logo
Blog single photo

ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՇՔԱՆՇԱՆԱԿԻՐ ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է ԱՅՍՕՐ

Արմեն Լենոյի Գասպարյանը (Արմենչո) ծնվել է 1961 թվականի ապրիլի 12-ին, Արցախի  Տող գյուղում, արհեստավորի ընտանիքում։ 1978 թվականին ավարտելով դպրոցը՝ ուսումը շարունակել է Երևանի 21-րդ տեխնիկական ուսումնարանում, որտեղ ստացել է խառատի մասնագիտություն։1980-1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում՝ Գերմանիայում, որպես կապավոր։

Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Արմենը(Արմենչո) զենք է վերցնում ՝ պաշտպանելու իր հայրենիքը: «Վրեժ» ջոկատի կազմում առաջին կարևոր հաղթանակը 1991 թվականի հոկտեմբերի 30-ին՝ նախահարձակ գործողությամբ Տող գյուղի ազատագրումն էր։ 1992 թվականի հուլիսին կազմավորվեց Տողի գումարտակը, նշանակվեց գումարտակի հրամանատարի տեղակալ, իսկ սեպտեմբերից՝ հրամանատար։Հաղթանակներ է տարել Հողերի, Թուփաղաջիի, Գյումշատուի, Կավաքի մարտերում։
Արմենչոն զոհվել է 1993 թվականի հուլիսի 2-ին՝ Նորաշենի բարձունքի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Top