logo
Blog single photo

28 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ՇՐՋԱՆԻ ՆԱՐԵՇՏԱՐ ԳՅՈՒՂԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՐՈՍԱԲԱՐ ՆԱՀԱՏԱԿՎԵՑ ՄԱՔՍԻՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Մի առիթով  Մաքսիմ Հարությունյանի մասին այսպես է արտահայտվել նրա ընկերը` Մելս Զաքարյանը.  -<<Ես հպարտ եմ, որ ճանաչել եմ Մաքսիմին, ես առավել ևս հպարտ եմ, որ ոչ միայն ճանաչել եմ,այլև ընկերություն եմ արել նրա հետ: Երանելի տարիներ էին, իրենց գանձարանում թանկագին հուշեր թաքցրած անմոռաց տարիներ: Ես և Մաքսիմը հասակակիցներ էինք, ուսանում էինք Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում: Մաքսիմը հայ էր, բառիս բուն իմաստով հայ, այն էլ ինչպիսի հայ: «Արցախյան հարցի» լուծման համար առանց երկմտելու պատրաստ էր ամեն ինչի և անում էր ամեն ինչ՝ իր վրա վերցնելով վտանգածին տարբեր հարցերի լուծումներ: Նրա համար վտանգ հասկացություն չկար,նրա համար վախ չկար:Նրա համար թուրքից ազատագրելու հայրենի Արցախ կար: ԵՎ հայրենի երկրի ազատագրման համար մղվող կատաղի մարտերում էլ Մաքսիմն իր արյունը և երիտասարդ կյանքը նվիրեց Արցախ աշխարհին՝ հայոց պատմության մեջ դաջելով անմահ հերոսի իր անունը: Անուն,որի մասին դեռ խոսելու են,անուն,որի սխրանքներն ու կյանքի անցած ուղին սերունդների ճշմարիտ և հայեցի դաստիարակության վառ օրինակներ են դառնալու: Նրա անունն ու գործն անմահ են ու շարունակելի>>:                     

Մաքսիմ Հարությունյանը ծնվել է 1955 թվականի մայիսի 29 -ին մայրաքաղաք Ստեփանակաերտում։ Սավորել է թիվ 8 միջնակարգ դպրոցում։ Պարտադիր զինվորական ծառայության է անցել Մոլդովայի Ռենի քաղաքում։ Զորացրվելուց հետո վերադարձել է հայրենիք։ Ընդունվել և ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Նա և ուսուցիչ էր և Ստեփանակերտի արտադրական կոմբինատի արտադրամասի պետ և հայրենանվեր ազատամարտիկ։ Մաքսիմը բնավորությամբ հանգիստ էր, անչափ բարի, նվիրված իր գործին, ընտանիքին, ընկերներին, հայրենիքին։
Արցախյան գոյամարտի առաջին իսկ օրերին Մաքսիմը կամավորգրվել է թիվ 3-րդ վաշտին։ Մասնակցել է Խոջալուի, Կրկժանի, Ավդալ-Գյուլափլուի, Լաչինի, Շուշիի ռազմական գործողություններին։
1992 թվականի հունիսի 11-ին Մարտակերտի շրջանի Նարեշտար գյուղի ազատագրման համար մարտը Մաքսիմի վերջին մարտը եղավ։ Ցավոք Մաքսիմն այդպես էլ չտեսավ ազատագրված Նարեշտար գյուղը։ Նա չէր սիրում, երբ իրեն հերոս էին անվանում, սակայն հերոսի մահով ընկավ մարտում։
Մաքսիմի զոհվելուց ամիսներ անց՝ 1993 թվականի մարտի 27-ին հայկական ՊԲ ստորաբաժանումները 3 տարբեր ուղղություններով սկսեցին  Քելբաջարի ռազմական հենակետի ոչնչացման գործողությունը։ Հայկական ուժերին հաջողվել է նույն օրն ազատագրել թշնամու զավթած Նարեշտար, Աղդաբան, Չարեքտար, Թազաքենդ բնակավայրերը։
Մաքսիմ Հարությունյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար», «Մայրական երախտագիտություն ՝ արցախի քաջորդիներին» մեդալներով։

Top