logo
Blog single photo

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ՄԵԾ ԱՇԽԱՏԱՆՔ ԵՆ ԿԱՏԱՐՈՒՄ

Ինչպես գիտենք, Արցախում նույնպես իրականացվում է հեռավար կրթություն: Շատ ենք լսում դժգոհություններ,բայց միաժամանակ , դրանից շատ են հետաքրքիր ու զվարճալի դեպքերը,որոնք տեղի են ունենում ամենօրյա հեռավար դասերի ընթացքում:Պետք է նշեմ, որ այս օրերին մեր ուսուցիչներն ահռելի ծանր աշխատանք են կատարում, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում : Շատ դպրոցներ և ուսուցիչներ տեխնիկական պատրաստվածությամբ աչքի չեն ընկնում,սա էլ իր հերթին մի խնդիր է առաջացնում հեռավար ուսուցում կազմակերպելու համար,սակայն կարելի է ասել,որ մի կողմից էլ մարտահրավեր է բոլոր ուսուցիչներին նոր բաներ սովորելու համար: Անպայման շեշտենք,որ հեռավար ուսուցումն անգամ ոգևորել է ծույլերին , ովքեր սովորական դասաժամերին զլանում են կատարել տնային հանձնարարություններն ու սովորել դասերը:

Հեռավար կրթության առաջնահերթություններից մեկն էլ այն է, որ արդեն երևում են նվիրյալ ուսուցիչները, ովքեր ամեն կերպ ջանում են հետաքրքիր դարձնել դասերը,ասել է թե՝ հիմա ենք ուսուցչի իրական կերպարին խորապես ծանոթանում։Ուսուցիչներից շատերն ուժերի գերլարումով փորձում են հաղթահարել բոլոր մարտահրավերները և իրենց առաքելությունը պատշաճ կատարել։ Ծնողների, որոշ ուսուցիչների, աշակերտների և իմ դիտարկումները կարող են չհամընկնել,բայց փաստը մնում է այն, որ ուսուցիչներն այսօր մեծ աշխատանք են կատարում ։ Չնայած՝ բավարար ինտերնետ չկա ,բայց ամեն կերպ ջանում են հիմնական գիտելիքները փոխանցել աշակերտներին։Բայց այսօր ուսուցչին կրկնակի աշխատանքներ են հանձնարարում, այսպես ասած ` ավելորդ ծանրաբեռնում`խրախուսելու փոխարեն(խոսքս որոշ շրջանների է վերաբերում)։ Խորհուրդ կտայի,որ ավելորդություններ չլինեն, մեր սիրելի ուսուցիչներին խրախուսեն և թույլ տան,որ բնականոն հունով շարունակեն իրականացնել իրենց պատասխանատու աշխատանքը։Այնպես չէ,որ աշակերտներն ու ծնողները լարված չեն․․․նրանք էլ են աշխատում։Մտահոգություն է , որ անիմաստ ծանրաբեռնում են և՛ ուսուցիչներին, և՛ աշակերտներին (հիմնականում պարտադրելով,որ մի հարթակից մյուսը տեղափոխեն խմբերը՝ վերահսկելու նպատակով )։ Ուրախալի է , որ ուսուցչիներից շատերը կազմակերպում են նաև օնլայն միջոցառումներ,քննարկումներ։Մեր ուսուցիչներն արժանի են լավագույնին։Եվ վերջապես ՝ կեցցե՛ ուսուցիչը, կեցցե՛ նվիրյալ ուսուցչի կերպարը։

                                                                                            Վ․Արզումանյան

 

 

Top