logo

Արցախի հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գործնական հանդիպում է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ

Այսօր ` մայիսի 4֊ին     

Արցախի հանրապետության  նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը  գործնական հանդիպում է ունեցել         Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ.          Այս  մասին գրված էր նախագահի պաշտոնական էջում. 

 Մեջբերենք ԱՀ նորընտիր   նախագահի խոսքը.         

<<Սիրելի՛ համաքաղաքացիներ

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ այսօրվա հադիպմանս շարունակությունը ընդլայնված կազմով էր: 

Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների  ընտանիքների եւ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների եւ բնակելի տներով ապահովման հարցերը: 

Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչեւ 2021թ.-ի վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ.-ի վերջը>>:

Top