logo

Blog single photo

Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան:

Сегодня в районе 12:30 военнослужащие ВС Азербайджана, по непонятным для нас причинам,
на автомобиле УАЗ предприняли попытку нарушения государственной границы РА на Тавушском направлении. После предупреждения армянской стороны, оставив автомобиль УАЗ, военнослужащие противника возвратились  на свои позиции. В 13:45 военнослужащие ВС Азербайджана, используя артиллерийский огонь, попытались захватить наш опорный пункт, но были отброшены огнем, неся  потери в живой силе․ С армянской стороны потерь нет.

Top