logo
Blog single photo

Այսօր Սուրբ Զատիկ է. Տոնի խորհուրդը և նշելու ձևերը

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը նշում է այսօր` ապրիլի 12-ին: Սուրբ Հարության տոնը կոչվում է նաև Սուրբ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին, թե՛ Նոր կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Զատիկը շարժական տոն է, Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչևւ ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի: Շաբաթ երեկոյան մատուցվում է Քրիստոսի հարության ճրագալույցի կամ ճրագալույսի պատարագ, որով վերջանում է Զատկին նախորդած յոթ շաբաթ տեւած Մեծ Պասի շրջանը: Պատարագի ավարտին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» ավետիսով եւ ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի» պատասխանը: Շաբաթ և կիրակի օրերին եկեղեցիներում մատուցվում է պատարագ և տեղի ունենում ժամերգություն: Սուրբ Զատիկի տոնը գալիս է դեռևւս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Զատիկի խորհուրդը պահպանվել է մինչ օրս, այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, կյանքի սկիզբը, վերածնունդը, հարությունը: Սուրբ Զատիկը տոնի վրա մեծ ազդեցություն է ունեցել քրիստոնեական գաղարափախոսությունը, դա Հիսուս Քրիստոսի կյանքի որոշակի դրվագի արտացոլումն է:                                                                                                                    Սուրբ Զատիկի տոնին սեղանի պարտադիր կերակուրներն են ներկած ձուն, կանաչեղենը, չամիչով և բրնձով փլավը, ձուկը, գինին: Ձուն համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը:

Top