logo
Blog single photo

Արցախում կհիմնադրվի <<Զորացրված սպաներ միություն >> հասարակական կազմակերպություն

Հաշվի առնելով բանակաշինության, պետականաշինության և գալիք սերունդների դաստիարակության մեջ ռազմահայրենասիրության կարևորությունը, ես և զորացրված մի շարք սպաներ որոշեցինք ստեղծել
ԶՈՐԱՑՐՎԱԾ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, որի գլխավոր նպատակներից է. 
✅ աջակցել հայրենի երկրամասի զորացմանը...
✅ անհրաժեշտության դեպքում մասնակցել հայոց պետականության պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը
✅ նպաստել հասարակության մեջ Հայոց Բանակի, Սպաների հարգանքի և արժանիքների գիտակցության նոր մակարդակի ձևավորմանն ու պահպանմանը 
✅ Նպաստել երիտասարդների ռազմահայրենասիրական և ռազմամշակութային դաստիարակությանը
✅ Աջակցել զորացրվող սպաներին՝ քաղաքացիական հասարակությանն ինտեգրվելու գործընթացում
✅ Աջակցել սպայական ընտանիքներին
և այլ կարևոր հարցեր, որոնց շուրջ շարունակում ենք մեր ամենօրյա աշխատանքները։
Հարգելի ընկերներ, խնդրում եմ տարածել գրառումը, որպեսզի հասանելի լինի բոլորին՝
մենք ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆՔ Արցախի Հանրապետության բոլոր այն ԶՈՐԱՑՐՎԱԾ ՍՊԱՆԵՐԻՆ, ովքեր կցանկանան աջակցել, մասնակցել, նպաստել այս կազմակերպության կազմավորմանն ու գործունեությանը։ Մենք ունենք ձեզանից յուրաքանչյուրի կարիքը։ Վստահ ենք, որ միասին կարող ենք լուծել բազմաբնույթ խնդիրներ, որի արդյունքում կունենանք գնահատված 
✅ երիտասարդ
✅ սպա
✅ ռազմական գործիչ

Հեղինակ՝ Կարմեն Ասլանյան 

Top