logo
Blog single photo

Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, շահարկումներն անընդունելի են. ԱՀ նախագահի խոսնակ

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Արցախում որևէ լրատվամիջոց չի փակվել:

«Արցախում հայկական ոչ մի հեռուստաալիք չի փակվել, և վերջին օրերին բոլոր շահարկումներն այս առումով ուղղակի անընդունելի են: Տեխնիկական խափանման պատճառով մի շարք հեռուստաալիքների ազատ հեռարձակումը (անվճար) «Արցախ կապ» ՓԲԸ կողմից ընդամենը ժամանակավորապես դադարեցվել է: Դրանում քաղաքական ենթատեքստ տեսնողներին խորհուրդ կտամ ավելի օգտակար գործով զբաղվել»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Արցախում դադարեցվել է «5-րդ ալիք», «Շողակաթ», «Ա-TV» հեռուստաընկերությունների հեռարձակումը:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Արցախում հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրահանգով:

«5-րդ ալիքի» «5-րդ ալիք» հեռուստատեսության գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը «Հրապարակին» հայտնել էր, որ իրենց տեխնիկական խնդիրների մասին տեղյալ չեն պահել:

«Մեզ ասել են, որ հեռարձակումը ընդհատելու պաճառը տեխնիկական է, բայց նախկինում, եթե տեխնիկական խնդիր էր լինում, մեզ անմիջապես հայտնում էին և արագ լուծվում էր: Այս անգամ մեզ ոչինչ չի ասվել»:

Top