<<ԱՄԱՐԱՍ>>թերթ, 2003թ./28 հունիսի/ Հեղինակ՝ Մերսեդես Հարությունյան
Նրա մասին գրելու համար հարկավոր են շատ գեղեցիկ բառեր ու արտահայտություններ,որովհետև կատարյալ բժշկի և գեղեցիկ հոգու տեր կնոջ մասին չես կարող ամենօրյա գործածական խոսքեր օգտագործել, բայց, այնուամենայնիվ,չեմ ուզում, այն ինչ-որ գրելու եմ, գունազարդել ու պատկերախողդ անել:
Այո՛,բժշկուհու մասին ես շատ վաղուց էի ուզում գրել, սակայն չէի համարձակվում: Հոգուս մի անկյունում կարծես անբացատրելի վախ կար:Իմ հիշողության մեջ միշտ թարմ կմնա այն գիշերը, երբ ժամը 2-ին ինձ օգնության հասավ հենց ինքը՝ բժշկուհի Արզումանյանը:
Ո՛չ միայն ինձ, այլ բոլորին, շա՜տ շատերին:
Քանի՜, քանի՜ մարդու է օգնության հասել, բուժել, և օգնել վայելելու կյանքի բերկրանքը: Այսօր երևի հարյուրավոր մարդիկ կցանկանային իրենց սրտի խոսքը հղել ու շնորհակալություն հայտնել նրան:
Մեր զրույցի ժամանակ ես զգացի,որ խոսում եմ անկեղծ, անաչառ մի կնոջ հետ, որն իրեն համարում է երջանիկ , որովհետև ունի լավ ընտանիք՝ դուստրեր ու որդիներ, և նորածին թոռնիկ,որին շա՜տ երկար է սպասել:
Երջանիկ է, որովհետև սիրում է իր աշխատանքը, և դա համարում է <<ճակատագրի ամենաքաղցր նվերը>>: Նրա համար երջանկություն է նաև հիվանդների առույգ տեսքը, լավ առողջական վիճակը, թեկուզ երբեմն անկարող է լինում ինչ-որ բան անել. Տառապող հիվանդի մահճակալի մոտ: Ըստ պատմածների նա երբեք հոգնածություն չի զգում,նույնիսկ ամենադժվար պահերին, եթե կանչ է լինում, պատրաստ է ամեն ինչ թողնել ու շտապել հիվանդի մոտ:
Բժշկուհին միշտ երազել է աշխատել մի այնպիսի հիվանդանոցում, որտեղ կան բոլոր անհրաժեշտ սարքավորումները,որտեղ սանիտարական աշխատանքները հասցված են կատարելության…
Բժշկուհին մեծ սեր ունի բնության նկատմամբ: Սիրում է հայ ժողովրդական,ազգագրական երգեր, դասական երաժշտություն, գրականություն,արտասանեց <<Մեր տան Աստվածն է մայրս>> հանրահայտ բանաստեղծությունը:
Միշտ սիրել է մանուկներին ու երևի հենց դա էր պատճառը,որ մեծ դստերը՝ Ելիզավետային , խորհուրդ է տվել դառնալ մանկաբույժ:
Տիկին Խալիսան շատ հպարտ է, որ դուստրը գնացել է իր հետքերով , և այսօր Երևանի հիվանդանոցներից մեկում հարգանք է վայելում:
Մեր զրույցի վերջում նա՝ ամբողջ աշխարհի երեխաներին խաղաղություն մաղթեց, անամպ երկինք և ամենակարևորը, որ ո՛չ մի տեղ, ո՛չ մի երկրում <<Արցախյան գոյամարտը>> չկրկնվի…
Հուսանք,որ ամեն ինչ լավ կլինի:
ԱՀ Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը մշակել է...
ԱվելինԱյսօր «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների...
ԱվելինՎաղը՝ դեկտեմբերի 20-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի...
Ավելին«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության...
ԱվելինԷմանյուել Մակրոնը ժամանել է Բեյրութ՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած...
ԱվելինԱրցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ...
ԱվելինԱրցախի հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքը...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի...
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ...
ԱվելինՀաշվի առնելով բանակաշինության, պետականաշինության և գալիք...
Ավելին<<Պատերազմի տարիներին (дядь Жора) էինք ասում կամ էլ (град Жора):...
ԱվելինՊատերազմ մեկնելուց առաջ Արկադին ամուսնական մատանին...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինԱՅՍՕՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ...
ԱվելինՔարվաճառի և Մարտակերտի ազատագրումները ղարաբաղյան պատերազմի...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԱյսօր «Արցախի հերոս» Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի...
ԱվելինԲլից հարցազրույցը վարում է Վովա Արզումանյանը: Այսօրվա...
ԱվելինՄի առիթով Մաքսիմ Հարությունյանի մասին այսպես է արտահայտվել...
ԱվելինԿմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու...
Ավելին« Artsakhnews»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ...
ԱվելինԾաղկափոշու մեջ կյանք է ծնվում, Չենք տեսնում, Անտեսում ու...
ԱվելինՆա Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան...
Ավելին