logo

Մենք Ձեզ սպասում ենք

Պարույր Սևակն ասել է․«Նա, ով պատմություն ունի, չի կարող հետ չնայել»։ Հետ չնայել չենք կարող առավել ևս մենք՝ հայերս, մի ժողովուրդ ով ունի այդքան հարուստ պատմություն։ Արցախյան գոյամարտը  հայոց պատմության ոսկե տառերով գրված էջն է։  Մենք հաղթեցինք կենաց ու մահի  անհավասար պայքարում շնորհիվ մեր անձնուրաց քաջորդիների խիզախության, նվիրումի և ոգու ամրության: Նրանք առանց  մեկ վարկյան անգամ վարանելու պաշտպան կանգնեցին փոքր ու անգին մեր հայրենիքին։ Նրանք մեր հայրերն են, եղբայրները, հորեղբայրները, քեռիները։                                                                                                                          Անդրեյ Սուրենի Ղարամյան․ Լավ մարդ, լավ մասնագետ, հոգատար ընտանիքի հայր, ուսուցիչ՝ ով միշտ ուրախանում և հպարտանում է իր աշակերտների հաջողություններով և նպաստում ուսման մակարդակի բարձրացմանը։ Հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Անդրեյ Ղարամյան Սուրենի. ծնվել է 1959 . սեպտեմբերի 6-ին Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

1966թ. սովորել է Ակնաղբյուր գյուղի ութամյա դպրոցում:

1974-1976թթ. ուսումը շարունակել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1976-1981թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետում՝ ստանալով մաթեմատիկայի ուսուցչի որակավորում: Համալսարանում ուսանելու տարիներին ստացել է նաև ռազմական կրթություն: Ունի լեյտենանտի զինվորական կոչում:

1982թ.՝ Ակնաղբյուր գյուղի կուլտուրայի տան գեղմասվար

1982թ. սեպտեմբեր՝ գյուղի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ

1984-1985 ուսումնական տարում նշանակվել է ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով դպրոցի տնօրենի տեղակալ:

1990-1993թթ.՝ դպրոցի տնօրեն

1993թ. մայիսին կամավոր զինվորագրվել է ԼՂՀ ինքնապաշտպանության բանակ և նշանակվել Ասկերանի պաշտպանական շրջանի 5-րդ գումարտակի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալ:

1995թ. ապրիլի 30-ին Շոշի թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ 2-րդ գումարման ԳԽ պատգամավոր: Եղել է ագրարային հանձնաժողովի անդամ:

2000-2011թթ. զբաղվել է մասնավոր ֆերմերային տնտեսությամբ:

2011թ. սեպտեմբեր՝ Ակնաղբյուրի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ:
Ունի ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում (շաշկի):

Պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 55-Ա հրամանագիր 07.05.2008թ.):

Top