logo

Ճարտարի Էմմանուել դը Լաբառի անվան մանկապարտեզում տոնական տրամադրություն էր

Այսօր Ճարտարի Էմմանուել դը Լաբառի անվան թիվ 2 մանկապարտեզում տոնական տրամադրություն էր տիրում : Երեխաներին այցի էր եկել ֆրանսիական հիմնադրամի Արցախի պաշտոնական ներկայացուցիչ Միշել Տանկրեզը ՝ կնոջ եւ դստեր հետ: Միշել Տանկրեզը արդեն 15 տարի է ապրում է Արցախում: Նրա կինը՝ Մարիամը , Փարիզի մոտ գտնվող Լոզան քաղաքի հայկական դպրոցի տնօրենն էր: Արդեն ավանդույթ է դարձել ամանորյա նվերները Ճարտարի Էմմանուել դը Լաբառի անվան մանկապարտեզի սաների համար ՝ Միշել պապիկի կողմից, ով հանդիսանում է տվյալ մանկապարտեզի հավատարիմ ու բարի ավանդույթներ պահպանող հովանավորը: Մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Ջիվայնանն ասել է , որ ամեն տարի երեխաները առանձնակի ուրախությամբ են սպասում Միշել Տանկրեզին ՝ որպեսզի իրենց գեղեցիկ բեմադրություններով եւ երգ ու պարով հիացնեն: Հասմիկ Ջիվանյանը բոլորին շնորհավորեց գալիք տարվա կապակցությամբ, սեր եւ խաղաղություն մաղթեց բոլորին : Մանկապարտեզի փոքրիկները նվերներ ստացան Միշել Տանկրեզի եւ <<Միասնական հայրենիք>> կուսակցության կողմից :

Նյութը ` Վովա Արզումանյանի

Top