logo

Blog single photo

ԱՐՑԱԽՈՒՄ ՆՇՎՈՒՄ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐԸ․ ՆԱԽԱՐԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ

ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոցիալական աշխատողի մասնագիտական տոն օրվա կապակցությամբ։ 

<<Հարգելի գործընկերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Սոցիալական աշխատողի օրվա կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010թ. դեկտեմբերի 28-ի <<Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալական աշխատողի օրը նշելու մասին>> N 888-Ն որոշմամբ Արցախի Հանրապետությունում հունիսի 10-ը նշվում է որպես սոցիալական աշխատողի օր: Սոցիալական աշխատողի գործունեության հիմնական առաքելությունն է օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին և պարզապես կարիքավորին: Յուրաքանչյուր օր սոցիալական աշխատողների ուսերին են ծանրանում կենսաթոշակառուների, հաշմանդամների, անապահով ընտանիքների, առանց խնամքի մնացած երեխաների, պարզապես կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց բազում հիմնախնդիրներ: Ահա այստեղ է, որ անչափ կարևորվում է սոցիալական աշխատողների փորձն ու գիտելիքները, կարեկցանքը, նվիրվածությունն ու բարեխղճությունը: Մարդկանց սոցիալական պաշտպանությունն այսօր Արցախի Հանրապետության իշխանությունների գործունեության գերակա ուղղություններից է, և կարևոր է, թե այդ մարդկանց կողքին ինչ որակների ու մասնագիտական կարողությունների տեր սոցիալական աշխատողներ են կանգնած: Հարգելի գործընկերներ, համոզված եմ, որ Ձեր ուշադիր ու հոգատար վերաբերմունքով, խղճի ու պարտքի բարձր զգացումով այսուհետ ևս կիրականացնեք սոցիալական աշխատողի Ձեր առաքելությունը: Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն ու աշխատանքային հաջողություններ>>,-ասված է ուղերձում։ 

Top