logo
Blog single photo

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար

ԱՀ նախագահի հրամանագրով կրթության գիտության և սպորտի նախարարությանը վերաձևավորվել և դարձել է կրթության, գիտության և մշակույթի նախարարություն։ Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար է նշանակվել Լուսինե Ղարախանյանը։

Լուսինե Գաչայի Ղարախանյանը ծնվել է 1978 թվականի օգոստոսի 13-ին։ 1996 թվականին ավարտել է Ասկերանի շրջանի Նախջևանիկի դպրոցը և նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարան։ 2002 թվականին ավարտել է նույն ԲՈՒՀ-ի մագիստրատուրան։ 2000 թվականից սկսել է իր աշխատանքային ակտիվ գործունեությունը։ 2015 թվականին ՀՀ Բարձրագույն որակաորման կոմիտեի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ Ավելի քան քսան գիտական հոդվածների և գիտամեթոդական ձեռնարկի հեղինակ է։ Լուսինե Ղարախանյանն ամուսնացած է ,ունի մեկ դուստր։ 

Top