logo
Blog single photo

Մհեր Հարությունյան

Իսկական հայրենասերը ոչ այնքան խոսքի, որքան գործի մարդն է: Հարցազրույց պահեստազորի մայոր Մհեր Հարությունյանի հետ
«Հայրենիք» հասկացությունն ունի  աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություն: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքի շենացման, բարգավաճման ու արտաքին թշնամուց այն պաշտպանելու համար: Այդպիսի  հայրենասերների շարքին է դասվում սիրված մտավորական, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմական. գիտությունների թեկնածու, դոցենտ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի Հումանիտար ամբիոնի վարիչ, պահեստազորի մայոր Մհեր Հարությունյանը: Ծնվել է 1972 թվականի հուլիսի 9-ին, Շուշիում։ 1989 թ. գերազանցությամբ (ոսկե մեդալով) ավարտել է Շուշիի Խ. Աբովյանի անվան համար 3 միջնակարգ դպրոցը։ 1994 թ. ավարտել է Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանի (այժմ՝ ԱրՊՀ) պատմաբանասիրական ֆակուլտետի «պատմություն և օտար լեզու» բաժինը։ 1988 թվականի մայիսին և սեպտեմբերին նախաձեռնել է մի խումբ բարձր դասարանցիների ուժերով Շուշիի բնակչության ինքնապաշտպանության կազմակերպման փորձերը։ Հրատարակել է «Վանա լիճ» (1988 թ.) և «Արևմտյան Հայաստան» (1989 թ.) ընդհատակյա թերթերը։ 1989-1992 թթ. ուսանողական-երիտասարդական կազմակերպությունների կազմում մասնակցել է Արցախյան շարժման քաղաքական փուլին և ԼՂՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը։ 1990-1992 թթ. կարճատև ընդմիջումով եղել է «Հայ ազգայնականության ճակատ» կազմակերպության «Ցեղակրոններ» ջոկատի գաղափարական պատրաստության պատասխանատուն։ Այդ ընթացքում մասնակցել է մի շարք գաղտնի առաջադրանքների կատարմանը։ 1991 թվականի դեկտեմբերին կամավոր ներկայացել է Ինքնապաշտպանության ուժերի շտաբ և որպես շտաբի պետի օգնական մասնակցել դեկտեմբերի 15-ի Ջամիլլուի ազատագրման ու դեկտեմբերի 16-ի Բերքաձորի (Հասանաբադի) մոտ հայ մարտիկների ու ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանման միջև ծավալված մարտերին։ 1992 թ. սեպտեմբերին ծառայության է անցել ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի հրետանու պետի ղեկավարման մարտկոցում(ռուսերեն հապավումը՝ ԲՈՒՆԱՐ) որպես՝ տոպոգեոդեզիական դասակի 1-ին ջոկի հրամանատար (ԼՂՀ ինքնապաշտպանության կոմիտեի նախագահի հմ. 070 հրաման առ 10.10.1992 թ.), իսկ հրետանու պետի ղեկավարման մարտկոցի կազմալուծումից հետո 1993 թ. սեպտեմբերի 1-ից նշանակվել է ՊԲ հրետանային բրիգադի տոպոգեոդեզիական հետախուզության ջոկի հրամանատար (ՊԲ շտաբի պետի հմ. 2228 հրաման առ 30.09.1993 թ.)։ Այս ընթացքում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ 1993 թ. հունվարից համատեղության կարգով աշխատել է Ասկերանի շրջանի վարչակազմի պաշտոնաթերթ

Top