logo

Blog single photo

Մայիսի 5-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Ռազմական ոստիկանության օր

Մայիսի 5-ին ՀՀ Ռազմական ոստիկանները նշում են վարչության կազմավորման 28 ամյակը: ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը կազմավորվել է 1992թ. մայիսի 5-ին` ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով:

Ռազմական ոստիկանությունը, իր խնդիրներին համապատասխան, աջակցում է զինված ուժերում օրինականության և կարգապահության ամրապնդմանը, զորամասերում ու զինվորական կառավարման մարմիններում անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի ուսումնասիրմանը և իրավագիտակցության բարձրացմանը: Այս տարիների ընթացքում նաև Ռազմական ոստիկանության իրականացրած աշխատանքի շնորհիվ է, որ բանակում զգալիորեն նվազել է հանցագործությունների թիվը, բարելավվել զինվորական կարգապահությունը:

Ռազմական ոստիկանությունը` որպես առանձին զորամիավորում, մասնակցում է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության ժողովրդի անվտանգության երաշխավորմանը: Դրա վկայությունն է  ապրիլյան գործողությունների օրերին ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ դիրքապահ զինվորների կողքին լինելը:

Top