logo
Blog single photo

2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին ԱՀ են այցելել 41 երկրներց զբոսաշրջիկներ

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունից տեղեկացնում են ,որ 2019 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին զբոսաշրջիկներն  ԱՀ են այցելել աշխարհի 41 երկրներից: Մեկնողների 69.7 %-ն  ունի հայկական ծագում: Հարցմանը մասնակցած մեկնողների 29.5 %-ն  ունեն  Ռուսաստանի  Դաշնության, 27.2 %-ը` ՀՀ, 6.9 %-ը` ԱՄՆ-ի, 4.3 %-ը` Իտալիայի քաղաքացիություն:   Հարցման ժամանակ պարզվել է, որ մեկնողների 46.6 %-ը կամ 183 զբոսաշրջիկ նախկինում ընդհանրապես չեն այցելել Արցախ: Հարցման մասնակիցների մեծամասնությունը` 53.4 %-ը  կամ 210 զբոսաշրջիկ, նախկինում այցելել են Արցախ, ընդ որում` դրանց գերակշիռ մասը` 49  %-ն  այցելել են երեք և ավելի անգամ: Հունիս-սեպտեմբեր ամիսներին Արցախի  հանրապետության մի  շարք   քաղաքացիներ,      որպես  զբոսաշրջիկ  մեկնել   են  աշխարհի 18  երկրներ. Ամենաշատն  այցելել են  ՀՀ-ն, Վրաստան,  ՌԴ-ն    և  Եգիպտոս: Հարցմանը մասնակցած 393 մեկնողներից 267-ը կամ 67.9 տոկոսը կազմել են տղամարդիկ, իսկ 126-ը  կամ 32.1 %-ը` կանայք: Հարցմանը մասնակցած 305 ժամանողներից 48.2 %-ը կազմել են տղամարդիկ, իսկ 51.8 տոկոսը` կանայք»,-մասնավորապես  ասել  է   Ս. Հարությունյանը:

Մեր  զրուցակիցը  նշել է, որ   ըստ հետազոտության արդյունքների՝ զբոսաշրջիկների  35.4 %-ն ԱՀ են ժամանել մարզական, մշակութային միջոցառումներին մասնակցելու, 28  %-ը` հանգստի և ժամանցի, 23.9 %-ը` հարազատներին և ընկերներին այցելելու նպատակներով:

«Արցախն ընտրելու հիմնական պատճառի վերաբերյալ հարցադրմանը մեկնողների 29.6 %-ը նշել է «մշակույթ/պատմություն» պատասխանը, իսկ 31.1 %-ը՝ բնությունը/տեսարժան վայրերը: «Այլ» պատասխան ընտրածների մեծամասնությունը այցելել է Արցախ հարազատներին և ընկերներին տեսակցելու և իրենց հարազատ հանգրվանում հանգստանալու նպատակով: Ըստ ամփոփված տվյալների, մեկնողների 57.5 տոկոսը ու ժամանողների 45.6  %-ը մնացել են հյուրանոցում, համապատասխանաբար, 29.5  %-ը ու 36.7  %-ը` բարեկամի կամ ընկերոջ տան: Մեկ զբոսաշրջիկը ԱՀ-ում գիշերել է միջին հաշվով 6 օր:, այլ երկրներում` 9 օր: Հետազոտությամբ պարզվեց նաև Արցախում տեսարժան վայրեր այցելածների թիվը և այնտեղ գիշերելու օրերի քանակը: ԱՀ այցելածների 90.8 տոկոսը այցելել են Ստեփանակերտ, 74.6 տոկոսը` Շուշի և 55.7 տոկոսը` Գանձասար: Հետազոտության  արդյունքներով՝   ԱՀ այցելած մեկ զբոսաշրջիկը միջին հաշվով ծախսել է 102  հազար  646.4 դրամ, իսկ այլ երկրներ մեկնած զբոսաշրջիկը`55  հազար  228.2 դրամ: 

Top