logo
Blog single photo

Գեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն

Գեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն

 Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի հրամանով  Գեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն: Հունիսի 25-ին նախարարը նրան ներկայացրել է ջրային ոլորտի աշխատակիցներին և նշել, որ կայուն ոռոգման համակարգ ունենալը կարևորագույն նպատակ է, և դրան հասնելու համար պետք է ձեռք առնվեն բոլոր միջոցները և հաղթահարվեն խոչընդոտները: Պետք է կարճ ժամանակում ուսումնասիրվեն առկա խնդիրներն ու գույքագրվեն:  Աշոտ Բախշիյանը ոլորտի պատասխանատուների համար կարևորագույն ուղենիշներ է համարել անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը՝ ջրամբարներ (նորերի կառուցում և հների նորոգում ու վերագործարկում), ջրագծեր, նորագույն՝ ջրախնայողական  տեխնոլոգիաների ներդրում: Մենք ուղղակի պարտավոր ենք հասնել ոռոգման արդյունավետության բարձրացմանը: Այսուհետ հատուկ ուշադրություն կդարձվի պլանավորմանը, ասել է թե գարնանացանը և բուսաբուծության ոլորտի այլ միջոցառումներն ու նախաձեռնությունները պետք է հարմարեցվեն առկա ջրային պաշարներին և ոռոգման հնարավորություններին: Արդար ջրաբաշխումն ու կոռուպցիոն ռիսկերի բացառումը պետք է դառնան գործունեության սկզբունք ու ելակետ: 
 Աշոտ Բախշիյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Վիտալի Դանիելյանին կատարված աշխատանքի համար՝ պարգևատրելով նրան նախարարության պատվոգրով:

Top