logo

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է սահման

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին այցելել է Արցախի ու Ադրբեջանի սահման և շնորհավորել զինծառայողներին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: 

Երկրի ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, պաշտոնատար այլ անձինք:

Top