logo

Blog single photo

Շուշիի 442 տանկ հուշարձանի հերոսական պատմությունը

Մայիսի 8-ին առաջինը բերդաքաղաք մտած հայկական Տ-72 տանկը, այժմ Շուշիի ազատագրման հուշարձանն է։ Այն կարծես հիշեցնում է այն բոլոր հերոսական սխրագործությունները, որոնք մնացել են Շուշի քաղաքի հաղթական պատմության էջերում ու դաջվել քաղաքի հիշողությունում։

 

Հաղթական ուղին այսպիսին էր․ 1992 թվականի մայիսի 8-ին Հայոց ազատամարտիկները արդեն Շուշիի մատույցներում էին։ Ժամեր անց պիտի ազատագրեին բերդաքաղաքը․ Շուշին ազատվեց գերությունից։ Ցավոք, հաղթանակները պահանջում են նաև զոհեր՝ այս տանկ-հուշակոթողի անձնակազմն իր կյանքը զոհաբերեց Շուշիի վերադարձի համար։

 

Փառքով հիշենք անձնակազմի անդամներին՝

հրամանատար Գագիկ Ավշարյան, նշանառու՝ Շահեն Սարգսյան, մեխանիկ-վարորդ Աշոտ Ավանեսյան։

 

Այս հերոսները մայիսին 8-ին դեպի Շուշի տանող ճանապարհի շրջադարձներին ոչնչացրել են հակառակորդի երկու տանկ, որից հետո հակառակորդը թիրախավորել և ռմբակոծել է, տանկը պայթել է։ Անձնակազմից հրաշքով փրկվել է միայն Գագիկ Ավշարյանը։

Top