logo

Մշակութային ժառանգություն

100 տարի առաջ՝1920-ի մարտի 23-ին, Այսրկովկասի մարգարիտ համարվող Շուշի քաղաքը դարձավ Թուրքիայի և Ադրբեջանի բանակների կողմից կազմակերպված ցեղասպանության թիրախ: Մի քանի օրում հրո ճարակ դարձան շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժեքները՝ հայ ժողովրդի մշակութային ժառանգության բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թվում շուրջ 7.000 տարաբնույթ շինություններ, որոնց արժեքը մինչ այսօր դեռ չի գնահատված ֆինանսական տեսանկյունից։ Թուրք-մուսավաթական զորքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առևանգեցին և բռնի մահմեդականացրեցին հազարավոր հայ երեխաների, բանտարկեցին հազարավոր անմեղ մարդկանց։ Որոշ ուսումնասիրողների կարծիքով, Ադրբեջանական մուսավաթական կառավարության մայրամուտին հայերի ինքնապաշտպանության դիմելը սխալ էր և ժամանակ շահելու դեպքում հնարավոր էր խուսափել Շուշիի ավերումից և հայ բնակչության կոտորածից։Սակայն, բազմաթիվ փաստեր հաստատում են, որ Սուլթանովը և Ադրբեջանի կառավարությունը ակտիվորեն նախապատրաստվում էին Արցախը նվաճելուն, իսկ այդ նպատակի համար գլխավոր թիրախ էր ընտրված հենց Շուշի քաղաքը։«Հուսով եմ, որ Շուշի քաղաքում Կենտրոնի և հայկական շարժման պաշտոնական ենթարկեցման հետ, Ղարաբաղում հայերի ենթարկեցման հարցը արագ կընդունի բարեհաջող վերջավորություն»-Ադրբեջանի նախարարների խորհրդի նախագահին հասցեագրված զեկույցում գրել է տխրահռչակ Սուլթանովը: Իրադարձությունների զարգացումը հասցրեց նրան, որ Ադրբեջանը բացահայտ ինտերվենցիա սկսեց անկախ Արցախի դեմ։ Ադրբեջանը արցախյան ռազմաճակատ էր նետել իր բանակի ողջ անձնակազմի շուրջ 80 ٪, ինչի հետևանքով էլ, թերևս, ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը, առանց լուրջ դիմադրության հանդիպելու, մտել էր Բաքու։Ըստ ժամանակակցի վկայության, ադրբեջանական զավթիչները «մարտի 20-ին ազգաբնակչությանը զինաթափվելու վերջնագիր ներկայացրին»: «Մարտ ամսվա սկզբներին, նոր համալրումներով կրկին ուժեղացվեցին Շուշիի, Վարարակնի (Խանքենդու) և Աղդամի կայազորները։ Շուշիում երևացին թուրք սպաներ, գեներալ Խալիլ փաշայի գլխավորությամբ»: Մինչ այդ, Շուշի էին ժամանել զորավար Նուրի Փաշան և Նովրուզովը։ Ադրբեջանի կառավարությունը նրանց հրահանգել էր գործել «լայն մասշտաբով և ենթարկեցնել Ղարաբաղ-Զանգեզուրը»: Այս հանցավոր հրահանգը թաքցնելու նպատակով 1920 թ. ապրիլի 1-ին Ադրբեջանի պառլամենտը ցինիկաբար մեղադրել է հայերին «ապստամբություն» կազմակերպելու համար և սպառնացել, որ «հետագայում ավելին կարվի, եթե Ղարաբաղի հայությունը խոհեմ ու հնազանդ չպահի իրեն» «Ապստամբության և դրան ի պատասխան հայերի բնաջնջման» առասպելը թուրք պատմաբանների կողմից օգտագործվել է նաև 1915 թ. 1,5 միլիոն հայերի բնաջնջումը արդարացնելու նպատակով։ Իրականում, Ադրբեջանական գաղութատերերի պատժիչ գործողությունները կասեցնելու համար հայերը ստիպված են եղել դիմել զինված ինքնապաշտպանության։ «Սուլթանովը հրամայել է զորքին հարվածել հայության գլխավոր կենտրոնին՝ Շուշիին»: Միաժամանակ բանակային հզոր զորարշավ է սկսվել Ասկերան-Խոջալու-Վարարակն (Խանքենդ) -Շուշի խճուղով։ Թվարկելով հակառակորդի ագրեսիվ գործողությունները և ներկայացնելով վճռական բախման անխուսափելիությունը՝ Արսեն Միքայելյանը փաստել է, որ բավարար ուժեր կային բնակչության ինքնապաշտպանության ու անվտանգության ապահովման համար, սակայն առկա հնարավորությունները չոգտագործվեցին։«Քաղաքի Ինքնապաշտպանության Մարմնի և նախօրոք եղած առաջարկների հիման վրա, դեպքերի ժամանակ, Ղարաբաղի Ինքն. Կեդր. Մարմինը կատարում է իր վրա դրված պարտականությունները, քաղաք ուղարկելով Վարանդայի երկու շրջանի ոստիկանապետներին իրենց զինված ոստիկաններով (90) հոգի, 160 զինված գյուղացիներ՝ Ն. Ա.-ի և Գ.-ի ղեկավարությամբ...Քաղաքն ուներ ...400 զինված կռվողներ»: Շուշին սակայն չկարողացավ օգտագործել այդ ուժերը։ Ադրբեջանի կողմնակիցները թրքամոլ Գիգի աղայի գլխավորությամբ խանգարեցին, որ ներս մտնող հայկական ուժերը գրավեն գերիշխող դիրքերը։ Հայկական թաղամասի տներում տեղավորված ադրբեջանական բանակի սպաներն ու զինվորները հրդեհում են իրենց բնակած վայրերը։ Առաջացած խուճապի պատճառով ազգաբնակչությունը սկսում է փախչել դեպի գավառ՝ Քարին տակի արահետով։ Հայերին գլխովին կոտորվելուց փրկել է մառախուղը և ինքնապաշտպանության ուժերի կազմակերպած դիմադրությունը: Ցեղասպանվել են շուրջ 8 հազար հայ:Ցավոք, հարկ է նշել այն հանգամանքը, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է վարել իր ցեղասպանական քաղաքականությունը: Սրա վառ ապացույցն են սահմանագոտում հաճախակի ոտնձգությունները, 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը և սույն թվականի հուլիսի 12-ին Տավուշի մարզում առաջխաղացման փորձերն,որոնց ընթացքում թշնամին կորցրեց իր բարձրաստիճան սպաների ու զինծառայողների:ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի և «Մշակույթ և ապագա» հիմնադրամի (Ռուսաստան) համատեղ նախաձեռնությամբ հուլիսի 15-16-ը տեղի ունեցավ միջազգային առցանց գիտագործնական կոնֆերանս՝  «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն» խորագրով՝ նվիրված Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցին:Նշենք այն իրողությունն, որ գիտագործնական կենֆերանսի զեկուցումները նպատակաուղղված էին վերհանելու հայոց մշակութային ու լուսավորչական կենտրոններից մեկում՝ Շուշիում, 1920թ. թուրքերի կողմից իրականացված հայերի ցեղասպանության դրդապատճառները, բուն ընթացքը և հետևանքները:Իսկ ինչ վերաբերում է նպատակին, ապա կարող ենք ասել, որ սրա նպատակն է ևս մեկ անգամ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից կազմակերպված ոճրագործության մասին, միջազգային հանրության ուշադրությունը սևեռել հիմնահարցի վրա և իրավասու մարմիններին ներկայացնել սահմանված ընթացակարգով համապատասխան միջազգային ատյաններ դիմելու, Ադրբեջանին իրավական ու քաղաքական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:Գիտաժողովին զեկուցումներով հանդես  եկան հիմնախնդրով զբաղվող մասնագետներ  Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Անգլիայից, Հայաստանի Հանրապետությունից և Արցախից: Գիտաժողովի կազմակերպիչներն էին՝Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը,Հայաստանի Հանրապետության  գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտը և «Մշակույթ և ապագա» հիմնադրամը Ռուսաստանի Դաշնությունից:Գործընկերներն էին՝Արցախի գիտական ​​կենտրոնը,«Խաչմերուկ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական կազմակերպությունը (Երևան),Հայաստանի ազգային արխիվը,Երևանի Պետական Համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտը,«Կաճառ» գիտական ​​կենտրոնը (Արցախ),«Օրբելի» վերլուծական հետազոտությունների կենտրոնը (Երևան),«Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ընկերակցություն» (Ռուսաստանի Դաշնություն),Շուշիի տեխնոլոգիական համալսարանը:Գիտաժողովի կազմկոմիտեում ընդգրկված էին Լուսինե Ղարախանյանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար,Յուրի Սուվարյանը - ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար,Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն,Արամ Սիմոնյանը, ԵՊՀ հայագիտական հետազոտությունների իստիտուտի տնօրեն,Մելանյա Բալայանը, Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի խորհրդական,Արմեն Մարուքյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայոց հարցի և Հայոց ցեղասպանության բաժնի վարիչ,Ստեփան Դադայանը, Արցախի գիտական կենտրոնի գիտաշխատող,Վահան Բաբախանյանը, Սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների «Խաչմերուկ»  հասարակական կազմակերպության (Երևան)  նախագահ, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ),Վալերի Ավանեսյանը, Արցախի պետական ​​համալսարանի պրոռեկտոր,Մհեր Հարությունյանը,«Կաճառ» գիտական ​​կենտրոնի ղեկավար, Շուշիի տխնոլոգիական համալսարանի Հումանիտար ամբիոնի վարիչ, Կազմկոմիտեի պատասխանատու քարտուղար: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն էին՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ «Շուշին պատմական լուսանկարներում և արխիվային փաստաթղթերում» խորագրով ցուցահանդեսն, որը կազմակերպել էր  Հայաստանի ազգային արխիվը:Գիտաժողովի բացումն իրականացրեց Արցախի Հանրապետության Կրթության Գիտության Մշակույթի  նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը՝ կարևորելով նախաձեռնված միջոցառման նպատակներն ու խնդիրները: Իսկ Արցախի Հանրապետության նախագահի մամուլիս խոսնակ Վահրամ Պողոսյանն ընթերցեց  Արայիկ Հարությունյանի ուղերձն՝ուղղված մասնակիցներին ու կազմակերպիչներին:Իսկ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի ուղերձը ներկայացրեց պատմության ինստիտուտի հայկական գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Ստեփանյանը: Ողջույնի ելույթներով հանդես եկանԱրցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը,իսկ  օրհնության խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Գիտաժողովը բաղկացած էր Լիագումար նիստից, որը նախագահում էր Աշոտ Մելքոնյանն, այստեղ ելույթներով  հանդես եկան Արամ Սիմոնյանը- ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ Հայագիտական հետազոտություն­ների ինստիտուտի տնօրեն- «Շուշիի ավերումը. պատմություն և դասեր»  ,Վալերի Ավանեսյանը- Արցախի Պետական Համալսարանի գիտության և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր- «Միջազգային հարաբերությունները 1918-1920 թթ. և հայերի ողբերգությունը Շուշի քաղաքում. դասերը և հետևանքները», Ալեքսանդր Մանասյանը - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փ. գ. դ., պրոֆեսոր- «Ադրբեջան. հիվանդության պատմություն» (ցեղասպանական քաղաքական վարքի ձևավորումը), Վահրամ Բալայանը - ԱրՊՀ, պ. գ. դ., պրոֆեսոր - «Ժողովրդագրական գործընթացները Շուշիում 19-րդ դարից մինչև մեր օրերը»,Վիկտոր Նադեին-Ռաևսկին- Վ.Բ. Արծրունու անվան Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, IMEMO RAS-ի ավագ գիտաշխատող (Ռուսաստան)- «Հայոց ցեղասպանությունը Շուշիում և ժամանակակից աշխարհաքաղաքականությունը»,Վիկտոր Կրիվոպուսկովը,-Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսաստանայան միություն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՌԲԳԱ ակադեմիկոս, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պատվավոր դոկտոր, Բորիս Պոլտավսկու անվան գրական մրցանակի դափնեկիր, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ- «Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության, կոտորածների, ջարդերի զանգվածային փաստերի և Ադրբեջանի Հանրապետությունում ահաբեկչության և հայատյացության ժամանակակից քաղաքականության ակունքները. պատմասոցիոլոգիական  տեսանկյուն» համապատասխան զեկույցներով, ինչպես նաև վեց մասնախմբերից:Այստեղ զեկույցներով հանդես եկան Գևորգ Ստեփանյանը Սփյուռքի  պատմության բաժնի վարիչ -  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական գաղթօջախների և, պ.գ.դ., պրոֆեսոր- «Արևելյան Այսրկովկասում հայերի ցեղասպանության դրսևորման պատճառները և իրագործման փուլերը»,Արմեն Մարուքյանը-  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր - «Շուշիի հայերի ջարդերը որպես Հայոց ցեղասպանության համաթուրքական քաղաքականության դրսևորում»,Աշոտ Հարությունյանը- Շուշի քաղաքի պատմության թանգարանի վարիչ, «Կաճառ» գիտական կենտրոնի գիտաշխատող- «Շուշի քաղաքի ինքնապաշտպանության ձախողման պատճառները ՀՀ կառավարության ներկայացուցիչ Արսեն Միքայելյանի մեկնությամբ».Մհեր Հարությունյանը- «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար. պ.գ.թ., դոցենտ- «Շուշիի 1920թ. մարտյան եղեռնագործության պատճառները և արդի մարտահրավերները (պատմական, քաղաքական, իրավական ու ռազմական տեսանկյուններ)», Աշոտ Մելքոնյանը-  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր- «Ադրբեջանում հայերի ջարդերի անդրադարձը Զեյնալ Իբրագիմովի աշխատությունում»,Ամատունի Վիրաբյանը- Հայաստանի ազգային արխիվի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր-«Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն ըստ գեներալ-նահանգապետ Խ. Սուլթանովի»,Լարիսա Ալավերդյանը-Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր-տնօրեն- «Արևելյան Այսրկովկասի հայերի ցեղասպանությունը. Ադրբեջանի իրավահաջորդությունն ու իրավաժառանգությունը»,Աելիտա Դոլուխանյանը - ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր - «Պատմական ու գրական փաստերի նենգափոխումը Ադրբեջանի գիտնականների կողմից՝ ըստ պատմաբան Ասատուր Մնացականյանի»,Ստեփան Դադայանը – Արցախի գիտական կենտրոնի գիտաշխատող, ԱրՊՀ պրոֆեսոր, պ. գ. թ. - «Թուրքական տարրի՝ Շուշի ներթափանցման հարցի շուրջ. Ճշմարտությունն ընդդեմ կեղծիքի» ,Արմինե Խաչատրյան-ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան, պ. գ. թ., դոցենտ - «1918-1920 թթ. Արցախի պատմության ադրբեջանական կեղծարարությունները պանթուրքիզմի համապատկերում»,Նունե Սարումյանը- ԱրՊՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պ. գ. թ., դոցենտ- «Շուշիի 1920 թ. մարտյան ոճրագործությունը ներքաղաքական ու արտաքաղաքական գործընթացների համատեքստում»,Հովիկ Ավանեսովը- ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող- «1918-1920 թթ. արցախյան իրադարձությունների առանցքային հարցերի նենգափոխումը ադրբեջանական պատմագրության մեջ», Արտակ Ղուլյանը- ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու- «Շուշի քաղաքի ճարտարապետությունը»,Արամ Խաչատրյանը- russia-armenia.info տեղեկատվական-վերլուծական կայքի ղեկավար, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար- «Արցախի և Նախիջևանի պատմամշակութային հուշարձանները` ադրբեջանական վանդալիզմի զոհեր»,Վրեժ Հարությունյանը- ԱՀ ԿԳՍՆ, պ. գ. թ.- «Շուշիի բարեգործական կազմակերպությունների և բարերարների կրթամշակութային գործունեությունից (19-րդ դարի  վերջ-20-րդ դարի սկիզբ)»,Աննա Ասատրյանը - ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, Երաժշտության բաժնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր- «Երաժշտական կյանքը Շուշիում»,Գրիգոր Օրդոյանը- Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր- «Շուշվա Խանդամիրյան թատրոնի վերելքն ու անկումը»,Մարինե Հարությունյանը-  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ.- «Շուշիում մշակութային արժեքների ոչնչացումից փրկված 18-րդ դարի վերջի – 20-րդ դարի առաջին կեսի ձեռագրերը»,, Էդիկ Մինասյանը- ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր- «Հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում 1988-1990 թթ.» Արթուր Պետրոսյանը – հրապարակախոս, հասարակական գործիչ (Փարիզ, Ֆրանսիա)- «Շուշիի կոտորածը Հայերի 100-ամյա ցեղասպանության արյունոտ դրվագն է»,Հրայր Ուլուբաբյանը- հրապարակախոս, ուսումնասիրող- «Հայերի ցեղասպանությունը Սումգայիթում և համաթուրանականությունը»,Մարիամ Ավագյանը - Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող-  «1987-1992 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ-ում հայության հանդեպ կատարվածը հարյուր երեսուն տարիներ ձգվող ցեղասպանության շարունակությունն է», Լևոն Բեգլարյանը  - ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (Մոսկվա)- «Իրադարձությունները Շուշիում ՝ որպես Արևելյան Հայաստանում հայերի էթնիկ զտումների շարունակություն», Լուսինե Ղարախանյանը- ԱՀ ԿԳՄ նախարար, հ. գ. թ., դոցենտ- «Օսիպ Մանդելշտամի «Կառապանը» ստեղծագործության բացասական կարծրատիպերը»,Ռադիկ Խամոյանը- հասարակական–քաղաքական գործիչ (Երեւան)- «Կայուն խաղաղությունն Անդրկովկասում  ու ամբողջ Մերձավոր Արևելքում և Սևրի պայմանագիրն ու Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռիռը»,Յուլիա Հարությունյանը, «Կաճառ» գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող՝ «Շուշիի ողբերգական ճակատագրի թեման ռուս գրականության մեջ»,Թեհմինա Մարությանը- Գորիսի պետական համալսարանի պրոռեկտոր, բ.գ.թ., դոցենտ-«Շուշիի  հայերի 1920 թ. կոտորածների անդրադարձը «Մշակ» թերթում»,Մհեր Հարությունյանը, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար. պ. գ. թ., դոցենտ, Նանե Հարությունյանը, ԱրՊՀ ուսանողուհի- «Շուշիի կործանման թեման այնօրվա  հայկական պարբերական հրատարակությունների էջերում»,Մելանյա Բալայանը – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ-1920 թվականի բռնությունները Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ Շուշիում, Մարտիկ Գասպարյանը -Աշխարհի ժողովրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ) փոխնախագահ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի (ՌԲԳԱ) նախագահության անդամ, ՌԲԳԱ-ի Հայկական գիտական կենտրոնի ղեկավար, ՌԲԳԱ-ի, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի, ԱԺՀՄՄԱ-ի և EWAN Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր- «Ժամանակակից քաղաքակրթությանը նետված մարտահրավերները և սպառնալիքները. մուսավաթականների, երիտթուրքերի, կովկասյան թաթարների (թուրքերի)՝ բոլշևիկների հետ նոր ձևավորված ադրբեջանցիների իրականացրած  հայերի և մյուս բնիկ ժողովուրդների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու (կուլտուրոցիդի) հարյուրամյա ցեղասպան քաղաքականությունը»,Կարեն Արևյանը - «Հայկական ժառանգություն» (Անգլիա), «Իրականության փոփոխությունը և ճիշտ արտացոլման պահպանումն  ի դեմ պատմական ռևիզիոնիզմի»,Արմեն Տեր-Սարգսյանը- «ՀԱՅՏԵՂԵԿԱՏՎԱԿԵՆՏՐՈՆ» հայկական միջազգային տեղեկատվական-վերլուծական, մշակութային-լուսավորչական  եւ իրավական  կենտրոնի նախագահ (Մոսկվա) -«Հայաստանի-Արցախի և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի վերաբերյալ 1920 թվականի որոշումը և միջազգային հանրությունը»,Արամ Սարգսյանը- «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության» Կազմկոմիտեի նախագահ (Հայաստան) - «Ցեղասպանություն - հետևանքների հաղթահարումը»,Նարեկ Աբրահամյանը- պաշտոնաթող գեներալ (Լիբանան) - «Մերձավոր Արևելքի բնիկ ժողովուրդները  որպես տարածաշրջանի խաղաղության կարևոր և հիմնական գործոն»,Տիգրան Փաշաբեզյանը- ֆրանսիական «Լուսավոր Ավետիս» գործակալության խորհրդի անդամ (Երևան)- «Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ռազմավարությունը և դրա փոխհատուցումը՝ ՄԱԿ-ի 12/9/1948 և 11/26/1968 կոնվենցիաների լույսի ներքո»,Ռուբեն Կիրակոսյանը- փաստաբան, «АРМРОСС» ռուս-հայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ (Մոսկվա) - «Փախստականների և նրանց կազմակերպությունների' որպես Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ իրավական պահանջների ձևավորման բացառիկ սուբյեկտների գործունեության համակարգման մասին»,Զոհրաբ Գաբրիելյանը- փաստաբան, Սանկտ Պետերբուրգի Իրավաբանների միջազգային ասոցիացիայի անդամ (Ռուսաստան) «Ադրբեջանի հանցագործությունները որպես ցեղասպանություն որակելը՝ Ադրբեջան պետությանը պատասխանատվության ենթարկելու միջազգային-իրավական մեխանիզմների կիրառմամբ»,Վահան Բաբախանյանը- «Հայոց ցեղասպանությունն Ադրբեջանում», «Միաբան»  տեղեկատվական հարթակների կառավարիչ, Սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների «Խաչմերուկ»  հասարակական կազմակերպության նախագահ, ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի անդամ (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ) - «Գործնական միջոցներ Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության և այլ հանցագործությունների միջազգային դատապարտման ու կանխարգելման համար»,Աշոտ Շահսուվարյանը- Ռուս-հայկական իրավաբանական օգնության հասարակական կենտրոնի նախագահ (Հայաստան) - «Ցեղասպանության հանցագործության կրկնությունը կանխելու հարցում իրավաբանների ջանքերի համատեղման խնդիրները»,Տատյանա Մինասյանը- հասարակական գործիչ- «Ադրբեջանակական ԽՍՀ-ից փախստականների  համագումար» անդամ (Հայաստան) - «Նոր սերնդի պատմական հիշողության պահպանման խնդիր» (Բանանցի հայ համայնքի օրինակի հիման վրա),Մացակ Փոլադյանը- Սփյուռքի հասարակական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ (Ֆրանսիա) - «Հայաստան-Արցախ–Սփյուռք եռամիասնությունը և Մերձավոր Արևելքի հայությունը, խնդիրներն ու ապագայի ծրագրերը»,Գրիգորի Այվազյանը - պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, «Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ-ի նախագահ (Հայաստան) - «Ադրբեջանում հայերի 1988-1992 թթ. ցեղասպանության Հայաստանի կողմից պաշտոնական ճանաչման գործընթացը և 1990-ին Բաքվում հայերի ցեղասպանության 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումները»,Արմենակ Հարմանդայանը- «Լուսավոր Ավետիս» էլ. կայքի ղեկավար (Փարիզ) - «Ազգային ինքնությունից հեռացած հայերի ազգային արմատներին վերադարձնելու խնդիրները»:Հարկ է նշել այն փաստն, որ այստեղ ևս պետք է մասնակցեին  սիրված մտավորականներ ու պատմաբաններ  Համլետ Հարությունյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր- «Շուշիի հայության կոտորածները (1919 թ. հունիս և 1920 թ. մարտ)» ու  Համլետ Գևորգյանն Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր, պ.գ.դ.-«Շուշիի 1920 թ. ջարդերը և հայ բնակչության ինքնապաշտպանության փորձերը», սակայն, ցավոք սրտի, նրանք անժամանակ կնքեցին իրենց մահկանացուն: Մասնախմբերը նախագահեցին Արմեն Մարուքյանը, Մհեր Հարությունյանը,Ամատունի Վիրաբյանը, Գևորգ Ստեփանյանը, Աննա Ասատրյանը, Վրեժ Հարությունյանը, Էդիկ Մինասյանը,Մարիամ Ավագյանը, Թեհմինա Մարությանը,Մելանյա Բալայանը, Վահան Բաբախանյանը և Ալեքսանդր Մանասյանը:Նշենք, որ յուրաքանչյուր մասնախումբ ուներ իր զեկույցների համապատասխան խորագիրը, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած Շուշիի հայ բնակչության  ցեղասպանությունը. պատճառները, նպատակները, փուլերը ու հետեվանքները, Արցախի 1918-1920թթ. Պատմական իրադարձությունների նենգափոխումներն արդբեջանական պատմագրության կողմից, Շուշիի Հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի իրագործած մշակութային եղեռնի քաղաքականությունը,Հայերի ցեղասպանությունն Ադրբեջանում՝որպես պանթուրքիզմի բաղկացուցիչ մաս,Շուշիի հայերի կոտորածների թեման փաստաթղթերում,գրական ստեղծագործություններում և պարբերական մամուլում,Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի ցեղասպանության հանցագործության միջազգային դատապարտման և կանխարգելման գործնական միջոցները:Վերջում հավելենք, որ յուրաքանչյուր մասնախմբի զեկույցների ավարտին տեղի ունեցավ քննարկում համապատասխան խորագրի վերաբերյալ:Այսպիսով՝Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու`  երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ։  Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժման արդյունքում ձևավորված Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ անզուսպ և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները սկիզբ դրեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ ժամանակակից ընկալմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին թուրքական զորքերի ուղղակի աջակցությամբ հասնել իրենց նպատակին։ Հետագայում թուրք սպաները և էմիսարները շարունակեցին օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ռազմական կազմավորումներին, այդ թվում՝ 1920 թ. Շուշիի կոտորածների կազմակերպման հարցում՝ փորձելով շարունակել հայերի ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում։ Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը  փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները։Միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց ետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար։

Top