դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու: Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին, Գյումրիում: Նա ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Մի քանի խոսք նրա ընտանիքի մասին: Սիրված դերասանի հայրը՝ Մուշեղ Մկրտչյանը  (1910-1961), հաշվառու էր, մայրը՝ Սանամ Մկրտչյան (1911-1970), գործարանային ճաշարանում լվացարար, ուներ երկու քույր՝ Ռուզաննան (ծնվել է 1943), Կլարան (1934-2003) և մեկ եղբայր, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտը (1937-2018):Նա ամուսնացել է երեք անգամ: Առաջին կինը համակուրսեցին էր՝ Քնարան,երկրորդը՝ Դոնարան,երեխաների մայրն, ով հայտնի է Ջաբրաիլի կնոջ, ընկեր Սահակովի վարորդը և «Կովկասի գերուհին» ֆիլմում կերտած դերից: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, իսկ երրորդը նշանավոր արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկն էր՝Թամարը: Նշենք նրա կյանքի այն կարևոր հանգամանքն, որ դերասանն ունեցավ բավականին դժվարին ու տխուր ճակատագիր: Այսպես՝նրա երկրորդ կինը,Դոնարան, տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ: Եղել է հոսպիտալացված Ֆրանսիայում: Այցելել է նաև հոգեբուժական հիվանդանոց Երևանում: Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում:Դուստրը՝ Նունեն (Նինա) (1959-1998), զոհվել է Արգենտինայում, ավտովթարից:  Որդի - Վազգեն (Վահագ) (1972-2003), տառապել է մորից ժառանգած հոգեկական հիվանդությամբ: Այսպիսով՝ այսօր Մհեր Մկրտչյանը կամ նույն Ֆրունզիկ Մկրտչյանը կդառնար 90 տարեկան: Արսեն, Գարսևան, Իշխան,կամ... կամ... կամ ... ինչքան դերեր պետք է խաղար նա: Մի անգամ սիրված մտավորական, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ասել է. «Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»: Բոլորի կողմից սիրված ու բոլորին ուրախացնող դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում:Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ.Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան), որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»):Իր թատերական ու ֆիլմի տարբեր կերպարներով գերել է մշակութասեր հասարակության սրտերը:Սիրված արտիստի լավագույն դերերից են՝  Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»),  Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն: Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն), որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։Մհեր Մկրտրյանը մահացել է  1993 թվականի դեկտեմբերի 29-ին:Սիրված մտավորականն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է  Մհեր Մկրտչյանը:Նա խաղաց ամեն ինչ, խաղաց այնպես, որ յուրաքանչյուր կերպար անմոռանալի է ու տպավորիչ։  Հավերժ փա՜ռք ու պատիվ նրան:

Գարիկ Ավետիսյան

 

 

" />
logo
Blog single photo

Մարդը կարող է հումոր չունենալ, բայց դա էլ է հումորի նյութ. Մհեր Մկրտչյան

«Валик джан, я тебе один умный вещь скажу, только ты не обижайся».

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն,  գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ կինոյի ու թատրոն սիրված դերասան նշանավոր հայ դերասանԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու: Ծնվել է 1930 թվականի հուլիսի 4-ին, Գյումրիում: Նա ունեցել է երկու անուն, առաջինը Մհեր. այսպես նրան դիմել են տանը, երկրորդը՝ Ֆրունզ. նրան անվանել են այդպես ի պատիվ հայտնի քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Ֆրունզեի: Մի անձնագրում դերասանը ստորագրել է որպես Ֆրունզ Մկրտչյան, մեկ ուրիշում՝ որպես Մհեր Մկրտչյան: Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։ Մի քանի խոսք նրա ընտանիքի մասին: Սիրված դերասանի հայրը՝ Մուշեղ Մկրտչյանը  (1910-1961), հաշվառու էր, մայրը՝ Սանամ Մկրտչյան (1911-1970), գործարանային ճաշարանում լվացարար, ուներ երկու քույր՝ Ռուզաննան (ծնվել է 1943), Կլարան (1934-2003) և մեկ եղբայր, ռեժիսոր, սցենարիստ Ալբերտը (1937-2018):Նա ամուսնացել է երեք անգամ: Առաջին կինը համակուրսեցին էր՝ Քնարան,երկրորդը՝ Դոնարան,երեխաների մայրն, ով հայտնի է Ջաբրաիլի կնոջ, ընկեր Սահակովի վարորդը և «Կովկասի գերուհին» ֆիլմում կերտած դերից: Սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհի, իսկ երրորդը նշանավոր արձակագիր Հրաչյա Հովհաննիսյանի աղջիկն էր՝Թամարը: Նշենք նրա կյանքի այն կարևոր հանգամանքն, որ դերասանն ունեցավ բավականին դժվարին ու տխուր ճակատագիր: Այսպես՝նրա երկրորդ կինը,Դոնարան, տառապել է ծանր ժառանգական հոգեկան հիվանդությամբ: Եղել է հոսպիտալացված Ֆրանսիայում: Այցելել է նաև հոգեբուժական հիվանդանոց Երևանում: Կյանքի վերջին 25 տարիներն անց է կացրել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում:Դուստրը՝ Նունեն (Նինա) (1959-1998), զոհվել է Արգենտինայում, ավտովթարից:  Որդի - Վազգեն (Վահագ) (1972-2003), տառապել է մորից ժառանգած հոգեկական հիվանդությամբ: Այսպիսով՝ այսօր Մհեր Մկրտչյանը կամ նույն Ֆրունզիկ Մկրտչյանը կդառնար 90 տարեկան: Արսեն, Գարսևան, Իշխան,կամ... կամ... կամ ... ինչքան դերեր պետք է խաղար նա: Մի անգամ սիրված մտավորական, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն ասել է. «Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»: Բոլորի կողմից սիրված ու բոլորին ուրախացնող դերասանին «ուրախ-տխուր մարդ» էին անվանում:Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ.Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան), որտեղ խաղացել է մինչև 1988 թ.: Առաջին դերերից էր Գվիդոնը (Ժորա Հարությունյանի «Սրտի արատ»):Իր թատերական ու ֆիլմի տարբեր կերպարներով գերել է մշակութասեր հասարակության սրտերը:Սիրված արտիստի լավագույն դերերից են՝  Պաղտասարը (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Զամբախովը (Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա»),  Ղազարը (Ժ. Հարությունյանի «Ղազարը գնում է պատերազմ»), Հայրապետը (Ա. Շիրվանզադեի «Նամուս»), Մերկուցիոն (Վիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»), Բարոնը (Մաքսիմ Գորկու «Հատակում»): Վերջին դերը Հացթուխն էր (Մարսել Պանյոլի «Հացթուխի կինը», Մկրտչյանը նաև ներկայացման ռեժիսորն էր):Մկրտչյանը 1988 թ-ից Վարդան Աճեմյանի անվան թատրոն-ստուդիայի (1992 թ-ից՝ Արտիստական թատրոն, 2004 թ-ից՝ Մհեր Մկրտչյանի անվան) գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն էր:Հայկական կինոյում նույնպես ստեղծել է բազմաթիվ ուշագրավ դերեր՝ Գարսևանը («01–99», 1959 թ.), Արսենը («Նվագախմբի տղաները», 1960 թ.), Գասպարը («Եռանկյունի», 1967 թ.), Իշխանը («Մենք ենք, մեր սարերը», 1969 թ.), Նիկոլը («Հին օրերի երգը», 1982 թ.), Ռուբենը («Մեր մանկության տանգոն», 1984 թ.) և այլն: Նկարահանվել է նաև Մոսֆիլմում («Կովկասի գերուհին», 1967 թ., «Միմինո», 1978 թ., «Ունայնություն ունայնության», 1979 թ., և այլն), որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։Մհեր Մկրտրյանը մահացել է  1993 թվականի դեկտեմբերի 29-ին:Սիրված մտավորականն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է  Մհեր Մկրտչյանը:Նա խաղաց ամեն ինչ, խաղաց այնպես, որ յուրաքանչյուր կերպար անմոռանալի է ու տպավորիչ։  Հավերժ փա՜ռք ու պատիվ նրան:

Գարիկ Ավետիսյան

 

 

Top