1992 թվականի հունիսի 25-ին՝ Շահումյանի անկումից հետո, Հաթերք գյուղում՝ շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա։ Ունեցել է շտաբդրոշ և զինանշան, որը Գյուլիստանի մելիքների զինանշանն էր։ 1993 թվականի մարտից «Եղնիկների» հիմքի վրա ստեղծվել է Շահեն Մեղրյանի անվան հատուկ ջոկատը։

1992-1994 թվականներին ջոկատը տեղաբաշխվել է Արցախի Հանրապետության անտառներում և պարբերաբար հարվածներ հասցրել հակառակորդին Շահումյանի (Վերինշեն, Գյուլիստան, Շահումյան, Խարխափուտ) և Մարտակերտի (Դաստագիր, Մադաղիս, Տոնաշեն, Մաղավուզ, Ականաբերդ, Հաթերք) շրջանների տարածքում, մասնակցել Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրական մարտերին։ 1992 թվականի ամռանն իր գործողություններով կանխել է ադրբեջանական Գերանբոյի գնդի առաջխաղացումը Մարտակերտի շրջան։ Մարտերի ընթացքում հակառակորդին պատճառվել է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ։

Հրամանատար՝ Շահեն Մեղրյան, շտաբի պետ՝ Սերգեյ Չալյան, Շ. Մեղրյանի զոհվելուց հետո (1993) մարտական գործողությունները ղեկավարել են Հ. Խդրյանը, Շահեն Հովասափյանը, Ա. Կուրեպինը և Պ. Մեղրյանը։ Ջոկատից զոհվել է 27 ազատամարտիկ։

1993 թվականի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը։l" />

logo
Blog single photo

Այսօր «Արցախի հերոս» Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է

Շահեն Մեղրյանը ծնվել է 1952 թ. հունվարի 2-ին Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Գերազանց ավարտելով միջնակարգ դպրոցը՝ 1969 թ. ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետ։ 1975 թ. ավարտել է համալսարանը և վերադարձել Շահումյանի շրջան։ Աշխատել է որպես տնտեսագետ, շրջանի կոմերիտմիության առաջին քարտուղար։ 1981-1988 թթ. եղել է պահածոների գործարանի տնօրեն, 1988-1991 թթ.` Ագրոարդյունաբերության վարչության պետ, 1991-1992 թթ. շրջանի շրջկոմի նախագահ և առաջին քարտուղար:

 

Շահեն Մեղրյանն առաջիններից էր, որ սկսել է կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. անդամագրվել է ՀՅԴ կուսակցությանը: 1991 թվականին, «Օղակ» օպերացիայից հետո, Ադրբեջանը գրավեց Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղեր։

Սեպտեմբերին Շահեն Մեղրյանը կազմակերպեց օպերացիա, որի արդյունքում սեպտեմբերի 11-13-ին ազատագրվեցին երեք գյուղերը։

 

1992 թ.հունիսին Շահեն Մեղրյանը Հաթերք գյուղում հավաքեց 25 հոգանոց ջոկատ և մտավ թշնամու թիկունք։ Հայդուկների անմիջական օգնությամբ ազատագրվեցին Մարտակերտի մի շարք գյուղեր՝ Հաթերքը, Ակնաբերդը, Մատաղիսը, Տոնաշենը, Դաստագիրը, Սարսանգի ջրամբարը:

Եղնիկներ պարտիզանական ջոկատ, կազմավորվել է 1992 թվականի հունիսի 25-ին՝ Շահումյանի անկումից հետո, Հաթերք գյուղում՝ շրջանի գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների հիմքի վրա։ Ունեցել է շտաբդրոշ և զինանշան, որը Գյուլիստանի մելիքների զինանշանն էր։ 1993 թվականի մարտից «Եղնիկների» հիմքի վրա ստեղծվել է Շահեն Մեղրյանի անվան հատուկ ջոկատը։

1992-1994 թվականներին ջոկատը տեղաբաշխվել է Արցախի Հանրապետության անտառներում և պարբերաբար հարվածներ հասցրել հակառակորդին Շահումյանի (Վերինշեն, Գյուլիստան, Շահումյան, Խարխափուտ) և Մարտակերտի (Դաստագիր, Մադաղիս, Տոնաշեն, Մաղավուզ, Ականաբերդ, Հաթերք) շրջանների տարածքում, մասնակցել Սարսանգի հիդրոհանգույցի ազատագրական մարտերին։ 1992 թվականի ամռանն իր գործողություններով կանխել է ադրբեջանական Գերանբոյի գնդի առաջխաղացումը Մարտակերտի շրջան։ Մարտերի ընթացքում հակառակորդին պատճառվել է ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ։

Հրամանատար՝ Շահեն Մեղրյան, շտաբի պետ՝ Սերգեյ Չալյան, Շ. Մեղրյանի զոհվելուց հետո (1993) մարտական գործողությունները ղեկավարել են Հ. Խդրյանը, Շահեն Հովասափյանը, Ա. Կուրեպինը և Պ. Մեղրյանը։ Ջոկատից զոհվել է 27 ազատամարտիկ։

1993 թվականի ապրիլին ազատագրվեց Գյուլիստանը։l

Top