logo

Blog single photo

ԴԻՎԵՐՍԻՈՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԿԱՆԽԱԾ ԶԻՆՎՈՐ ԿԱՐԵՆ ՈՒԼՈՒԲԱԲՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 25 ՏԱՐԵԿԱՆ

Այսօր Կարեն Ուլուբաբյանի ծննդյան օրն է,  նա կդառնար 25 տարեկան.

2017 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել պայմանագրային զինծառայող, 1995թ. հունիսի 25-ին ծնված Կարեն Մարատի Ուլուբաբյանը:Կարեն Ուլուբաբյանը ԼՂՀ Մարտունի քաղաքից էր:Ավարտել է Մարտունու թիվ մեկ միջնակարգ դպրոցը: Պարտադիր ժամկետային զինծառայությունից (2013-2015 թթ) հետո էլ նա մնաց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում և շարունակեց իր հայրենանվեր գործը՝հայրենիքի պաշտպանությունը: 22-ամյա Կարեն Մարատի Ուլուբաբյանն 2014թ. օգոստոսի 4-ին զինակից ընկերների հետ կանխել էր ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ արևելյան ուղղությամբ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների հայկական մարտական հենակետերի ուղղությամբ հերթական դիվերսիոն հարձակումը: Դիվերսիոն հարձակման մանրամասները հայտնի չեն, միայն հայտնի է, որ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանման 3 զինծառայող սպանվել է, ևս 6-ը` վիրավորվել:Դիվերսիան կանխելու ու թշնամուն հակահարված տալու համար Կարենը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով :Ակտիվ մասնակցություն ունեցել է 2016-ի ապրիլյան մարտական գործողություններին:
Կարենի հայրն, ով Արցախյան պատերազմում վիրավորվել էր գլխից, մահացել է 2013թ գլախում առկա բեկորների հետևանքով: Կարենը կրում էր Արցախյան ազատամարտում 1992թ. սեպտեմբերի 19-ին՝ Արցախի Մարտունի քաղաքի «Ղուրուչուխ» բարձունքի պաշտպանության ժամանակ զոհված հորեղբոր Կարեն Ուլուբաբյանի անունը: Կարենի հորյեղբայրը հետմահու պարգեւատրել է «Մարտական խաչ»երկրորդ աստիճանի շքանշանով։ Զոհված հերոս Կարեն Ուլուբաբյանի հիշատակին ներկայումս անկյուն կա Մարտունի 3-ում և Մարտունի քաղաքում փողոց կա հերոսի անուն,ազգանունով ։

 Կարեն Մարատի Ուլուբաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
Կարենն ասում էր՝ «Ամեն զինվոր զոհվելիս մենք էլ ենք հետը մեռնում »:

Top