Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգի պատմությունը ժամանակագրական առումով նրա երեքհազարամյա ընթացքն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն.Միջնադար - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար) Նոր շրջան - սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև ԼՂՀ պատմությունը Ըստ 5-7-րդ դարերի «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը (վերջինիս արևելյան մասում)։ Զբաղեցրել է 15 500 կմ2 տարածք, որը բաժանվել է 12 գավառի՝ Մյուս ՀաբանդՎայկունիք  (Վակունիք),  Բերձոր  (Բերդաձոր),  Մեծիրանք(Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), ՄուխանքՊիանքՊարզկանք (Պարծկանք), ՔուստիՓառնեսԿողթ։ Մինչև 4-րդ դարը ներառել է նաև Սևանա լճի ավազանի արևելյան հատվածը (Ծավդեք կամ Սոդք)։ Հյուսիսում և արևելքում սահմանակից էրՈւտիք նահանգին, հարավում՝ Փայտակարանին, արևմուտքում՝ Սյունիքին։ Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրություններում՝ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով։Արցախը հաճախ եղել է հայկական տարբեր պետական կազմավորումների տարածքում, երբեմն եղել է ինքնիշխան։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Դրանով Արցախի պատմությունը թևակոխել է զարգացման նոր փուլ։ Երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ  Ստրաբոնի« Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով]։Արցախը (Artsak) 1788 թվականին հրատարակված Մեծ Հայքի քարտեզի վրա Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեաց իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք»։ 10-րդ դարից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագետի հովիտ,«Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինվել է «Խաչենով»։ 18-րդ դարի որոշ ռուսական փաստաթղթերում գործածական է «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»։Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի)։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։ Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։ «Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։

Մռավ -Գտնվում   է  Արցախում  Ի սմա  մեռան և նահատակեցան արք  անուանիք և  յիշատակաց արժանաւորք, ուստի յայնմանէ  առեալ ասի Մռաւու սար` այսինքն մեռելոց  սար:

 Պարսիկներն որ գալիս են  Ղարաբաղն առնելու , Մռավ  անունով մի հայ  զորավար իր մարդկանցով  ամրանում է  այստեղ  և  դիմադրում է նրանց :Թև թշնամին թվով  ավելի շատ է   լինում , բայց  Մռավի  մարդիկ նրան  ջարդ  ու  փշուր են  անում ,ողջ  մնացածներին էլ փախցնում: Կռվի ժամանակ սպանվում է   Մռավը ,  որի  անունով և սարը   կոչվում  է   Մռավ:

Դաղստանի  լեռն ու  մռավը  Դաղստանի լեռն ու  Մռավը   վիճում  են  իրար: հետ:Դաղստանի  լեռն ասում է .Դու ինձ մոտ ինչ  ես   որ, ես  քեզանից  շատ  ավելի  բարձր  եմ:Մռավն  էլ  սում  է.Ոնց  կարող  ես   դու ինձանից  բարձր  լինել, երբ  իմ  դիրքս  այնքան  վեր  է  քեզանից: Դաղստանի լեռն ասում է .Ձայնտ  կտրի ,թե   չէ ձեռիս   ափսեն կտամ  երեսիդ:Այս  ասելով  նա ափսեն շպրտում է Մռավի   վրա ,բայց  ափսեն չի հասնում Մռավի  գագաթին ,այլ ընկնում է մոտիկ  մի հարթ  տեղ :Մռավն ասում է .Որ դու  ինձ վրա  ափսե  շպրտեցիր, անիծում  եմ քեզ ` թող  գլխիդ  ձյունը  երբեք  չհալչի:

Քափասն ու  Մռավը Քափասը  գտնվում է Գանձակի  մոտ

  Առաջ  Քափաս  լեռն  այնքան  բարձր  է  եղել,  որ   իր ստվերով ծածկել  է Գանձակ  քաղաքը :Քափասին սաստիկ  նախանձել  է Մռավը  և  առաջարկել  է մենամարտել իր  հետ: Քափասն  իսկույն նետն  ուղղել  է Մռավին  և  կոտրել  նրա  ձախ  կողը,իսկ  Մռավը բարկությամբ ու նախանձով լցված`նետով այնպես  է տվել նրան , որ գլուխը  փշուր-փշուր է  արել:

  Ավանա Քերծ  Գտնվում է Շուշի քաղաքից հարավ- արևելք ,ձորի մեջ

 Սրա ստորոտի ավերակները Ամարաթներ (ապարանքներ)են կոչվում:Ժամանակին այստեղ է բնակվել Վարանդայի հայ զինվորության գլխավոր հրամանատար Ավան  Յուզբաշին ,որի անունով սարը  կոչվել է Ավանա   քերծ:

Դիզափայտ Գտնվում է Արցախում

 Հեթանոսք ժողովեալ ի գլուխ լերինս զբազումս ի քրիստոնէից , և դիզեալ զփայտ բազում,հրոյ ճարակ ետուն զամենեսեան ,ուստի անուանեցաւ Դիզափայտ:

Արությունա Սար Գտնվում է Արցախում ,համանուն լեռնաշխթայի ամենաբարձր  գագթն է:

 Ասում են, թե Արություն անունով  մի ճգնավոր ձմեռները բնակվելիս է եղել այս  լեռան կատարին` իր անձը անտանելի սառնամանիքների մեջ նեղելու նպատակով :Դրա  համար էլ սարը կոչվել է նրա  անունով:

Աստղաբլուր Գտնվում է Արցախում

 Յայսմ լերին բազումք ի քրիստոնէից  կատարեցան  նահատակութեամբ ,որոնց  ոսկերք բոցանիշ փայլեցան զաւուրս բազումս , յորմէ և ընկալաւ  զանունս Աստղաբլուր:

 Ի վերայ մարմնոյ Թագուհի անուն  մեծազգի կնոջ ,որ ստանաւ ի  զօրագլխէն  հոնաց, էջ լոյս աստղաձև :Աստղապէս ցոլացեալ խաղայր լոյսն  ի վերայ կաթուածի արեան   թագուհւոյն:Եւ ժողովեցին զնշխարս Թագուհւոյն` ամփոփեցին և եդին  ի բլրակին, և անուանեցին  զայն  Աստղաբլուր:

    Քառասուն աղջիկներ  Գտնվում  է  Արցախի Պարեցիք  գյուղի դիմաց

 Ժամանակս գերեվարութեան Լանկթամուրայ քառասուն օրիորդք ի նմանէ փախուցեալ , ամրացեալ  են  անդ և կացեալ  անվնաս . և ապա  յետ անդորրութեան , երբ գտեալ  են  զօրիորդսն,  յանուն նոցա  կոչեալ են  զտեղին  Քառասուն  աղջիկք ( Ղըրխ- ղզլար):

 Ղարաբաղի  խաներից  մեկը գերի է տանում քառասուն  հայ ազջիկների , որպեսզի պահի իր հարեմում: Աղջիկները ոչ մի կերպ  չեն ուզում  ենթարկվել խանի կամքին : Խանը քառասունին էլ ուղարկում է  մոտակա բարձր լեռը  և գագաթից  անդունդը գլորել տալիս : Դրանից հետո այդ սարի անունը դնում են Քառասուն աղջիկ:

Հովվի սար  Գտնվում է Արցախ  գավառում , Տիգրանակերտ ավանի մոտ :

   Սրա ստորոտում կա մի մեծ աղբյուր:

   Աղքատը  ոչխարի  կաթ է խնդրում հովվից  և մերժում է ստանում: Չոքում է գետին   և դիմելով  աստծուն  ասում է.  Աստված , եթե  մի հոտ   ոչխար տաս ինձ , ամեն   խնդրողի  կաթ  կտամ: Շրջապատի  բոլոր սպիտակ  քարերը  անմիջապես  ոչխար են դառնում: Աղքատը  ուրախացած սարն  է  քշում  ոչխարներին:

    Քրիստոսը ծերունու կերպարանքով մոտենում է հարստացած աղքատին  և  կաթ  խնդրում:Աղքատը մերժում է :Քրիստոսը  խաչակնքում է ,և նա  իր ոչխարներով  քար են դառնում:Այդ օրվանից սարը կոչվում է Հովվի սար (Չոբան դաղի):

Օրորոցասար Գտնվում է Արցախի Տիգրանակերտ ավանում

Մի ամուլ արար կին արու զավակ ունենալու խնդիրքով ուխտի է գալիս այստեղ գտնվող վանքը:Ուխտը կատարվում է :Կինը զավակ է ունենում և մկրտվելով, քրիստոնեություն է ընդունում: Արաբները ուզում են սպանել նրան ու երեխային: Կինը խնդրում է Քրիստոսին  փրկել իրեն:Քրիստոսի հրամանով օձերը խայթում են սարը բարձրացող արաբներին և ազատում կնոջն ու երեխային: Արաբ կինը վանքի մեջ  մի քարե օրորոցում մեծացնում է իր  երեխային , որի պատճառով և սարի անունը դնում են Օրորոցասար:

( Բեշիկլու):

Ղարա Քյոփակ կամ Ղառի Քյոփակ

Գտնվում է Ջիբրաելի Ղարաբուլաղ գյուղի մոտ

Այստեղով անցնելիս ,Շահ –Աբասը տեսել է ,թե  ինչպես  մի ծերունի միայնակ հնձում է իր արտը :Խղճալով նրան ,շահը հրամայել է զինվորներին` օգնել ծերուկին :Երբ արտը հնձվել է , Շահ-Աբասը հարցրել է .Լա՞վ  է արդյոք ընկերովի աշխատանքը :Ծերունին պատասխանել է.Լավ է ընկերովի աշխատել, բայց մենակ ուտել:Բարկացած ծերունու  պատասխանի վրա : Շահ –Աբասը  հրամայել է զինվորներին` մեկական քար նետել  նրա վրա ,որից և գոյացել է Ղարա քյոփակ (Սև շուն) անունով բլուրը:                  

   Ժամանկին այստեղով անցել է թագավոր մեծ զորքով . նրա հետ է եղել նաև իր հավատարիմ շունը , որը  կռիվներից  մեկի ժամանակ փրկել էր տիրոջ կյանքը :Գետն անցնելիս շունը հանկարծ հիվանդացել է ու սատկել :Էաղելով նրան , թագավորը հրամայել է զինվորներին , որ ամեն մեկը մի բուռ հող լցնի շան դիակին:Գոյացել է մի ահագին բլուր  , որը ի հիշատակ իր հավատարիմ շան, թագավորը կոչել է Ղարա քյոփակ( Սև շուն):

  Նադիր-Շահը այստեղ հանդիպելով մի պառավ կնոջ հունձ անելիս , հարցնում է նրան . Հը, պառավ ,օգնությունը  ե՞րբ է հարկավոր, աշխատելու , թե  ուտելու  ժամանակ: Պառավը պատասխանում է. Օգնությունը պետք է ուտելու ժամանակ: Զայրացած պառավի այդ խոսքից , Շահը  հրամայում է զինվորներին մեկական բուռ  հող լցնել նրա վրա,որից շուտով գոյանում է ,,Շուն պառավ,, (Ղառի քյոփակ ) կոչված հողաբլուրը:

Կանլը – Դարա  Գտնվում է Լեռնային  Ղարաբաղի Մարտունու շրջանում

 Առաջ ինչքան որ  թուրք, թաթար զորքեր են եկել Ղարաբաղի  վրա, Այստեղով են անցել: Ամեն անցնող արյուն ու  կոտորած է արել:Դրա  համար էլ ձորի անունը  դրել են Կանլը ---Դարա  (Արյունոտ ձոր ):

Ցից Քար   Գտնվում է Վարանդայի Քիրս լեռան մոտ

Ժամանակին մի հարս  երեխան  գրկած անցնելիս է եղել  այս տեղով:Հանկարծ

հարձակվում են ավազակները :Չկամենալով ընկնել նրանց ձեռքը, հարսը խնդրում է Քիրս լեռից  և անմիջապես քար է դառնում:Գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Աշան և Ղզղալա   գյուղերի մեջ ընկած ձորում: Պերսը (պարսիկները ) վեր  կյամ  ա (գալիս է), Փըխեփախը  ընգյնում  ա:Մին կնեգյ            

(տապակ) ծերքին,խոխան խտտին (գրկին ) փախչում ա:Վեր հասնում ա ըտտե (այդտեղ ) ետ ա եշում(նայում), տեսնում վեր   քմական (ետևից ) կյամ ըն (գալիս են ); Ասսուն ըղաչանք ա անում , վեր ինքը  քար  տեռնա , թշնամուն ծերքը չինգնի:  Հենց   ըտտե (այդտեղ)  էլ քար ա կտրում, մնում:

Օխնած Գյոլ Գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Սեյդիշեն գյուղի մոտ

 Սեյդիշեն  գյուղի մոտով  հոսող  գետի հատակին  կա մի  քերծ, իսկ քերծի մեջ էլ ` մկրտության  ավազանի  մեծությամբ ջրով լցված  մի քարափոս որին  տեղացիները  Օխնած գյոլ են ասում` ջրի  սրբազան ու բուժիչ  հատկության համար:

Դևի  Առու կամ Դև Առղ Գտնվում  Է Արցախում

 Ղարաբաղի  մելիքն ունեցել է  աննման աղջիկ, որին սիրահարվել են երկու  երիտասարդներ. մեկը շատ  հարուստ  իսկ  մյուսը`  ուժեղ ու քաջ, Դև  անունով: Մելիքի  աղջիկը պայման է դրել . ով  կարողանա Թարթար գետից  մինչև  մոտիկ մարգագետինները   ավելի շուտ ջրանցք փորել , ինքե նրան էլ կուզի: Երիտասարդները  տարբեր  կողմերից միաժամանակ  սկսում են աշխատանքը : Հարուստը  մարդիկ է վարձում :Չնայած դրան  Դևը  գիշեր ու զօր  աշխատելով ` կարողանում է ավելի շուտ ավարտել: Հաջորդ օրը նա  պատրաստվում է թողնել ջուրը: Հարուստը տեսնելով , որ գրազը  տանուլ  տվեց, մի պառավի  խորհրդով  սպիտակ  սավան  է փռում  ջրանցքի  մեջ: Առավոտյան   տեսնելով  այդ` Դևը  կարծում  է,  թե  հարուստն արդեն ավարտել  է : Դաշույնը  խրում է իր կրծքի մեջ: Աղջիկն  իմանալով Դևի  ցավալի  մահը և հարուստի  խարդավանքը , վշտից  հիվանդանում է  և մեռնում: Նրանց  թաղում են իրար մոտ` Դևի  փորած  ջրանցքից ոչ  հեռու:Հարուստը  գերեզմանում էլ  հանգիստ  չի տալիս նրանց: Դևի և  աղջկա արանքում թաղում է  չար պառավի դիակը:Դևի և աղջկա գերեզմաններից վարդի թփեր են  բուսում, իսկ պառավի  գերեզմանից` փուշ: Վարդի թփերը ուզում են միանալ , գրկել իրար , բայց փուշը չի թողնում: Մինչև հիմա էլ ցույց են տալիս դժբախտ տղայի  փորած ջրանցքը , որ նրա անունով կոչվում է Դևի առու (Դև  արղ )  :

 Անահիտի Աղբյուրը   Գտնվում է Լեռնային Ղարաբաղի  Մարտունու շրջանի Հացի գյուղում

Ասում են ,թե Աղվանից  Վաչագան  թագավորը  այս աղբյուրի մոտ  առաջին  անգամ  հանդիպել է  Հացի գյուղացի  գեղեցիկ ու իմաստուն Անահիտին և սիրահարվել  նրան: Այդ օրվանից էլ  աղբյուրը  կոչվել է  Անահիտի աղբյուր:

  Րաֆֆու  ԱՂԲՅՈՒՐԸ  Գտնվում է Ղարաբաղի Դահրավ գյուղում , Շնաքար կոչված բարձրադիր լեռան ճակատին Տարիներ առաջ Րաֆֆին գալիս է Դահրավ գյուղը ` տեղի քաջերի պատմությունը գրելու: Նա շրջում է տնետուն , հարց ու փորձ անում ծերերին , կարդում մամռակալած քարերի գրերը : Րաֆֆու խնդրով գյուղացիները  շուռ են տալիս Աբրահամենց  այգու մոտ ընկած հսկայական սալ քարը` նրա վրա եղած գրերը կարդալու համար:Րաֆֆու  մեկնելուց հետո, այդ  սալ քարի տեղից սկսում է առատ ջուր բխել: Դահրավցինների  ուրախությոանը  չափ չի լինում, քանի որ մինչ  այդ ջուր բերելու համար նրանք ստիպված էին իջնել  մոտակա ձորը: Այդ ջուրը  հիմա էլ կա և կոչվում է  Րաֆֆու աղբյուր:

Արջի աղբյուր   Գտնվում է Արցախի Դիզափայտ լեռան վրա Մի արջ դուրս գալով գյուղի ծմակից ` սկսում է բարձրանալ Դիզափայտ լեռը: Ճանապարհին  սաստիկ ծարավելով նա ուժասպառ ընկնում է , և սկսում է լիզել գետինը  և երեսը դեպի երկինք  հառած  աղեկտուր ոռնալ:Այդ միջոցին  գետնից  հանկարծ մի աղբյուր է բխում:Արջը խմում է զովարար ջուրը և շարունակում  բարձրանալ  լեռն ի վեր:  Հասնելով  լեռան գագաթին նա կայծակնահար եղած ընկնում է գետին: Դրանից հետո այդ ջուրը կոչվում է Արջի աղբյուր:

 Շուշի Իրանի Փանահ խանը  ժամանկին հյուր է գալիս Բարդայի  խանին:Անվանի հյուրին  սիրաշահած լինելու համար , սա շքեղ որս է կազմակերպում նրա պատվին: Ղարաբաղի գովաբանված նժույգներին նստած , որսկան շներով, ծառաներով ու  օգնականներով, երկու խաները դուրս են գալիս շրջակա բարձրաբերձ ու գեղեցիկ լեռներն ու խիտ անտառները`որս անելու:Այդ  լեռներից դիտելով շրջապատը , Փանահ խանը հիացմունքով բացականչում է .Այս ի~նչ հրաշալի տեղ է , ի~նչ  պարզ ու մաքուր օդ, կարծես շուշից (ապակուց ) լինի. հեռվից –հեռու  ամեն ինչ  երևում է հայելու պես. այստեղ պետք է անպայման մի լավ քաղաք  կառուցել: Այդպես էլ լինում է : Հետևելով Փանահ խանի խորհրդին Ղարաբաղի բարձրադիր ու գեղատեսիլ այդ վայրում , որտեղ  օդը մաքուր ու թափանցիկ է  ապակու պես, կառուցվում է մի շարք Շուշի անունով:

 Մինքենդ Գտնվում է Լաչինի շրջանում  Լենկ –Թեմուրը զորքով գալիս է Հայաստան : Ամեն ինչ քար ու քանդ անելով , նա հասնում է Զանգեզուրի գյուղերից մեկը : Երբ ավերում է այն ևս , սկսում է հաշվել, թե  քանիերորդ գյուղն է , որ ինքը  ավերում է : Հաշվելով-հաշվելով, հասնում է հազարի ու ասում է .<<Մին քենդ>>(հազար գյուղ):Այստեղից էլ գյուղի անունը մնում է  Մինքենդ:

 Ավետարանոց  Գտնվում է  Շուշուց ոչ հեռու Վաչագան թագավորը , զղջալով , որ ուրացել է քրիստոնեությունը, առանձնացել է  այստեղ և իր կյանքի մնացած օրերը անց է  կացրել ավետարան կարդալով; Դրա համար էլ գյուղը կոչվել է Ավետարանոց:

 Մարտակերտ  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի  համանուն շրջանում: Ասում  են, թե այս գյուղի  բնակիչները  եղել են շատ քաջ և համարձակ մարդիկ:Ամեն անգամ , երբ թշնամիները հարձակվում են Ղարաբաղի  վրա, նրանք մի մարդու պես  դուրս են եկել թշնամու դեմ,որի համար և ստացել են մարդ ( իգիթ) անունը , իսկ նրանց գյուղն  էլ կոչվել է Մարտակերտ (մարդ ,իգիթ մարդկանց գյուղ):

  Սեյդիշեն  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանում Ասում են , թե առաջներում Ղարաբաղի միակ դպրոցը գտնվել է այս գյուղում:Դրա համար էլ գյուղը  կոչվել է ՍԵյդիշեն (սեյիդի կամ ուսումնականի , ուսուցչի գյուղ ):

 Դահրազ  Գտնվում է Լեռնային ղարաբաղի  Ստեփանակերտի շրջանում Էս շենումը (գյուղում ) սուվթա (սկզբից ) մին քանե տուն  ըն իլալ ( եղել):Շենին անուն չի իլալ . գիդալիս չըն իլալ թա հինչ անուն տինին:Մին օր շինըմաչում շենացիք նստած զրուց ընելիս, յեշըմ ( նայում) տեսնում ըն ներքե ունգյունան (այն կողմից) մին մարթ ա կյամ: Էտ  մարթը կյամ ա , ուրանց անա մուտանում, պարի րիգյում  ասում, վեննը կենում( կանգ առնում):Ըտանա ետը մին կնեգ ծիյին յիտա  նստած, ծին քիշած, էտ  մարթին հետան ( ետևից) կյամ ա: Վեր  մարթին անտ մոտենում ա, մարթը կընգանն ասում ա. Դահ ըրա  (կանգ առ), ազի:Էտ մարթը վեր իտի յա ասում, շինըմաչումը նստած մարթիկ  ասում ըն. Էս շենին անումը կինի Դահրազի: Ետնան Դահրազին տեռալ ա Դահրազ:

Զարդարաշեն   Գտնվում է  Լեռնային  Ղարաբաղի Մարտունու շրջանում: Սա առաջ  կոչվել է Վերին Թաղավարդ: Ներքին Թաղավարդից տաբերելու համար տեղացիք որոշում են նոր անուն տալ իրենց գյուղին:Մեկը առաջարկում է դնել Ծմակաշեն ,մյուսը`Սարի Շեն, երրորդը `Բարձր:Ըռքեշ անունով մի ծերուկ էլ նայելով շուրջը և տեսնելով , որ գյուղը չորս կողմից զարդարված  է ծաղկած ծառերով ու  այգիներով , առաջարկում է նրա անունը դնել Զարդարաշեն: Այդպես էլ անում են:

 Աշան Գտնվում է Լեռնային Ղարաբաղի  Մարտունու շրջանում Խանը կզնված  ա իլալ (ջղայնացած է եղել)մարդկանց յըրա(վրա ):Մարդկանց պարան ըն քցալ (պարկեցրել են), ծին զիրավ ( վրաներով) քշալ:Ժողովուրդն ասալ ա . Պա'հ ,պա'հ, էս հինչ օրենք ա , մարթկանցից էլ աշա~ն ( կալսելու հացահատիկ): Ըտղա էլ ( դրանից էլ) շենի( գյուղի) անունը մնացալ ա Աշան:

Վաղուհաս  Գտնվում է Արցախում, Թարթառ գետի հարավային կողմում

Երբ ազգ Հոնաց բուռն  յարձակմամբ էջ  յայս երկիր , զսկիզբն արշավանց և աւերութեանց աստի սկսաւ, վասն որոյ և զանունն ի գործոյն առեալ` կոչեցին Վաղուհաս:

 Մադաղիս Գտնվում է Թարթառ գետի կիրճում   Այստեղ ժամանակին ապրել է  Մադաղիս անունով մի գեղեցկուհի:Երկու եղբայրները սիրահարվում են նրան:Աղջիկը փոքր եղբորը հանձնարարում է սարի միջով խմելու ջուր բերել  իրենց   գյուղը, իսկ մեծին էլ` Թարթար գետիցառու հանել դեպի գյուղի դաշտերը. Ով նրանից շուտ կատարի  տրված հանձնարարությունը , խոստանում է նրան առնել:Փոքր եղբայրը դեռ գործի կեսին, տեսնում է , որ  մեծը արդեն վերջացնելու մոտ է:Մադաղիսը  ավելի փոքր եղբորը  հավանելով , նրան  խորհուրդ է տալիս մի մեծ կտավ փռել այն տեղում, որտեղ պետք է հոսեր  ջուրը, և կտավի  վրա աղ ցանել:Առավոտյան  գյուղի հոտը  հավաքվում է աղի վրա: Մեծ  եղբայրը հեռվից տեսնելով  այդ , կարծում է , թե  ոչխարները առվից ջուր են  խմում: Հուսահատված դեպի  վեր է շպրտում ձեռքի ահագին մուրճը և գլուխը պահելով տակը` ջախջախվում :Փոքր եղբայրը ամուսնանում է Մադաղիսի հետ, որի անունով և գյուղը կոչվում է Մադաղիս:

 Ջրաբերդ   Գտնվում է Արցախում  Մի անգամ սաստիկ սով է ընկնում   թշնամիներից  պաշարված  այս  բերդի մեջ: Սակայն  հնարամիտ  մարդիկ չեն  թողնում, որ սովը  գերության դուռ հասցնի իրենց: Բերդի պատերից նրանք դուրս են թափում  այնտեղ  եղած կիրը և սկսում  են մաղել: Թշնամին կարծելով, թե դա ալյուր է , որը դեռ երկար ժամանակ  կարող է  պահել բերդականներին, հուսահատ  թողնում է պաշարումն ու հեռանում:

 Գավարզին  Գտնվում է  Արցախի  սահմանակից Գուգարաց Կողբոփոր գավառում

 Ասում են, թե մի թագավոր ժամանակին պաշարել է այս բերդը,բերդականները նեղվելով բարձրացել են լեռան գլուխը և թաքնվել են քարանյավի մեջ. պաշարողները հետապնդել են նրանց  և չկարողանալով դուրս հանել  քարանձավից` կրակ են  վառել  և  ծխով խեղդամահ արել:

 Սատանի Կամուրջ  Գտնվում է Շուշի քաղաքից ոչ հեռու Շուշան անունով մի աղջիկ ուզում էր տեսության  գնալ սիրածին , բայց դժվարանում էր անցնել վարարած Կարկառ գետը:Սատանան առաջարկում է իր օգնությունը , պայմանով , որ նա տա իր հոգին: Մութ ու թխպոտ գիշերով սատանան սկսում է կամուրջ կառուցել  գետի վրա: Շուշանը սթափվում է , զղջում իր տված խոսքի համար, և դիմելով մոտակա  Աստվածածին վանքի հովանավոր  Սբ. Կույսին, խնդրում է խանգարել Սատանային:Կույսը արգելում է Սատանային ավարտելու  կամուրջը:Հուսալքված Սատանան իրեն գետն է նետում և խեղդվում: Դրանից հետո այդ կամուրջի անունը դնում են Սատանի կամուրջ:

Ամարաս  Գտնվում է Արցախում : Լենկ –Թեմուրը այստեղից մինչև Արաքս գետը կողք- կողքի կանգնեցրել է իր զինվորներին, կարգադրելով նրանց մեկ-մեկ տեղահան անել վանքի քարերը և ձեռքից ձեռք  տալով  թափել գետի մեջ:

Սուրբ Ստեփանոս  Գտնվում է  Արցախի Տող գյուղի մոտ: Այր ոմն ի սերնդոց իշխանացս բռնադատեալ ընկալաւ զկրօնս Մահմետի, և յետոյ զղջացեալ ապաշխարեաց. և ի նշան ճշմարիտ ջերմեռանդութեան կառոյց զեղեկեցին  Սուրբ Ստեփանոսի:

Գանձասարի Վանքը Գտնվում է Արցախի Խաչեն գավառում, Գանձասար լեռան հարավային ստորոտին: Ասում են, թե  այս վանքն իր անունը ստացեկ է համանուն լեռից, որը  տեղացիների պատմելով , Գանձասար է կոչվել ` արծաթի հանք ունենալու համար:

 Արջի Գերեզման Գտնվում է Լեռնային Ղարաբաղում, Պտսկաբերկ հինավուրց եկեղեցու մոտ: Այս եկեղեցին  կառուցելիս մի արջ շարունակ քար է կրել շրջակայքից:Շինարարությունը ավարտելու համար վերջում պակասել է մի մեծ քար ևս  :Երկար որոնելուց հետո արջը գտել է քարը և շալակած բերել:Նա օգնել է վարպետին քարը տեղը դնելու, և երբ ամեն ինչ ավարտվել է , փչել է շունչը: Վարպետը արջի մարմինը մեծ  հողատարածությամբ թաղել է եկեղեցու մոտ և վրան քարեր դարսել:Արջի գերեզմանըի վրա ուխտավորները մոմ են վառում և մատաղ անում:

 Ագռավի գերեզմանը կամ Լուսավորչի Ագռավը  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Նինկի գյուղի մոտ:Մի հետի (անգամ ) ժողովուրթը հըվաքվալ ա Լուսավերիչա սուրբը, վեր մատաղ անի: Մատաղը վեր մորթըմ ըն , ղըզղանը (կաթսա )տնում ըն  կրակին: Ղըզղանը կրակին տրած վախտը , օխծը (օձ) մննում ա  մաչը:ՄԻն քաշ (ագռավ )տեսնըմ ա , կյամ ա , ղըզղանի յրա սկսում կըռկըռալ: Ժողովուրթը հիշքան խըռեկ ա տամ (վռնդել), քյնում չի , էլի յա շոռ տամ, կըռկըռում:Վեր շատ զոռ են անում,ուրան թխում  ա (նետում ) ղըզղանի մաչը;Կըզնըվում ըն (բարկանալ ), ղըզղանը թափում, տեսնըմ հինչ . մաչին մին  օխծը: Էտ վախտը քաշը ըտե թաղում ըն, յրան մին սև քար գցում, վեր էտքան ժողովուրթին ըզատում ա: Էտ քարը  էնա մհենգյ էլ (այժմ էլ) կա:

Բարսում  Գյուղի Գերեզմանները  Գտնվում են Արցախի Փառիսոս գավառում, Շամքոր  գետակի ձախ ափին:Ասում են ,թե լեզգիների դեմ մղված կռիվների ժամանակ նահատակված հայերին  թաղել են Բարսում գյուղի գերեզմանատանը , դրա համար էլ այնքան բազմաթիվ են այստեղի գերեզմանները:

Փաշայի Աղջկա Գերեզմանը  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մափրավանգ գյուղի գերեզմանոցում:Այստեղ թաղված է  տեղի փաշայի մինուճար աղջիկը:Երբ  փաշան մեռնում է, աղջիկը չի ուզում ամուսնանալ, որպեսզի հոր ունեցվածքն ուրիշին չանցնի:Մեռնելիս էլ նա պատվիրում է իր  գերեզմանին ֆալուսանման  մի քար գնել, ի նշան այն այն բանի, որ ինքը տղամարդուց կարոտ է մնացել:

Աղի Նահատակ Գտնվում  է Շուշի բերդաքաղաքի դիմաց, Քառասնից կոչված գյուղի եկեղեցու մոտ: Էր ծարայ ուրումն տաճկի, և  նա բռնադատեալ է դարձուցանել զնա յօրէնս Մահմետի:Յոչ յանձն առնուլ ծառային, չարաչար խոշտանգանօք նահատակի ի սմին տեղւոջ, ուստի անուանի Աղի նահատակ, այսինքն` նահատակեալ յաղայէ իւրմէ:

Սուրբ Սարիբեկ Գտնվում է Ստեփանակերտի շրջանի Դաշուշեն գյուղի մոտ: Ղարաբաղի խանի մոտ ծառայելիս է լինում  Սարիբեկ  անունով մի հայ մարդ : Երբ խանը պատրաստվում է կոտորելու Շուշվա գյուղերի հայերին, Սարիբեկն ասում է , որ հայերը նրան ոչ մի վատ բան չեն արել:Խանը սաստում է Սարիբեկին:Սա գաղտնի լուր է տալիս գյուղացիներին, զինում նրանց և անցնելով գյուղական զորքի գլուխը , կռվում է  խանի  զինվորների դեմ և  զոհվում  պատերազմի դաշտում: Սարիբեկի գերեզմանը սրբավայր է համարվում:

Ջուխտակ Խաչ Գտնվում է Ստեփանակերտի շրջանի խանցք  գյուղի մոտ: Լենկ-Թեմուրը մեծ զորքով հարձակվում է այս գյուղի վրա:Ժողովուրդը դուրս է գալիս նրա դեմ:Երկու եղբայրներ երկար դիմադրում են թշնամուն :Վիրավոր և արնաքամ վիճակում էլ նրանք շարունակում են կռվել, մինչև  որ սպանվում են : Եղբայրներին գյուղացիները թաղում են նրանց ընկած տեղում և վրաները երկու խաչ տնկում:Այդ գերեզմանը ուխտատեղի է և կոչվում է Ջուխտակ խաչ:

Օգտագործված գրականություն

Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Ա.Ղանալայան §Ավանդապատում¦ Երևան 1969թ.

Մ.Խորենացի §Պատմութիւն հայոց¦ Գիրք Ա գլուխ Ի

Աբեղյան Մ.  § Հայ ժողովրդական առասպելները Մ.Խորենացու Հայոց պատմության մեջ¦ Վաղարշապատ 1899թ.

Г. Халатьянц «Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского Москва 1896 г.

Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա հնագիտության և ազգագրության ինստիտուտ  §Դիվան հայ վիմագրության¦ պրակ 5, Արցախ.Կազմեց Ս.Բարխուդարյան Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն Երևան 1982թ.348 էջ:

Ա.Ավագյան, Նախիջևան բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ:

Մովսես Կաղանկատվացի, «Աղվանից Պատմություն»

Ստրաբոն, Աշխարհագրություն, 11,14,1։ [1]

 Լևոն Հարությունյան, Նշխարներ Արցախի բանահյուսության

 Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 32

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 34

Մկրտչյան. Շ., «Արցախ», Երևան, 1991, էջ 26

Այստեղ Եղիշեն Արցախը և Աղվանքը դեռևս հիշատակում է առանձին

Մովսես Կաղանկատվացի (7-րդ դար), Աղվանքի Պատմություն, 1.18, 3.22։

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 85

 Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 114

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 118

 (անգլերեն) The New Encyclopedia Britannica by Robert MacHenry (1993), p.761.

Բագրատ Ուլուբաբյան, «Խաչենի իշխանությունը X-XVI դարերում», Երևան - 1975, էջ 30։

(ռուսերեն) Վ. Շնիրելման, Ալբանական առասպել։ («Խաչենը միջնադարյան հայկական ավատատիրական իշխանություն է Արցախի տարածքում, որը 10-16րդ դդ. կարևոր դեր է խաղացել Հայաստանի և ողջ տարածաշրջանի քաղաքական պատմության մեջ։»)

 Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 125-136

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 144

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 152

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 157

Լեո (Առաքել Բաբախանյան), «Հայոց պատմություն», հատոր 4, «Ժամանակակից պատմություն» (XIX դարի առաջին կես), գիրք 1, Երևան 1984, էջ 257։

Լեո (Առաքել Բաբախանյան), «Հայոց պատմություն», Երկերի ժողովածու, հատոր 2, Երևան - 1973, էջ 32-33։

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 204

Րաֆֆի,«Խամսայի մելիքությունները XXXVI. («Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։ 60 հազար տուն հայ բնակչություն ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։») (ռուս. թարգմ. [2]).

Լեո, «Հայոց պատմություն», հատոր 4, «Ժամանակակից պատմություն» (XIX դարի առաջին կես), գիրք 1, Երևան 1984, էջ 371։(«Ժամանակակից պաշտոնական տեղեկությունները վկայում են, որ Ռուսաստանին կցվելու տարում (1805) Ղարաբաղն ուներ 10 հազար ընտանիք, իսկ այժմ 5-6 տարուց հետո, այդ քանակությունից հազիվ մնացել էին 4 հազար ընտանիք։ Այս ցույց է տալիս, թե ժողովուրդն ինչքան մեծ ալիքներով էր դուրս փախչում այդ երկրից. փրկություն որոնելով առաջ ու առաջ կեղեքումներից, ավազակություններից, խանական կամայականություններից և վերջին հաշվով նաև սովից ու ժանտախտից։»)

Բալայան Վ., Արցախի պատմություն, «Ամարաս», Երևան, 2002, էջ 200

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն. Արցախի պատմություն, Շուշի

Գարիկ Ավետիսյան 

" />
logo

Բացահայտում ենք Արցախը

Բացահայտում ենք Արցախը

Հայոց պատմությունն ուսումնասիրելու համար աղբյուր են հանդիսանում տարբեր մենագրությունները,հուշերը,պատմիչների աշխատությունները,սեպագիր արձանագրությունները ,ավանդապատումները և այլն:Այսպիսով խոսենք Արցախի ու Հին Նախիջևանի ավանդությունների ու պատմական վայրերի մասին:Սրանց մասին տեղեկությունները հիմնականում հրատարակված են `Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից հրատարակված «Դիվան հայ վիմագրության» աշխատությունում,Ղևոնդ Ալիշանի պատմության մեջ, ինչպես նաև Արամ Ղանալայանի «Ավանդություն»-ում: Առանձին նմուշներ տեղ են գտել Հայաստանում և հայաբնակ զանազան վայրերում հրատարակված հայերեն պարբերականներում`օրաթերթ,շաբաթաթերթ, ամսագիր ,տարեգիրք:Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում գտնվող Արցախ նահանգի պատմությունը ժամանակագրական առումով նրա երեքհազարամյա ընթացքն ընդունված է բաժանել չորս դարաշրջանի՝Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն.Միջնադար - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար) Նոր շրջան - սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև ԼՂՀ պատմությունը Ըստ 5-7-րդ դարերի «Աշխարհացույց»-ի, Արցախը եղել է Մեծ Հայքի 10-րդ նահանգը կամ աշխարհը (վերջինիս արևելյան մասում)։ Զբաղեցրել է 15 500 կմ2 տարածք, որը բաժանվել է 12 գավառի՝ Մյուս ՀաբանդՎայկունիք  (Վակունիք),  Բերձոր  (Բերդաձոր),  Մեծիրանք(Մեծառանք), Մեծ Կուանք (Մեծ Կվենք), Հարճլանք (Հարջլանք), ՄուխանքՊիանքՊարզկանք (Պարծկանք), ՔուստիՓառնեսԿողթ։ Մինչև 4-րդ դարը ներառել է նաև Սևանա լճի ավազանի արևելյան հատվածը (Ծավդեք կամ Սոդք)։ Հյուսիսում և արևելքում սահմանակից էրՈւտիք նահանգին, հարավում՝ Փայտակարանին, արևմուտքում՝ Սյունիքին։ Սկզբնաղբյուրներում երկրամասը կոչվել է նաև Արձախ, Ծավդեից աշխարհ, Փոքր Սյունիք, Վանի թագավորության (Ուրարտու, մ. թ. ա. 9-6-րդ դարեր) սեպագիր արձանագրություններում՝ «Արդախ», «Ուրդեխե», «Ատախունի» անուններով։Արցախը հաճախ եղել է հայկական տարբեր պետական կազմավորումների տարածքում, երբեմն եղել է ինքնիշխան։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակվել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Դրանով Արցախի պատմությունը թևակոխել է զարգացման նոր փուլ։ Երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, որոնցից ամենահինը «Արցախ» անվանումն է։ Դրա հստակ ստուգաբանությունը հայտնի չէ։ Տեղանունը ուրատական սեպագիր արձանագրություններում հանդես է գալիս «Ուրտեխե» և «Ուրտեխինի» ձևերով։ Մ.թ. 1-ին դարի հույն հեղինակ  Ստրաբոնի« Աշխարհագրություն» աշխատությունում երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը, հայտնի իր մեծաքանակ այրուձիով]։Արցախը (Artsak) 1788 թվականին հրատարակված Մեծ Հայքի քարտեզի վրա Միջնադարում Արցախը հայտի է եղել նաև «Ծավդեք» (Ծավդեաց իշխանական տան անունով, որ Առանշահիկների մի ճյուղն էր կազմում), «Փոքր Սյունիք»։ 10-րդ դարից, երբ Առանշահիկները երկրի քաղաքական կենտրոնը տեղափոխել են Խաչենագետի հովիտ,«Արցախ» տեղանունն աստիճանաբար փոխարինվել է «Խաչենով»։ 18-րդ դարի որոշ ռուսական փաստաթղթերում գործածական է «Փոքր Հայաստան» անվանումը։ Միևնույն ժամանակ Ուտիք նահանգի հետ միասին Արցախը կոչվել է «Աղվանք», «արևելից կողմանք», «Խորին աշխարհն Հայոց»։Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ «Ղարաբաղ» տեղանունը հստակ ստուգաբանություն չունի։ Ըստ մեկ ստուգաբանության այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև Այգի)։ Ըստ երկորրդ ստուգաբանության՝ «բաղ» արմատով բազմաթիվ տեղանուններ գոյություն ունեին Սյունիքում, Արցախում, Գանձակում և այլուր։ Եվ «Ղարաբաղը» «Բաղաբերդ» տեղանվան պարզ ու սովորական թարգմանությունն է։ «Ղարաբաղի» առաջին՝ «ղարա» մասը հայերեն «բերդ» բառի թարգմանությունն է՝ լ-ր հնչյունափոխությամբ։ Ինչպես օրինակ, Կալա-կարա՝ Կալա, Կալաքենդ (Բերդաշեն), իսկ պաշտոնական փաստաթղթերում՝ Կարաքենդ։ Տեղանվան երկրորդ՝ «բաղ» մասը օտար նվաճողների կողմից չի թարգմանվել։ Այսպիսով՝ Ղարաբաղը Բաղաբերդ տեղանվան քմահաճ թարգմանությունն է։ Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ բնութագրելու համար նրա լեռնային երկիր լինելը։ Այսպիսով, «Լեռնային Ղարաբաղ» անվան երկու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։ «Արցախ» տեղանունը կրկին շրջանառվում է 1988 թվականից։

Մռավ -Գտնվում   է  Արցախում  Ի սմա  մեռան և նահատակեցան արք  անուանիք և  յիշատակաց արժանաւորք, ուստի յայնմանէ  առեալ ասի Մռաւու սար` այսինքն մեռելոց  սար:

 Պարսիկներն որ գալիս են  Ղարաբաղն առնելու , Մռավ  անունով մի հայ  զորավար իր մարդկանցով  ամրանում է  այստեղ  և  դիմադրում է նրանց :Թև թշնամին թվով  ավելի շատ է   լինում , բայց  Մռավի  մարդիկ նրան  ջարդ  ու  փշուր են  անում ,ողջ  մնացածներին էլ փախցնում: Կռվի ժամանակ սպանվում է   Մռավը ,  որի  անունով և սարը   կոչվում  է   Մռավ:

Դաղստանի  լեռն ու  մռավը  Դաղստանի լեռն ու  Մռավը   վիճում  են  իրար: հետ:Դաղստանի  լեռն ասում է .Դու ինձ մոտ ինչ  ես   որ, ես  քեզանից  շատ  ավելի  բարձր  եմ:Մռավն  էլ  սում  է.Ոնց  կարող  ես   դու ինձանից  բարձր  լինել, երբ  իմ  դիրքս  այնքան  վեր  է  քեզանից: Դաղստանի լեռն ասում է .Ձայնտ  կտրի ,թե   չէ ձեռիս   ափսեն կտամ  երեսիդ:Այս  ասելով  նա ափսեն շպրտում է Մռավի   վրա ,բայց  ափսեն չի հասնում Մռավի  գագաթին ,այլ ընկնում է մոտիկ  մի հարթ  տեղ :Մռավն ասում է .Որ դու  ինձ վրա  ափսե  շպրտեցիր, անիծում  եմ քեզ ` թող  գլխիդ  ձյունը  երբեք  չհալչի:

Քափասն ու  Մռավը Քափասը  գտնվում է Գանձակի  մոտ

  Առաջ  Քափաս  լեռն  այնքան  բարձր  է  եղել,  որ   իր ստվերով ծածկել  է Գանձակ  քաղաքը :Քափասին սաստիկ  նախանձել  է Մռավը  և  առաջարկել  է մենամարտել իր  հետ: Քափասն  իսկույն նետն  ուղղել  է Մռավին  և  կոտրել  նրա  ձախ  կողը,իսկ  Մռավը բարկությամբ ու նախանձով լցված`նետով այնպես  է տվել նրան , որ գլուխը  փշուր-փշուր է  արել:

  Ավանա Քերծ  Գտնվում է Շուշի քաղաքից հարավ- արևելք ,ձորի մեջ

 Սրա ստորոտի ավերակները Ամարաթներ (ապարանքներ)են կոչվում:Ժամանակին այստեղ է բնակվել Վարանդայի հայ զինվորության գլխավոր հրամանատար Ավան  Յուզբաշին ,որի անունով սարը  կոչվել է Ավանա   քերծ:

Դիզափայտ Գտնվում է Արցախում

 Հեթանոսք ժողովեալ ի գլուխ լերինս զբազումս ի քրիստոնէից , և դիզեալ զփայտ բազում,հրոյ ճարակ ետուն զամենեսեան ,ուստի անուանեցաւ Դիզափայտ:

Արությունա Սար Գտնվում է Արցախում ,համանուն լեռնաշխթայի ամենաբարձր  գագթն է:

 Ասում են, թե Արություն անունով  մի ճգնավոր ձմեռները բնակվելիս է եղել այս  լեռան կատարին` իր անձը անտանելի սառնամանիքների մեջ նեղելու նպատակով :Դրա  համար էլ սարը կոչվել է նրա  անունով:

Աստղաբլուր Գտնվում է Արցախում

 Յայսմ լերին բազումք ի քրիստոնէից  կատարեցան  նահատակութեամբ ,որոնց  ոսկերք բոցանիշ փայլեցան զաւուրս բազումս , յորմէ և ընկալաւ  զանունս Աստղաբլուր:

 Ի վերայ մարմնոյ Թագուհի անուն  մեծազգի կնոջ ,որ ստանաւ ի  զօրագլխէն  հոնաց, էջ լոյս աստղաձև :Աստղապէս ցոլացեալ խաղայր լոյսն  ի վերայ կաթուածի արեան   թագուհւոյն:Եւ ժողովեցին զնշխարս Թագուհւոյն` ամփոփեցին և եդին  ի բլրակին, և անուանեցին  զայն  Աստղաբլուր:

    Քառասուն աղջիկներ  Գտնվում  է  Արցախի Պարեցիք  գյուղի դիմաց

 Ժամանակս գերեվարութեան Լանկթամուրայ քառասուն օրիորդք ի նմանէ փախուցեալ , ամրացեալ  են  անդ և կացեալ  անվնաս . և ապա  յետ անդորրութեան , երբ գտեալ  են  զօրիորդսն,  յանուն նոցա  կոչեալ են  զտեղին  Քառասուն  աղջիկք ( Ղըրխ- ղզլար):

 Ղարաբաղի  խաներից  մեկը գերի է տանում քառասուն  հայ ազջիկների , որպեսզի պահի իր հարեմում: Աղջիկները ոչ մի կերպ  չեն ուզում  ենթարկվել խանի կամքին : Խանը քառասունին էլ ուղարկում է  մոտակա բարձր լեռը  և գագաթից  անդունդը գլորել տալիս : Դրանից հետո այդ սարի անունը դնում են Քառասուն աղջիկ:

Հովվի սար  Գտնվում է Արցախ  գավառում , Տիգրանակերտ ավանի մոտ :

   Սրա ստորոտում կա մի մեծ աղբյուր:

   Աղքատը  ոչխարի  կաթ է խնդրում հովվից  և մերժում է ստանում: Չոքում է գետին   և դիմելով  աստծուն  ասում է.  Աստված , եթե  մի հոտ   ոչխար տաս ինձ , ամեն   խնդրողի  կաթ  կտամ: Շրջապատի  բոլոր սպիտակ  քարերը  անմիջապես  ոչխար են դառնում: Աղքատը  ուրախացած սարն  է  քշում  ոչխարներին:

    Քրիստոսը ծերունու կերպարանքով մոտենում է հարստացած աղքատին  և  կաթ  խնդրում:Աղքատը մերժում է :Քրիստոսը  խաչակնքում է ,և նա  իր ոչխարներով  քար են դառնում:Այդ օրվանից սարը կոչվում է Հովվի սար (Չոբան դաղի):

Օրորոցասար Գտնվում է Արցախի Տիգրանակերտ ավանում

Մի ամուլ արար կին արու զավակ ունենալու խնդիրքով ուխտի է գալիս այստեղ գտնվող վանքը:Ուխտը կատարվում է :Կինը զավակ է ունենում և մկրտվելով, քրիստոնեություն է ընդունում: Արաբները ուզում են սպանել նրան ու երեխային: Կինը խնդրում է Քրիստոսին  փրկել իրեն:Քրիստոսի հրամանով օձերը խայթում են սարը բարձրացող արաբներին և ազատում կնոջն ու երեխային: Արաբ կինը վանքի մեջ  մի քարե օրորոցում մեծացնում է իր  երեխային , որի պատճառով և սարի անունը դնում են Օրորոցասար:

( Բեշիկլու):

Ղարա Քյոփակ կամ Ղառի Քյոփակ

Գտնվում է Ջիբրաելի Ղարաբուլաղ գյուղի մոտ

Այստեղով անցնելիս ,Շահ –Աբասը տեսել է ,թե  ինչպես  մի ծերունի միայնակ հնձում է իր արտը :Խղճալով նրան ,շահը հրամայել է զինվորներին` օգնել ծերուկին :Երբ արտը հնձվել է , Շահ-Աբասը հարցրել է .Լա՞վ  է արդյոք ընկերովի աշխատանքը :Ծերունին պատասխանել է.Լավ է ընկերովի աշխատել, բայց մենակ ուտել:Բարկացած ծերունու  պատասխանի վրա : Շահ –Աբասը  հրամայել է զինվորներին` մեկական քար նետել  նրա վրա ,որից և գոյացել է Ղարա քյոփակ (Սև շուն) անունով բլուրը:                  

   Ժամանկին այստեղով անցել է թագավոր մեծ զորքով . նրա հետ է եղել նաև իր հավատարիմ շունը , որը  կռիվներից  մեկի ժամանակ փրկել էր տիրոջ կյանքը :Գետն անցնելիս շունը հանկարծ հիվանդացել է ու սատկել :Էաղելով նրան , թագավորը հրամայել է զինվորներին , որ ամեն մեկը մի բուռ հող լցնի շան դիակին:Գոյացել է մի ահագին բլուր  , որը ի հիշատակ իր հավատարիմ շան, թագավորը կոչել է Ղարա քյոփակ( Սև շուն):

  Նադիր-Շահը այստեղ հանդիպելով մի պառավ կնոջ հունձ անելիս , հարցնում է նրան . Հը, պառավ ,օգնությունը  ե՞րբ է հարկավոր, աշխատելու , թե  ուտելու  ժամանակ: Պառավը պատասխանում է. Օգնությունը պետք է ուտելու ժամանակ: Զայրացած պառավի այդ խոսքից , Շահը  հրամայում է զինվորներին մեկական բուռ  հող լցնել նրա վրա,որից շուտով գոյանում է ,,Շուն պառավ,, (Ղառի քյոփակ ) կոչված հողաբլուրը:

Կանլը – Դարա  Գտնվում է Լեռնային  Ղարաբաղի Մարտունու շրջանում

 Առաջ ինչքան որ  թուրք, թաթար զորքեր են եկել Ղարաբաղի  վրա, Այստեղով են անցել: Ամեն անցնող արյուն ու  կոտորած է արել:Դրա  համար էլ ձորի անունը  դրել են Կանլը ---Դարա  (Արյունոտ ձոր ):

Ցից Քար   Գտնվում է Վարանդայի Քիրս լեռան մոտ

Ժամանակին մի հարս  երեխան  գրկած անցնելիս է եղել  այս տեղով:Հանկարծ

հարձակվում են ավազակները :Չկամենալով ընկնել նրանց ձեռքը, հարսը խնդրում է Քիրս լեռից  և անմիջապես քար է դառնում:Գտնվում է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Աշան և Ղզղալա   գյուղերի մեջ ընկած ձորում: Պերսը (պարսիկները ) վեր  կյամ  ա (գալիս է), Փըխեփախը  ընգյնում  ա:Մին կնեգյ            

(տապակ) ծերքին,խոխան խտտին (գրկին ) փախչում ա:Վեր հասնում ա ըտտե (այդտեղ ) ետ ա եշում(նայում), տեսնում վեր   քմական (ետևից ) կյամ ըն (գալիս են ); Ասսուն ըղաչանք ա անում , վեր ինքը  քար  տեռնա , թշնամուն ծերքը չինգնի:  Հենց   ըտտե (այդտեղ)  էլ քար ա կտրում, մնում:

Օխնած Գյոլ Գտնվում է Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանի Սեյդիշեն գյուղի մոտ

 Սեյդիշեն  գյուղի մոտով  հոսող  գետի հատակին  կա մի  քերծ, իսկ քերծի մեջ էլ ` մկրտության  ավազանի  մեծությամբ ջրով լցված  մի քարափոս որին  տեղացիները  Օխնած գյոլ են ասում` ջրի  սրբազան ու բուժիչ  հատկության համար:

Դևի  Առու կամ Դև Առղ Գտնվում  Է Արցախում

 Ղարաբաղի  մելիքն ունեցել է  աննման աղջիկ, որին սիրահարվել են երկու  երիտասարդներ. մեկը շատ  հարուստ  իսկ  մյուսը`  ուժեղ ու քաջ, Դև  անունով: Մելիքի  աղջիկը պայման է դրել . ով  կարողանա Թարթար գետից  մինչև  մոտիկ մարգագետինները   ավելի շուտ ջրանցք փորել , ինքե նրան էլ կուզի: Երիտասարդները  տարբեր  կողմերից միաժամանակ  սկսում են աշխատանքը : Հարուստը  մարդիկ է վարձում :Չնայած դրան  Դևը  գիշեր ու զօր  աշխատելով ` կարողանում է ավելի շուտ ավարտել: Հաջորդ օրը նա  պատրաստվում է թողնել ջուրը: Հարուստը տեսնելով , որ գրազը  տանուլ  տվեց, մի պառավի  խորհրդով  սպիտակ  սավան  է փռում  ջրանցքի  մեջ: Առավոտյան   տեսնելով  այդ` Դևը  կարծում  է,  թե  հարուստն արդեն ավարտել  է : Դաշույնը  խրում է իր կրծքի մեջ: Աղջիկն  իմանալով Դևի  ցավալի  մահը և հարուստի  խարդավանքը , վշտից  հիվանդանում է  և մեռնում: Նրանց  թաղում են իրար մոտ` Դևի  փորած  ջրանցքից ոչ  հեռու:Հարուստը  գերեզմանում էլ  հանգիստ  չի տալիս նրանց: Դևի և  աղջկա արանքում թաղում է  չար պառավի դիակը:Դևի և աղջկա գերեզմաններից վարդի թփեր են  բուսում, իսկ պառավի  գերեզմանից` փուշ: Վարդի թփերը ուզում են միանալ , գրկել իրար , բայց փուշը չի թողնում: Մինչև հիմա էլ ցույց են տալիս դժբախտ տղայի  փորած ջրանցքը , որ նրա անունով կոչվում է Դևի առու (Դև  արղ )  :

 Անահիտի Աղբյուրը   Գտնվում է Լեռնային Ղարաբաղի  Մարտունու շրջանի Հացի գյուղում

Ասում են ,թե Աղվանից  Վաչագան  թագավորը  այս աղբյուրի մոտ  առաջին  անգամ  հանդիպել է  Հացի գյուղացի  գեղեցիկ ու իմաստուն Անահիտին և սիրահարվել  նրան: Այդ օրվանից էլ  աղբյուրը  կոչվել է  Անահիտի աղբյուր:

  Րաֆֆու  ԱՂԲՅՈՒՐԸ  Գտնվում է Ղարաբաղի Դահրավ գյուղում , Շնաքար կոչված բարձրադիր լեռան ճակատին Տարիներ առաջ Րաֆֆին գալիս է Դահրավ գյուղը ` տեղի քաջերի պատմությունը գրելու: Նա շրջում է տնետուն , հարց ու փորձ անում ծերերին , կարդում մամռակալած քարերի գրերը : Րաֆֆու խնդրով գյուղացիները  շուռ են տալիս Աբրահամենց  այգու մոտ ընկած հսկայական սալ քարը` նրա վրա եղած գրերը կարդալու համար:Րաֆֆու  մեկնելուց հետո, այդ  սալ քարի տեղից սկսում է առատ ջուր բխել: Դահրավցինների  ուրախությոանը  չափ չի լինում, քանի որ մինչ  այդ ջուր բերելու համար նրանք ստիպված էին իջնել  մոտակա ձորը: Այդ ջուրը  հիմա էլ կա և կոչվում է  Րաֆֆու աղբյուր:

Արջի աղբյուր   Գտնվում է Արցախի Դիզափայտ լեռան վրա Մի արջ դուրս գալով գյուղի ծմակից ` սկսում է բարձրանալ Դիզափայտ լեռը: Ճանապարհին  սաստիկ ծարավելով նա ուժասպառ ընկնում է , և սկսում է լիզել գետինը  և երեսը դեպի երկինք  հառած  աղեկտուր ոռնալ:Այդ միջոցին  գետնից  հանկարծ մի աղբյուր է բխում:Արջը խմում է զովարար ջուրը և շարունակում  բարձրանալ  լեռն ի վեր:  Հասնելով  լեռան գագաթին նա կայծակնահար եղած ընկնում է գետին: Դրանից հետո այդ ջուրը կոչվում է Արջի աղբյուր:

 Շուշի Իրանի Փանահ խանը  ժամանկին հյուր է գալիս Բարդայի  խանին:Անվանի հյուրին  սիրաշահած լինելու համար , սա շքեղ որս է կազմակերպում նրա պատվին: Ղարաբաղի գովաբանված նժույգներին նստած , որսկան շներով, ծառաներով ու  օգնականներով, երկու խաները դուրս են գալիս շրջակա բարձրաբերձ ու գեղեցիկ լեռներն ու խիտ անտառները`որս անելու:Այդ  լեռներից դիտելով շրջապատը , Փանահ խանը հիացմունքով բացականչում է .Այս ի~նչ հրաշալի տեղ է , ի~նչ  պարզ ու մաքուր օդ, կարծես շուշից (ապակուց ) լինի. հեռվից –հեռու  ամեն ինչ  երևում է հայելու պես. այստեղ պետք է անպայման մի լավ քաղաք  կառուցել: Այդպես էլ լինում է : Հետևելով Փանահ խանի խորհրդին Ղարաբաղի բարձրադիր ու գեղատեսիլ այդ վայրում , որտեղ  օդը մաքուր ու թափանցիկ է  ապակու պես, կառուցվում է մի շարք Շուշի անունով:

 Մինքենդ Գտնվում է Լաչինի շրջանում  Լենկ –Թեմուրը զորքով գալիս է Հայաստան : Ամեն ինչ քար ու քանդ անելով , նա հասնում է Զանգեզուրի գյուղերից մեկը : Երբ ավերում է այն ևս , սկսում է հաշվել, թե  քանիերորդ գյուղն է , որ ինքը  ավերում է : Հաշվելով-հաշվելով, հասնում է հազարի ու ասում է .<<Մին քենդ>>(հազար գյուղ):Այստեղից էլ գյուղի անունը մնում է  Մինքենդ:

 Ավետարանոց  Գտնվում է  Շուշուց ոչ հեռու Վաչագան թագավորը , զղջալով , որ ուրացել է քրիստոնեությունը, առանձնացել է  այստեղ և իր կյանքի մնացած օրերը անց է  կացրել ավետարան կարդալով; Դրա համար էլ գյուղը կոչվել է Ավետարանոց:

 Մարտակերտ  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի  համանուն շրջանում: Ասում  են, թե այս գյուղի  բնակիչները  եղել են շատ քաջ և համարձակ մարդիկ:Ամեն անգամ , երբ թշնամիները հարձակվում են Ղարաբաղի  վրա, նրանք մի մարդու պես  դուրս են եկել թշնամու դեմ,որի համար և ստացել են մարդ ( իգիթ) անունը , իսկ նրանց գյուղն  էլ կոչվել է Մարտակերտ (մարդ ,իգիթ մարդկանց գյուղ):

  Սեյդիշեն  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտի շրջանում Ասում են , թե առաջներում Ղարաբաղի միակ դպրոցը գտնվել է այս գյուղում:Դրա համար էլ գյուղը  կոչվել է ՍԵյդիշեն (սեյիդի կամ ուսումնականի , ուսուցչի գյուղ ):

 Դահրազ  Գտնվում է Լեռնային ղարաբաղի  Ստեփանակերտի շրջանում Էս շենումը (գյուղում ) սուվթա (սկզբից ) մին քանե տուն  ըն իլալ ( եղել):Շենին անուն չի իլալ . գիդալիս չըն իլալ թա հինչ անուն տինին:Մին օր շինըմաչում շենացիք նստած զրուց ընելիս, յեշըմ ( նայում) տեսնում ըն ներքե ունգյունան (այն կողմից) մին մարթ ա կյամ: Էտ  մարթը կյամ ա , ուրանց անա մուտանում, պարի րիգյում  ասում, վեննը կենում( կանգ առնում):Ըտանա ետը մին կնեգ ծիյին յիտա  նստած, ծին քիշած, էտ  մարթին հետան ( ետևից) կյամ ա: Վեր  մարթին անտ մոտենում ա, մարթը կընգանն ասում ա. Դահ ըրա  (կանգ առ), ազի:Էտ մարթը վեր իտի յա ասում, շինըմաչումը նստած մարթիկ  ասում ըն. Էս շենին անումը կինի Դահրազի: Ետնան Դահրազին տեռալ ա Դահրազ:

Զարդարաշեն   Գտնվում է  Լեռնային  Ղարաբաղի Մարտունու շրջանում: Սա առաջ  կոչվել է Վերին Թաղավարդ: Ներքին Թաղավարդից տաբերելու համար տեղացիք որոշում են նոր անուն տալ իրենց գյուղին:Մեկը առաջարկում է դնել Ծմակաշեն ,մյուսը`Սարի Շեն, երրորդը `Բարձր:Ըռքեշ անունով մի ծերուկ էլ նայելով շուրջը և տեսնելով , որ գյուղը չորս կողմից զարդարված  է ծաղկած ծառերով ու  այգիներով , առաջարկում է նրա անունը դնել Զարդարաշեն: Այդպես էլ անում են:

 Աշան Գտնվում է Լեռնային Ղարաբաղի  Մարտունու շրջանում Խանը կզնված  ա իլալ (ջղայնացած է եղել)մարդկանց յըրա(վրա ):Մարդկանց պարան ըն քցալ (պարկեցրել են), ծին զիրավ ( վրաներով) քշալ:Ժողովուրդն ասալ ա . Պա'հ ,պա'հ, էս հինչ օրենք ա , մարթկանցից էլ աշա~ն ( կալսելու հացահատիկ): Ըտղա էլ ( դրանից էլ) շենի( գյուղի) անունը մնացալ ա Աշան:

Վաղուհաս  Գտնվում է Արցախում, Թարթառ գետի հարավային կողմում

Երբ ազգ Հոնաց բուռն  յարձակմամբ էջ  յայս երկիր , զսկիզբն արշավանց և աւերութեանց աստի սկսաւ, վասն որոյ և զանունն ի գործոյն առեալ` կոչեցին Վաղուհաս:

 Մադաղիս Գտնվում է Թարթառ գետի կիրճում   Այստեղ ժամանակին ապրել է  Մադաղիս անունով մի գեղեցկուհի:Երկու եղբայրները սիրահարվում են նրան:Աղջիկը փոքր եղբորը հանձնարարում է սարի միջով խմելու ջուր բերել  իրենց   գյուղը, իսկ մեծին էլ` Թարթար գետիցառու հանել դեպի գյուղի դաշտերը. Ով նրանից շուտ կատարի  տրված հանձնարարությունը , խոստանում է նրան առնել:Փոքր եղբայրը դեռ գործի կեսին, տեսնում է , որ  մեծը արդեն վերջացնելու մոտ է:Մադաղիսը  ավելի փոքր եղբորը  հավանելով , նրան  խորհուրդ է տալիս մի մեծ կտավ փռել այն տեղում, որտեղ պետք է հոսեր  ջուրը, և կտավի  վրա աղ ցանել:Առավոտյան  գյուղի հոտը  հավաքվում է աղի վրա: Մեծ  եղբայրը հեռվից տեսնելով  այդ , կարծում է , թե  ոչխարները առվից ջուր են  խմում: Հուսահատված դեպի  վեր է շպրտում ձեռքի ահագին մուրճը և գլուխը պահելով տակը` ջախջախվում :Փոքր եղբայրը ամուսնանում է Մադաղիսի հետ, որի անունով և գյուղը կոչվում է Մադաղիս:

 Ջրաբերդ   Գտնվում է Արցախում  Մի անգամ սաստիկ սով է ընկնում   թշնամիներից  պաշարված  այս  բերդի մեջ: Սակայն  հնարամիտ  մարդիկ չեն  թողնում, որ սովը  գերության դուռ հասցնի իրենց: Բերդի պատերից նրանք դուրս են թափում  այնտեղ  եղած կիրը և սկսում  են մաղել: Թշնամին կարծելով, թե դա ալյուր է , որը դեռ երկար ժամանակ  կարող է  պահել բերդականներին, հուսահատ  թողնում է պաշարումն ու հեռանում:

 Գավարզին  Գտնվում է  Արցախի  սահմանակից Գուգարաց Կողբոփոր գավառում

 Ասում են, թե մի թագավոր ժամանակին պաշարել է այս բերդը,բերդականները նեղվելով բարձրացել են լեռան գլուխը և թաքնվել են քարանյավի մեջ. պաշարողները հետապնդել են նրանց  և չկարողանալով դուրս հանել  քարանձավից` կրակ են  վառել  և  ծխով խեղդամահ արել:

 Սատանի Կամուրջ  Գտնվում է Շուշի քաղաքից ոչ հեռու Շուշան անունով մի աղջիկ ուզում էր տեսության  գնալ սիրածին , բայց դժվարանում էր անցնել վարարած Կարկառ գետը:Սատանան առաջարկում է իր օգնությունը , պայմանով , որ նա տա իր հոգին: Մութ ու թխպոտ գիշերով սատանան սկսում է կամուրջ կառուցել  գետի վրա: Շուշանը սթափվում է , զղջում իր տված խոսքի համար, և դիմելով մոտակա  Աստվածածին վանքի հովանավոր  Սբ. Կույսին, խնդրում է խանգարել Սատանային:Կույսը արգելում է Սատանային ավարտելու  կամուրջը:Հուսալքված Սատանան իրեն գետն է նետում և խեղդվում: Դրանից հետո այդ կամուրջի անունը դնում են Սատանի կամուրջ:

Ամարաս  Գտնվում է Արցախում : Լենկ –Թեմուրը այստեղից մինչև Արաքս գետը կողք- կողքի կանգնեցրել է իր զինվորներին, կարգադրելով նրանց մեկ-մեկ տեղահան անել վանքի քարերը և ձեռքից ձեռք  տալով  թափել գետի մեջ:

Սուրբ Ստեփանոս  Գտնվում է  Արցախի Տող գյուղի մոտ: Այր ոմն ի սերնդոց իշխանացս բռնադատեալ ընկալաւ զկրօնս Մահմետի, և յետոյ զղջացեալ ապաշխարեաց. և ի նշան ճշմարիտ ջերմեռանդութեան կառոյց զեղեկեցին  Սուրբ Ստեփանոսի:

Գանձասարի Վանքը Գտնվում է Արցախի Խաչեն գավառում, Գանձասար լեռան հարավային ստորոտին: Ասում են, թե  այս վանքն իր անունը ստացեկ է համանուն լեռից, որը  տեղացիների պատմելով , Գանձասար է կոչվել ` արծաթի հանք ունենալու համար:

 Արջի Գերեզման Գտնվում է Լեռնային Ղարաբաղում, Պտսկաբերկ հինավուրց եկեղեցու մոտ: Այս եկեղեցին  կառուցելիս մի արջ շարունակ քար է կրել շրջակայքից:Շինարարությունը ավարտելու համար վերջում պակասել է մի մեծ քար ևս  :Երկար որոնելուց հետո արջը գտել է քարը և շալակած բերել:Նա օգնել է վարպետին քարը տեղը դնելու, և երբ ամեն ինչ ավարտվել է , փչել է շունչը: Վարպետը արջի մարմինը մեծ  հողատարածությամբ թաղել է եկեղեցու մոտ և վրան քարեր դարսել:Արջի գերեզմանըի վրա ուխտավորները մոմ են վառում և մատաղ անում:

 Ագռավի գերեզմանը կամ Լուսավորչի Ագռավը  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Նինկի գյուղի մոտ:Մի հետի (անգամ ) ժողովուրթը հըվաքվալ ա Լուսավերիչա սուրբը, վեր մատաղ անի: Մատաղը վեր մորթըմ ըն , ղըզղանը (կաթսա )տնում ըն  կրակին: Ղըզղանը կրակին տրած վախտը , օխծը (օձ) մննում ա  մաչը:ՄԻն քաշ (ագռավ )տեսնըմ ա , կյամ ա , ղըզղանի յրա սկսում կըռկըռալ: Ժողովուրթը հիշքան խըռեկ ա տամ (վռնդել), քյնում չի , էլի յա շոռ տամ, կըռկըռում:Վեր շատ զոռ են անում,ուրան թխում  ա (նետում ) ղըզղանի մաչը;Կըզնըվում ըն (բարկանալ ), ղըզղանը թափում, տեսնըմ հինչ . մաչին մին  օխծը: Էտ վախտը քաշը ըտե թաղում ըն, յրան մին սև քար գցում, վեր էտքան ժողովուրթին ըզատում ա: Էտ քարը  էնա մհենգյ էլ (այժմ էլ) կա:

Բարսում  Գյուղի Գերեզմանները  Գտնվում են Արցախի Փառիսոս գավառում, Շամքոր  գետակի ձախ ափին:Ասում են ,թե լեզգիների դեմ մղված կռիվների ժամանակ նահատակված հայերին  թաղել են Բարսում գյուղի գերեզմանատանը , դրա համար էլ այնքան բազմաթիվ են այստեղի գերեզմանները:

Փաշայի Աղջկա Գերեզմանը  Գտնվում է  Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մափրավանգ գյուղի գերեզմանոցում:Այստեղ թաղված է  տեղի փաշայի մինուճար աղջիկը:Երբ  փաշան մեռնում է, աղջիկը չի ուզում ամուսնանալ, որպեսզի հոր ունեցվածքն ուրիշին չանցնի:Մեռնելիս էլ նա պատվիրում է իր  գերեզմանին ֆալուսանման  մի քար գնել, ի նշան այն այն բանի, որ ինքը տղամարդուց կարոտ է մնացել:

Աղի Նահատակ Գտնվում  է Շուշի բերդաքաղաքի դիմաց, Քառասնից կոչված գյուղի եկեղեցու մոտ: Էր ծարայ ուրումն տաճկի, և  նա բռնադատեալ է դարձուցանել զնա յօրէնս Մահմետի:Յոչ յանձն առնուլ ծառային, չարաչար խոշտանգանօք նահատակի ի սմին տեղւոջ, ուստի անուանի Աղի նահատակ, այսինքն` նահատակեալ յաղայէ իւրմէ:

Սուրբ Սարիբեկ Գտնվում է Ստեփանակերտի շրջանի Դաշուշեն գյուղի մոտ: Ղարաբաղի խանի մոտ ծառայելիս է լինում  Սարիբեկ  անունով մի հայ մարդ : Երբ խանը պատրաստվում է կոտորելու Շուշվա գյուղերի հայերին, Սարիբեկն ասում է , որ հայերը նրան ոչ մի վատ բան չեն արել:Խանը սաստում է Սարիբեկին:Սա գաղտնի լուր է տալիս գյուղացիներին, զինում նրանց և անցնելով գյուղական զորքի գլուխը , կռվում է  խանի  զինվորների դեմ և  զոհվում  պատերազմի դաշտում: Սարիբեկի գերեզմանը սրբավայր է համարվում:

Ջուխտակ Խաչ Գտնվում է Ստեփանակերտի շրջանի խանցք  գյուղի մոտ: Լենկ-Թեմուրը մեծ զորքով հարձակվում է այս գյուղի վրա:Ժողովուրդը դուրս է գալիս նրա դեմ:Երկու եղբայրներ երկար դիմադրում են թշնամուն :Վիրավոր և արնաքամ վիճակում էլ նրանք շարունակում են կռվել, մինչև  որ սպանվում են : Եղբայրներին գյուղացիները թաղում են նրանց ընկած տեղում և վրաները երկու խաչ տնկում:Այդ գերեզմանը ուխտատեղի է և կոչվում է Ջուխտակ խաչ:

Օգտագործված գրականություն

Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ Ա.Ղանալայան §Ավանդապատում¦ Երևան 1969թ.

Մ.Խորենացի §Պատմութիւն հայոց¦ Գիրք Ա գլուխ Ի

Աբեղյան Մ.  § Հայ ժողովրդական առասպելները Մ.Խորենացու Հայոց պատմության մեջ¦ Վաղարշապատ 1899թ.

Г. Халатьянц «Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского Москва 1896 г.

Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիա հնագիտության և ազգագրության ինստիտուտ  §Դիվան հայ վիմագրության¦ պրակ 5, Արցախ.Կազմեց Ս.Բարխուդարյան Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի հրատարակչություն Երևան 1982թ.348 էջ:

Ա.Ավագյան, Նախիջևան բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ:

Մովսես Կաղանկատվացի, «Աղվանից Պատմություն»

  • Րաֆֆի, «Խամսայի մելիքությունները»
  • Լեո, Երկերի ժողովածու, հատոր 2, «Հայոց Պատմություն», Երևան 1973
  • Բագրատ Ուլուբաբյան, «Արցախի պատմությունը (սկզբից մինչև մեր օրերը)», Երևան 1994, ISBN 5-8079-0960-7
  • Բագրատ Ուլուբաբյան, «Դրվագներ հայոց արևելից կողմանց պատմությունից (V-VII դդ.)», Երևան 1981
  • Բագրատ Ուլուբաբյան, «Խաչենի իշխանությունը X-XVI դարերում», Երևան 1975
  •  

Top