logo
Blog single photo

Նա հավատարիմ լինելով զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայելով իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով կյանքը, պաշտպանել է և կպաշտպանի մեր Հայրենիքը

             ԳՐԻԳՈՐԻ ՌԱՇԻԴԻ ՍԱՀԱԿՅԱՆ․  Ծնվել է 1975թ. սեպտեմբերի 4-ին ք.Սումգայիթում: 1988 թ․ փետրվար ամսին Սումգայիթ քաղաքում հայերի դեմ իրականացված ջարդերից հետո ընտանիքով տեղափոխվել է ք.Ստեփանակերտ: 1982թ. ընդունվել է Սումգայիթի թիվ 18 միջնակարգ դպրոցը: 1988 թ. հաճախել է Ստեփանակերտի թիվ 3 միջնակարգ, այնուհետև ֆիզմաթ դպրոցը, որն էլ ավարտել է 1992 թ.: 1992թ. ընդունվել է ԱրՊՀ ինժեներական ֆակուլտետի ռադիոէլեկտրոնային միջոցների կոնստրուկտավորում և տեխնոլոգիա բաժինը, որն էլ ավարտել է 1997թ: 2002թ․ ընդունվել և 2004թ. կարմիր դիպլոմով և ոսկե մեդալով ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Միխայելովի անվան ռազմական ակադեմիան: 1993 թվականից ծառայության է անցել ԱՀ ՊԲ շարքերում՝ որպես հետախույզ 82 ՄՄ-անոց ականանետային դիվիզիոնում: 1993-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին: 1994թ. մարտ ամսին, ստանալով լեյտենանտի զինվորական կոչում, նշանակվել է 2-րդ մարտկոցի ղեկավարման դասակի հրամանատար: 1995-2010 թթ. զբաղեցրել է մարտկոցի հրամանատարից մինչև միավորման հրետանու պետի պաշտոնները: 2010թ. նշանակվել է ՊԲ 39138 զորամասի հրամանատար: 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ գնդապետ Գ. Սահակյանը հմտորեն ղեկավարել է հրետանային բրիգադի կրակը: Կռահելով հակառակորդի նպատակները և հետագա քայլերը՝ հաջողվել է հեռավոր բնագծերում ժամանակին հայտնաբերել հակառակորդի հարձակման անցած մոտոհրաձգային և տանկային ստորաբաժանումները և հասցնել նրանց կրակային խոցում՝ դրանով իսկ ձախողելով հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումը: Մարտական գործողությունների ժամանակ ճնշվել և ոչնչացվել է հակառակորդի բազմաքանակ կենդանի ուժը և կրակային միջոցները: Այս ամենն էլ նպաստել է հակառակորդի կողմից զինադադար աղերսելուն: Հրետանային բրիգադի մարտական գործողությունների հաջող վարումը նպաստել է նրան, որ կենտրոնական ուղղությունում գործող մեր համազորային զորամասերը հաջողությամբ, առանց կորուստների, կատարել են իրենց մարտական խնդիրները՝ չզիջելով հակառակորդին ոչ մի դիրք: Գ.Սահակյանի ղեկավարությամբ ՊԲ 39138 զորամասը 2015-2018թթ. անընդմեջ ճանաչվել է ՀՀ ԶՈՒ լավագույն հրետանային զորամաս և առհավետ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐԱՄԱՍ»: 2014թ․ ապրիլի 23-ին հայրենիքի պաշտպանության գործին բերած նպաստի, ցուցաբերած արիության, մարտական բարձր պատրաստվածության և զինվորական օրինակելի կարգապահության համար ՊԲ 39138 զորամասը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Հեղինակել է «Պետական ռազմական կառավարում՛» գիտական աշխատանքը: Պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով ՀՀ «Մարտական ծառայություն» մեդալով ԱՀ «Պաշտպանության բանակ» հուշամեդալով, ինչպես նաև մի շարք գերատեսչական մեդալներով և անվանական զենքով 2016թ. պարգևատրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի «Հայկյան» մրցանակով:

Top