logo
Blog single photo

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 24 տարեկան: 

Գոռ Կիրակոսյանը ծնվել է 1996 թվականին, Արմավիրի մարզի Արևիկ գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է հայրենի գյուղի դպրոցում: Գոռն ընտրել էր ավտոէլեկտրիկի մասնագիտությունը, սովորել է Երևանի ֆինանսատնտեսական քոլեջում: 2014 թվականի հուլիսի 7-ին զորակոչվել է բանակ: Իր զինվորական ծառայությունն անցկացրել է Արցախի Պաշտպանության բանակում: Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ խրախուսանքների:

2016 թվականի ապրիլի 5-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում հակառակորդի արձակած արկից Գոռը զոհվել է Մատաղիսի մարտական դիրքեր իր զինակից ընկերներին սնունդ հասցնելու ճանապարհին։

Գոռ Կիրակոսյանն ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության համար» մեդալով:

Top