logo

Blog single photo

Վերանորոգվել է Ստեփանակերտի ծննդատան մանկաբարձական բաժանմունքը

 

Ուրախանալու առիթ ունեն փոքրիկի լույս աշխարհ գալուն սպասող մայրիկները: Ստեփանակերտում գործող «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի մանկաբարձական բաժանմունքի վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են. ծննդատան 2-րդ հարկն ամբողջությամբ նոր երանգներ է ստացել: Բաժանմունքի հիվանդասենյակներում նաև նոր մահճակալներ են տեղադրվել: «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի գործադիր տնօրեն Վարդգես Օսիպովի տեղեկացմամբ՝ կոսմետիկ նորոգման ենթարկված շենքի հատվածն արդեն ծառայում է հիվանդներին ու անձնակազմին:

Top