logo
Blog single photo

ԱՅՍՕՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

ԱՅՍՕՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ 
ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

«Կեղնի մե օր, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է ըսպես ծուռ»։ 

Հայ կինոյի մայր․ այսպես անվանեցին Գալյա Նովենցին, չէ որ իր պարզ ու անմիջական խաղով նա կերտեց հայ կնոջ ու մոր կերպարը հայկական կինոյում։ 

«Միացյալ Նահանգներում, երբ փողոց եմ դուրս գալիս, մի սոսկալի լքվածություն ու միայնություն է պաշարում ինձ։ Հանգամանքների բերումով ես պարտավոր եմ լինել այնտեղ ու երբեմն ինքս ինձ խղճալու աստիճան հուզվում եմ։ Հայրենիքը մնում է հայրենիք, չնայած` իր պրոբլեմներին, թերություններին, դժվարություններին։ Ես քայլում եմ Երևանի փողոցներով և զգում եմ, որ իմ տանն եմ. մարդիկ, փողոցները, ծառերը` ամեն ինչ իմն է։ Օտարությունը սոսկալի ցավ է։ Շատերը գալիս են Միացյալ Նահանգներ գունավոր երազներով եւ բախվում են դաժան իրականությանը. ավուր հացը վաստակելու համար ստիպված ես լինում օրնիբուն աշխատել։ Բոլորի հայացքն էլ գամված է մնում Հայաստանին, բոլորին էլ ուժ է տալիս, ապրեցնում է հայրենիք վերադառնալու բաղձալի հույսը, սակայն բոլորը չէ, որ կարողանում են վերադառնալ։ Զանազան հանգամանքներ, պայմանականություններ նրանց կապում են օտար երկրին, երեխաներն են սկսում կրթություն ստանալ ամերիկյան կրթօջախներում, ամուսնանում են: Ես խորապես խղճում եմ այդ մարդկանց, ցավում եմ նրանց ճակատագրի համար, օտարության դատապարտված նրանց կյանքի համար։ Ուզում եմ, որ հայերը կարողանան ապրել ու աշխատել իրենց հայրենիքում, կարողանան վայելել ամեն օր հարազատ փողոցներով քայլելու, հարազատ դեմքեր տեսնելու բարեբախտությունը։ Դա մի վերաշնորհ պարգև է, որի գինն օտարության մեջ ես հասկանում»։

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

Top