logo

Blog single photo

Նոր նշանակումներ Արցախի հանրապետությունում

ԱՀ նահագահը նշանակել է ոստիկանության պետի տեղակալներ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ. հունիսի 11-ին ստորագրած հրամանագրի համաձայն ոստիկանության գնդապետ Վրույր Վալերիի Խաչատրյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ:
ԱՀ նախագահի ստորագրած նույն հրամանագրի համաձայն ոստիկանության փոխգնդապետ Արտեմ Անատոլիի  Հարությունյանը  նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ-շտաբի պետ:
Հունիսի 12-ին ԱՀ ոստիկանության պետի առաջին  տեղակալ, ոստիկանության գնդապետ Նորայր Բաբայանը  ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին և մաղթել հաջողություններ:

Top