-Պատկերացում,որը միշտ Ձեզ ուղեկցում է…
-Աստծո հետ հանդիպում։
-Տիկին նախարար,կյանքի աստիճանի առաջին քայլը ...
-Ինձ համար բուհ ընդունվելն էր։
-Սեփական անձը պետք է...
-Ստորադասել անանձնականին և անձապաստան չլինել։
-Ձեր մեջ ի՞նչ երևույթ է բնակվում, որ կուզեք չլինի…
-Երևի խղճի սուպեր էգոյի զգացողությունը,որը երբեմն անցնում է սահմանը և վնասում է ինձ, ինձ դեմ է աշխատում ՝ խղճի խայթը, խղճի մեխանիզմը։
-Հանդիպումներ անցյալից…
-Անցյալից ամենահետաքրքիր պատկերը գյուղական գրադարան այցելություններս են, որ տպավորված են իմ մեջ։
-Ապրելու համար ուժ է հարկավոր , կյանքը գնահատելու համար...
-Երևի իմաստություն։
-Ապրելու բանաձևը...
-Ծառայել ժողովրդին և Աստծուն։
-Ձեր մեջ ուրիշ Լուսինե Ղարախանյան կա՞…
-Երևի՝ ոչ։
-Ուրիշ ի՞նչ մասնագետ եք երազել դառնալ…
-Երազում էի դառնալ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի։
-Ինչո՞ւ ...
-Որովհետև ուզում էի սերունդներին մատուցել Լերմոնտով, Տուրգենև,Պուշկին, պատմել տարբեր հայտնի պատմվածքներ, բանաստեղծություններ արտասանել..այսպես...
- Դուք ներում եք, եթե ...
-Եթե համոզվում եմ, որ դա արդյունք է տալու:
- Երեք «ինչո՞ւ» Ձեր կողմից…
-Ինչո՞ւ մենք միայն ճգնաժամային և կրետիկական պահերին ենք մոբիլիզացվում և միավորվում՝ որպես ազգ: Ինչո՞ւ նախանձը կա մեր ազգային հոգեկերտվածքում, չե՛մ ուզում լինի: Ինչո՞ւ մենք նաև հեթանոսություն ունեցանք, չնայած արվեստ և մշակույթ է, բայց ես չէի ցանկանա , որ հեթանոսության էտապ լիներ:
-Կյանքում ամենաբարդ ընտրությունը…
-Հոգեբանության մեջ այսպիսի տեսակետ կա՝ մոտեցում-մոտեցում, հեռացում-հեռացում,կոմֆլիկտ,այսինքն , երբ ընտրություն պետք է կատարել չարյաց փոքրագույնի միջև:
-Ի՞նչ եք կորցրել,որ ափսոսում եք…
-Հորս եմ կորցրել...
- Անհանրին բան կա՞...
-Ոչ:
-Երկնքում ո՞ր գույները կցանկանայիք տեսնել, որ հիմա չկա…
-Բոլոր գույները կան երկնքում: Արարչի ստեղծած ամեն ինչն անթերի է:
-Անծանոթի աչքերում ի՞նչ կցանկանայիք տեսնել…
-Միայն բարություն:
-Ո՞րն եք համարում կարևոր մեկ րոպե...
-Ապաշխարել Աստծո մոտ գնալուց առաջ:
- Ի՞նչ եք ուզում տեսնել հայելու մեջ...
-Սակավապետություն և աստվածահաճո վարք:
- Ձեր սկզբունքը ...
-Ապրել աստվածահաճո կյանքով:
- Այս ժամանակահատվածը խիստ ճնշող է , թե՞ կաղապարված մտքերն են մեզ ճնշում...
-Ժամանակը չի կարող ճնշել, պետք է մենք իշխենք ժամանակի վրա: Միմիայն կաղապարված մտքերն են ճնշում:
-Կյանքը դեպի մեզ ձգելու համար ի՞նչ է անհրաժեշտ։
-Ծառայել Աստծուն:
-Գիտակցե՞լ սեփական սխալը , թե՞ առաջ շարժվել...
-Գիտակցել, ընդունել, շտկել, զբաղվել ինքնաքննադատությամբ: Այն մարդիկ չեն ընդունում քննադատությունը, ովքեր հոգեբանորեն առողջ չեն:
-Ու՞մ եք շնորհակալ...
-Շնորհակալ եմ Աստծուն, ինձ դասավանդած բոլոր ուսուցիչներին և գիտական ղեկավարիս:
-Ճիշտ որոշում կայացնելու համար...
-Անհրաժեշտ է գործի դնել բարոյականության և խղճի սկզբունքը, դավանանքը պետք է խոսի:
- Երազա՞նք , թե՞ երազանքներ...
-Երազանքներ:
-Ինչո՞ւ...
-Որովհետև դրանք շատ են:
-Եթե երեք ձեռք ունենայիք, այն երրորդով ի՞նչ կանեիք…
-Երևի երկու ձեռքերի չհերիքող այն գործերը , որոնք անում են հենց երկու ձեռքերը:
-Եվ որպես վերջաբան...
-Սիրում եմ Արցախ աշխարհը: Ուզում եմ, որ այն բարգավաճի:
" />