logo

Blog single photo

ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ,ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՍԱՄՎԵԼ ԱՎԱՆԵՍՅԱՆԸ

<<Սիրելի՜ երեխաներ,

Շնորհավորում եմ Ձեզ աշխարհի թերևս ամենալուսավոր ու հրաշալի տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: Հունիսի 1-ը երեխաների ամենասիրելի, ամենագունեղ ու պայծառ տոնն է: Իսկ մեծերիս համար խորհելու ևս մեկ առիթ՝ պարտավորությունների ու մեր երեխաների ապահով ապագայի կառուցման պատասխանատու առաքելության վերաբերյալ: Մեր ազգային գիտակցության մեջ երեխան մշտապես եղել է ընտանիքի սերը, հոգատարությունն ու նվիրումը վայելող էակ: Երեխաներն են վաղվա օրը կրողները, և մեր՝ պետության ու հասարակության խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ, ուրախ և երջանիկ մանկությունը: Արցախի Հանրապետության իշխանությունները, երեխաների խնդիրներով զբաղվող բոլոր պատկան մարմիններն անում են հնարավորը` երեխաների իրավունքները պաշտպանելու, առողջ, կրթված և հայրենասեր սերունդ ունենալու համար, քանզի նրանք են մեր հաջողությունների և ձեռքբերումների անմիջական շարունակողը, մեր երկրի ապագան: Այսօր բազմաթիվ ծրագրեր են իրականացվում` լուծելու ինչպես ընտանիքներում ապրող, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող երեխաների խնդիրները, ստեղծվում են պայմաններ, որոնք հնարավորություն են տալիս նրանց ձևավորվել որպես հասարակության լիիրավ անդամներ, նպաստել նրանց ինքնադրսևորմանն ու կայացմանը: Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ հատուկ խնամք պահանջող բոլոր փոքրիկներին, մաղթում եմ նրանց ուրախ մանկություն և անհոգ ժպիտ:

Հարգելի՛ ծնողներ, թող Ձեր փոքրիկների մանկության ամեն մի օրը դառնա լուսավոր ու վառ հիշողություն: Թող որ պաշտպանված ու սիրված լինի աշխարհի ամեն մի մանուկ: Բոլորին սրտանց մաղթում եմ խաղաղ, անհոգ և երջանիկ մանկություն, բարօրություն և արժանապատիվ ապագա>>,-գրված է  ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Ս.Ավանեսյանի ուղերձում:

Top