logo

Blog single photo

«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին յուր մասնակցությունն ունեցավ նաև Սիլավա Խաչինյանը

«Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին 30 երկրներից ավելի քան 150 քաղաքական-հասարակական գործիչներ և մտավորականներ են մասնակցում: Սիլվա Կեշիշյանն այսօր՝ հոկտեմբերի 11-ին մեկնարկած «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովին մասնակցելու համար  Լոս Անջելեսից ժամանեց Արցախ , ի դեպ Սիլվան տարին երկու անգամ այցելում է Արցախ: Սիլվան հիացմունքով ու հպարտությամբ է պատմում Արցախի ու արցախցիների մասին: Առանձնակի սիրում է  Հադրութ քաղաքը.. Սիլվան 2007թվականից այցելում է Արցախ. Եղել է Գանձասարի վանական համալիրում, գնացել է նաև Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի: «Արցախն ինձ համար հարազատ բնօրրան է, այն իմ տունն է, հայրենիքն է: Միշտ հետևում եմ արցախյան բոլոր իրադարձություններին, սակայն 2016 ապրիլ ամսվա ապրումների մասին չեմ էլ ուզում խոսել. մեր զինվորներն արյան գնով պահեցին Արցախի սահմանը և թշնամու վայրագությունների զոհ դարձան:Արցախը խրոխտ ու արի թե պատերազմի և թե խաղաղության օրերին: Իմ երկիրը Մեծ Հայքի` մեր պատմական հայրենիքի մի չքնաղ բեկորն է` Արցախ աշխարհը, որն այսօր համայն աշխարհին պատմում է իր հերոսական անցյալը, որն այսօր մարդկությանն է ներկայանում իր կոթողներով, իր չքնաղ բնությամբ, իր անկեղծությամբ, իր Գանձասարով ու Ամարասով, Դադիվանքով ու Կաչաղակաբերդով, Շուշիով ու Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցիով… Սա իմ չքնաղակերտ Արցախն է, իմ հինավուրց ու հավերժ երիտասարդ Արցախը,  որը գալիս է դարերի խորքից և դեպի ապագա դարերն է գնում:Հերոսակա՛ն  Արցախը  տեսավ ավեր ու վիշտ, տեսավ թալան ու կոտորած, բզկտվեց, ընկավ անօգնական, բայց ելավ կրկին հպարտ քայլերով ընթացավ առաջ` դեպի լուսավոր ապագա: Արցախ աշխարհին խաղաղություն և տոկունություն եմ ցանկանում և ուզում եմ ևս մեկ անգամ ասել,որ Սփյուռքը միշտ միշտ ձեզ հետ է արցախցիներ» իր խոսքում նշեց Լոս Անջելեսի կառավառության անդամ, Հայ դատի անդամ Սիլվա Կեշիշյանը :

Top