logo

Այսօր ապրիլյան պատերազմի նահատակ հերոս Սարգիս Գասպարյանի ծննդյան օրն է

Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Ապրիլյան պատերազմի կամավոր Սարգիս Գասպարյանը կդառնար 24 տարեկան։                                            Քրոջ սրտաբուխ խոսքը եղբորը․

«Երազների թևերով մեր մանկությունը եկել է ինձ այցի հավիտյան: Իմ մանկությունը դու ես: Ժամերով խաղում էինք, մոռանում նույնիսկ հաց ուտելու մասին, մայրիկն էր ստիպում, որ մի քանի րոպե տրամադրենք նաև ընթրիքին: Հիշում եմ մեր հաճախակի վեճերը, լեզվակռիվները: Եթե բառն այդ կամբողջացնի իմ զգացմունքները, ապա ասում եմ՝ կարոտում եմ քեզ, կարոտում… Քո մասին ես երբեք անցյալով չեմ խոսի, դու կաս, դու իմ սրտում ես, իմ հոգում, երազներում, իմ հուշերում»:

Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երբ Սարգիսի հորը հայտնեցին, որ որդին ոտքից վիրավոր է և գտնվում է Մարտակերտի զինվորական հոսպիտալում, հայրն անհապաղ մեկնում է Մարտակերտ: Հայրը հոսպիտալի բժիշկներին ասում է ՝ «ինձ ասել են, որ իմ տղան թեթև վիրավորված է», իսկ այս զինվորի որ օրգաններն են վնասվել, որ Արցախի լավագույն բժիշկները նրա կյանքի համար պայքարում են ՝ բժիշկներից մեկը չճանաչելով Սարգիսի հայրիկին ասում է՝ «դու ասա՝ այս զինվորի ինչը չի վիրավոր, բոլոր ներքին օրգանները վնասված են» և այդ պահին մի սպա ասում է ՝ «ծանոթացեք բժիշկներ, հերոսի հայրն է…»:Երիտասարդը, ում մասին կփորձեմ գրել, կապույտ, երբեմն էլ մոխրագույն աչքերով Սարգիսն է՝ Սարգիս Արթուրի Գասպարյանը: Հարազատներն ու ընկերները նրան Սաք էին անվանում: Հայրենիքի հանդեպ նրա սերը դեռ մանկուց էր տեսանելի: Այն ամենը, ինչ ԶՈՒ-ին էր վերաբերում, Սարգիսն առանձնակի հետաքրքրություն և ուշադրություն էր ցուցաբերում Artsakhnews.com-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասաց Սարգիս Գասպարյանի քույրը՝ Իննան:«Փոքր ժամանակ հաճախ էր իր հայրիկի հետ պարապում, իբրև արդեն հայրենիքի զինվոր, ու հետևում էր հրամանատարի՝ այսինքն հայրիկի աջ, ձախ, զգաստ հրամաններին» : Քրոջ՝ Ինգայի խոսքով՝ Սարգիսը դեռ մանկությունից էր միայնակ բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարում: Շատ էր սիրում քարեր, ժայռեր, կիրճեր  բարձրանալ, անտառներում զբոսնել, սիրում էր մեքենաներ վերանորոգել: Սարգիսն ու Ինգան իրար հետ շատ էին կապված, նրանց տարիքային տարբերությունը մեկ տարի տաս ամիս էր: Նա շատ ուշադիր էր իր երկու քույրերի՝ Ինգայի և Ինայի նկատմամբ:

20-ամյա հերոսն ավարտել էր Երևանի Տնտեսագիտական քոլեջը, այնուհետև՝ ընդունվել Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարան: 2-րդ կուրսում զորակոչվել է բանակ, իսկ վերադարձից հետո՝ մտադիր է եղել փոխել մասնագիտությունը: Նա ընտրել էր ռադիոֆիզիկայի բաժինը: Մեծ սեր է ունեցել այդ մասնագիտության հանդեպ: Սարգիսը նաև ստեղծագործում էր, բանաստեղծություններ էր գրում, ցավոք հարազատները նրա ստեղծագործական տաղանդը բացահայտել են զոհվելուց հետո: Սարգիսը մեծ նպատակներ ուներ ապագայի հետ կապված: Նա մտադիր էր ավարտել համալսարանը, ինչպես ինքն էր ասում «ոտքի կանգներ», կայանար, և, իհարկե, ընտանիք կազմեր իր սիրելի աղջկա հետ: Սարգիսը 2016 փետրվարի 5-ին զորացրվել էր, սակայն, երբ սկսվեց ապրիլյան պատերազմը, Սարգիսն այն քաջորդիներից էր, ով նետվեց մարտի դաշտ առանց վարանելու, քանզի հայրենիքի հանդեպ սերն ուժեղ էր, որովհետև գեներում արցախյան ազատամարտին մասնակցած հոր ոգին էր:Երբ քույրը նրա հետ վերջին անգամ խոսել է, խնդրել է զգույշ լինել, սակայն Սարգիսը հանգստացրել է քրոջն ու պատասխանել.«Մի անհանգստացի՛ր, իմ պահապան հրեշտակն ինձ հետ է»: Մայիսի 1-ին պիտի գար տուն, հարազատները սպասում էին անհամբեր… Սակայն ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը, երեկոյան ժամին թշնամին նորից կրակ էր բացել: Ընկերների պատմելով Սարգիսը հերթապահությունը հանձնել է և գնացել հանգստանալու: Հենց այդ պահին էլ սկսվել է կրակահերթ: Սարգիսը օգնության է նետվել կամավորական Վազգեն Հենրիխի Հարությունյանին: Վերջինս մահացու վիրավորվել էր ու նրա կյանքը ևս չէր հաջողվել փրկել:Վազգենը նույնպես Շուշի քաղաքից էր: Հենց այդ պահին թշնամու գնդակը վիրավորել է Սարգսին՝ ոտքի հատվածում, իսկ այնուհետև՝ որովայնի շրջանում, վնասվել էր նրա գրեթե բոլոր ներքին օրգանները: Ինչպես պատմում են նրան փրկած Սասուն Ղազարյանը և Սասուն Սահակյանը, Սարգիսը չի էլ հասկացել, որ որովայնի մասում վիրավորում է ստացել: Նրան թվացել է, թե ոտքի վիրավորումից ու ցավից է թուլության զգացողությունը: Սասունը հարցրել է. «Սաք, ո՞նց ես, վախենու՞մ ես»: Սարգիսը պատասխանել է. «Չէ, լավ եմ, ուղղակի փորիս մասում ինչ-որ տաքություն եմ զգում: Ինձ մի քիչ թույլ եմ զգում»:Բայց Սասունը հասկացել է, թե ինչու է Սարգիսը փորի մասում տաքություն զգում:Սարգիս Գասպարյանին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Մարտակերտում նրան վիրահատելուց հետո միայն, երբ վիճակը մի փոքր կայունացել է՝ տեղափոխել են Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ։ Սակայն, Սարգիսի վիճակը շարունակում էր մնալ ծանր: 36 ժամյա պայքարից հետո բժիշկներին չհաջողվեց փրկել մեր հերոս տղայի ՝ Սարգիս Գասպարյանի կյանքը․ Սարգիս Գասպարյանը, մահվան հետ կռիվ տալով, անմահացավ․․․ 

Top