Նյութը՝ Վովա Արզումանյանի 

Միշտ ասում եմ՝ մտքինը գործ դարձնելու համար ոչ միայն պետք է խելացի լինել, այլ պետք է իմանալ ` ինչպես օգտագործել մարդու մեջ առկա հնարավորությունները, այս դեպքում՝ ինքդ քո հնարավորությունները: Անշուշտ, բարի և անհրաժեշտ նախաձեռնությունները միշտ պսակվում են հաջողությամբ:

Այս անգամ անդրադարձս մի շատ կարևոր արցախյան բրենդի՝ «Նախշուն» թեյի  մասին է: 

Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը, ի՞նչ հեռանկարներ ունի և ինչպիսի՞ արձագանք է գտել թեյասերների շրջանում. այս և այլ հարցերի պատասխանել է «Նախշուն թեյ» ընկերության  հիմնադիր տնօրեն  Դավիթ Գաբրիելյանը: Բայց մինչև դրան անցնելը, ճիշտ եմ համարում մի քանի խոսք գրել Դավիթի մասին: Աշխատասեր ու հետաքրքրասեր տեսակի մեջ եզակի սկզբունքների տեր երիտասարդը նոր գաղափարների պակաս չունի: Իր խելացի կերպարի մեջ ամբողջացնելով արդի մոտեցումները՝ փորձում է անել հնարավոր ամեն բան: Վերջերս նա օրվա մեծ մասը անցկացնում է սարերում, որտեղից ծաղիկ է հավաքում փոքր եղբոր՝ Տիգրանի հետ: «Սարի Դավիթը» բացառիկ նորույթ մտցրեց շուկա, որը մի քանի օրում մեծ արձագանք ստացավ հանրության կողմից: «Նախշուն թեյ»-ը դարձավ  հայկական թեյախմության զարդը, իսկ Դավիթի նախաձեռնությունը՝ էլ ավելի զարդարեց սկսած գործը:

Այս թեյը մտավ շուկա, նպատակ ունենալով տեղացիներին,հայաստանցիներին ընձեռելու հնարավորություն օգտվելու մեր բնության հրաշք բույսերից: Գաղափարը Դավիթի մոտ վաղուց էր, իսկ ինքնամեկուսացման ժամանակահատվածը իր դրական կողմն ունեցավ՝ Դավիթը սկսեց գաղափարն իրագործել, քանի որ ժամանակը շռայլ էր: Դրական կողմեր ունեցող բիզնեսում Դավիթը դեռ բացասական կողմ չի նկատել, բայց ինքն էլ ունի մի շարք  բիզնես ծրագրեր,որոնց մասին շատ չծավալվեց, քանի որ չի ուշանալու այդ ամենը: 

Չշեղվելով «Նախշուն թեյ»-ից ՝ Դավիթն ասաց, որ թողարկված թեյերը դեռևս չորսն են ՝  «Ընկերներով խմելու թեյ», «Ընտանիքով խմելու թեյ», «Բարեկամներով խմելու թեյ» և «Երկուսով խմելու թեյ» անվանումներով: Նաև յուրօրինակ է թեյի տուփի դիզայնը. քանի որ կրեատիվության ծնունդ է «Նախշուն»-ը, տուփերի վրա անպակաս են նաև արցախյան բարբառով ասույթները, օրհնանքները: Կարծում եմ  թեյ խմելուց առաջ դա ևս նպաստում է տրամադրության բարձրացմանը, ինչը շատ կարևոր է: 

Դեռ շատ նորություններ կլինեն, վստահեցնում է Դավիթը, ամեն ինչ իր ժամանակի մեջ է գեղեցիկ: Կանաչ ճանապարհ մաղթենք մեր արցախյան թեյերի թագուհի «Նախշուն»-ին, իսկ Դավիթ Գաբրիելյանին՝ նոր գաղափարներ ու կրեատիվ մտքեր:

" />
logo
Blog single photo

ԱՐՑԱԽՅԱՆ ԲՐԵՆԴ «ՆԱԽՇՈՒՆ ԹԵՅ»-Ն ԱՐԴԵՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ Է

Top