logo
Blog single photo

Վովա Արզումանյան / ՊՈԵԶԻԱ

Ծաղկափոշու մեջ կյանք է ծնվում,

Չենք տեսնում,

Անտեսում ու անցնում ենք

Ուրիշի դաշտի միջով ու չենք ափսոսում

Եղածի համար։

Կյանքը զգաստ կանգնել է

Դաշնամուրի սև ստեղներին ,

Որովհետև ստվերում շատ խզբզած,անորոշ

Հայացքներ ունի։

Կյանքում նկատում ենք միայն մեզ,

Որ շատ անգամ սխալ քայլերի համար

Դրաշակ ենք բարձրացնում (մեզ արդարացնելու համար)։

Աղակալում է կյանքի ներկան ,

Որովհետև անցյալը հանքավայրի օդով էր ապրում,

Իսկ ապագան ներկված կլինի մեր սիրած գույնով։

***

Իմ աչքերում քո նմանությամբ

Կարծես ինչ-որ բան է հայտնվել,

Որին սեր եմ կոչել

Ու չեմ կարողանում աչքերիցս հեռացնել։

***

Փոթորիկն անընդհատ վազում է

Իմ հետևից,

Որպեսզի հարցնի,

Թե որտեղ եմ թաղել վերջին կարոտս․․․

                                                                                            ՎՈՎԱ   ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ 

                                                                     

Top