logo
Blog single photo

Հայտնի է ԱՀ-ում կայանալիք համապետական ընտրությունների անցկացման օրը

Արդեն հայտնի է համապետական ընտրությունների անցկացման օրը: Քվեարկությունը տեղի է ունենալու մարտի 31-ին: Օրը կլինի ոչ աշխատանքային: Գործող սահմանադրության ու դրան համապատասխան ձևավորված օրենսդրական դաշտի պահանջներին համահունչ՝ այսօր այդ մասին հաղորդագրություն է տարածել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը:                                                                                                                                                                                           

 2020թ. հունվարի 20-ին Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը  հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահի և  Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին հաղորդագրությամբ, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.      

 

    <<Հարգելի՛ հայրենակիցներ Արցախի Հանրապետության սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հանրապետության նախագահի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ:

     Արցախի Հանրապետության սահմանադրության 109-րդ հոդվածի համաձայն`Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Հանրապետության նախագահի ընտրությունների հետ միաժամանակ:

     Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 2-րդ մասով և 121-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների օրվա մասին Արցախի հանրային ռադիոյով և հանրային հեռուստատեսությամբ հաղորդագրությամբ հանդես է գալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ:

     Ղեկավարվելով Արցախի Հանրապետության սահմանադրության և ընտրական օրենսգրքի վերոհիշյալ դրույթներով, Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օր է հայտարարվում 2020 թվականի մարտի 31-ը:

     Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության ընտրական օրենսգրքի 97-րդ հոդվածի 3-րդ մասը, համապետական ընտրությունների քվեարկության օրը` 2020 թվականի մարտի 31-ի երեքշաբթին, հայտարարվում է ոչ աշխատանքային օր>>:                                    

 

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայություն

 

Top