logo

ԳՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ` ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ ԱՄՍԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում տեղի է ունեցել գրական հանդիպում` երիտասարդ ստեղծագործողների հետ։ Գական հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել «Գրական Արցախ» համահայկական ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը։ «Մեր նպատակն է համախմբել երիտասարդ ստեղծագործողներին, նրանց ձայնը լսելի դարձնել ամենուր։ Ամսագրի 2-րդ համարը շատ ավելի հետաքրքիր է լինելու , քանի որ աշխարհի տարբեր ծայրերից են միացել «Գրական Արցախ» ամսագրին »,-մասնավորապես ասել է նա։ Հանդիպմանն ելույթով հանդես եկավ բ.գ.թ.ԱրՊՀ դասախոս Զարինե Սառաջյանը ։ Նա բարձր գնահատեց ամսագրի դերն ու առաքելությունը գրական կյանքում։ Նաև ելույթներ ունեցան մի շարք ստեղծագործողներ, որոնք արտասանեցին Թումանյանի ստեղծագործություններից, ինչպես նաև Թումանյանի դիրքը արժևորեցին հայ գրականության մեջ։ Ամփոփվեց նաև Երիտասարդների զարգացման միջազգային կենտրոն ՀԿ կողմից կազմակերպված ստեղծագործական մրցույթի արդյունքները ։ Հանձնաժողովը կազմվել էր ՀՀ և Սփյուռքի մի շարք անվանի գրողներից և գրականագետներից։ Մրցույթին մասնակցել են երիտասարդ ստեղծագործողներ , թվով 37 մասնակից։ Հանձնաժողովը ընտրել է 10 հաղթող , որոնք արժանացել են տարբեր անվանակարգերի։ Հաղթողները ՀԿ կողմից մրցանակներ ստացան։ Իր հիացմունքն ու երախտագիտությունը հայտնեց Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը, որ Արցախում մեծանում է այդպիսի կիրթ ու ստեղծագործող սերունդ։

Top