logo

Blog single photo

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը

Դեկտեմբերի 16-ին մեկնարկել է 2019 թվականի ձմեռային զորակոչը: Այսօր պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ձմեռային շրջանի առաջին նորակոչիկները:

Զինված ուժերի համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է ՀՀ, ԱՀ  պաշտպանության նախարարության, ԶՈւ ԳՇ ղեկավարության և իրավապահ մարմինների կողմից:

Զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համակարգված աշխատանքի և հետևողականության, զորակոչի գործընթացի օրինականության և թափանցիկության ապահովման, կոռուպցիոն երևույթների բացառման նպատակով ներդրված զինծառայության վայրի ընտրության վիճակահանության շնորհիվ զորակոչային գործընթացի իրականացումը դրված է բարձր հիմքերի վրա: ՀՀ, ԱՀ զինված ուժերում ծառայելը և սեփական ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի պաշտպանությունն ապահովելը ՀՀ,ԱՀ  յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական պարտքն է:

 

Top