Ինչը կարող է համախմբել ժողովրդին, եթե ոչ համընդհանուր վտանգը, արհավիրքը, փորձությունը։ Այս առումով Արցախյան պատերազմը, չնայած իր բերած բազում կորուստների ու արյան գնով կերտած հաղթանակների, մի անգնահատելի մեծ կարևորություն ունեցավ հայ ժողովրդի և առավելապես արցախցիներիս համար։ Մեր ժողովուրդը մի ընտանիք դարձավ, մի կուռ գերդաստան, որտեղ ուրիշի ցավ չկար։ Յուրաքանչյուր զոհի ցավը բոլորինն էր հավասար, բոլորինն՝ անմնացորդ։ Տիկին Անահիտի հետ եմ զրուցում, ով Արցախյան ազատամարտի տարիներին սկզբում 6 վաշտի այնուհետև 32-րդ գումարտակի կազմում որպես կամավոր զինվորագրվել էր ու տղաների հետ մարտի էր գնում որպես բուժքույր։ Պատմությունը, որը տիկին Անահիտը վերհիշում է արցունքների ներքո, մի ցնցող հուշապատում է մարդու, մարդկայինի, պատերազմի դաժանության մասին։ Պատերազմի ժամանակ, երբ ճակատում զոհերը շատ էին, զոհված տղաներին հողին հանձնելու համար հիմնականում միշտ մի խնդիր էր առաջանում՝ դագաղ չէր գտնվում։ Բոլոր վարպետները հիմնականում ճակատում էին, գործի մեջ գտնվող մի քանի տարեց վարպետներն էլ չէին հասցնում․․․ Այդ ժամանակ հադրութեցի ձյաձ Կարոն որոշում է իր վրա վերցնել այս ծանր գործը։ Ամեն օր նոր դագաղներ, ու ամեն դագաղի հետ կսկիծ ու ցավ․․․ չէ որ ամեն դագաղ պատրաստելիս գիտեր ում համար է՝ մեկը հարևանի որդին է, մյուսը եղբոր տղան, երրորդը մանկության ընկերոջ որդին․․․ Շատ անգամ էլ որդին՝ Սամվելն էր գլխիկոր ընկերների հետ գալիս հոր մոտ՝ զոհված ընկերների համար դագաղի չափսեր ասելու․․․Եվ ահա մի օր էլ պարոն Կարոյի մոտ են գալիս որդու մարտական ընկերներն՝ առանց Սամվելի։ Վարպետ Կարոն ոչինչ չհարցրեց, երկար նայեց որդու խեղճացած ընկերներին ու ամեն ինչ հասկացավ․․․Տիրեց համակ լռություն ու վարպետին էլ կարիք չկար չափսեր ասելու։ Զոհվածին ձյաձ Կարոն ամենալավն էր ճանաչում՝ նրա ծնված օրից․․․ Մեկ ժամ անց վարպետի մուրճի ձայնը լսվեց՝ տղամարդու բարձրաձայն ու չդադարող ողբի հետ միասին։ Վարպետ Կարոյի որդին, 18-ամյա Սամվելը հերոսաբար զոհվել էր Ֆիզուլիի ազատագրման մարտերում ՝ 1993-ին։ Վարպետ Կարոն ևս մի քանի տարի անց հրաժեշտ տվեց կյանքին։ Իսկ այս պատմությունը, որը մինչ օրս տիկին Անահիտի հուշերում էր միայն ապրում, այսուհետ թող ապրի ամեն հայի սրտում, որպես մարդկային կարեկցանքի ու նաև պատերազմի դաժան դեմքի մասին մի տխուր պատմություն։
Հեղինակ ՝ Նարի Հայրապետյան
ԱՀ Կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը մշակել է...
ԱվելինԱյսօր «ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների...
ԱվելինՎաղը՝ դեկտեմբերի 20-ին մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի...
Ավելին«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության...
ԱվելինԷմանյուել Մակրոնը ժամանել է Բեյրութ՝ օգոստոսի 4-ին տեղի ունեցած...
ԱվելինԱրցախի Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ...
ԱվելինԱրցախի հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի խոսքը...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի...
ԱվելինՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ...
ԱվելինՀաշվի առնելով բանակաշինության, պետականաշինության և գալիք...
Ավելին<<Պատերազմի տարիներին (дядь Жора) էինք ասում կամ էլ (град Жора):...
ԱվելինՊատերազմ մեկնելուց առաջ Արկադին ամուսնական մատանին...
ԱվելինԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՀանրապետության նախագահն ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարին Արցախի...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՄհեր Մկրտչյանը կդառնար 90 տարեկան.Մհերը ծնվել է 1930 թվականին...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինՆյութը՝ Վովա Արզումանյանի Միշտ ասում եմ՝ մտքինը գործ...
ԱվելինԱՅՍՕՐ ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՈՒ ԿԻՆՈՅԻ ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ...
ԱվելինՔարվաճառի և Մարտակերտի ազատագրումները ղարաբաղյան պատերազմի...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԳեորգի Հայրիյանը նշանակվել է «Ջրային տնտեսություն» ՓԲԸ...
ԱվելինԱյսօր «Արցախի հերոս» Լեոնիդ Ազգալդյանի հիշատակի...
ԱվելինԲլից հարցազրույցը վարում է Վովա Արզումանյանը: Այսօրվա...
ԱվելինՄի առիթով Մաքսիմ Հարությունյանի մասին այսպես է արտահայտվել...
ԱվելինԿմեկնարկի Արցախը մայր հայրենիքին կապող նոր մայրուղու...
Ավելին« Artsakhnews»-ի թղթակցի փոխանցմամբ՝ իր խոսքում Արայիկ...
ԱվելինԾաղկափոշու մեջ կյանք է ծնվում, Չենք տեսնում, Անտեսում ու...
ԱվելինՆա Հայաստան եկավ այն ժամանակ, երբ արդեն սկսվել էր Արցախյան...
Ավելին