" />
logo
Blog single photo

Այսօր Ավետիս Գրիգորյանի հիշատակի օրն է

Ավետիս (Ավետ) Գրիգորյանը ծնվել է 1948 թվականի հունիսի 18-ին Գյումրի քաղաքում: Ամուսնանալուց հետո 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ և անմիջապես հայտնվել ազգային-ազատագրական պայքարի հորձանուտում:Ընդհատակյա լայն գործողություններ է ծավալել, որը սաֆոնովականների կողմից աննկատ մնալ չէր կարող. ձերբակալվել և Նովոչերսկի կալանավայր է տեղափոխվել...

1992 թվականից Ստեփանակերտ քաղաքի պարետն էր:Արցախյան պատերազմի առաջին իսկ օրվանից կամավորագրվեց և ռազմադաշտ մեկնեց: Ավետ Գրիգորյանը մասնակցել է Կրկժանի, Քարին տակի,Մալիբեկլուի, Խոջալուի,Շուշիի համար մղված մարտերին: Զոհվել է 1992 թվականի մայիսի 15-ին Բերձորի(Լաչինի) միջանցքի բացման ռազմական գործողության ժամանակ:

 

 

Top