logo

Blog single photo

Մերժված լինելով ԵՄ կողմից Թուրքիայի քայլերն ուղղված են տարածաշրջանում դոմինանտության հաստատմանը

Այսօր Սոֆիայի տաճարը բացվեց նամազի համար, Թուրքիայի այս քայլը կրոնական անհանդուրժողականության դրսևորում է քրիստոնեական համայնքի դեմ,  բայց այն առաջին հերթին ուղղված է Հունական կաթոլիկ եկեղեցու դեմ։ Տաճարը թանգարանային կարգավիճակից մզկիթի վերափոխելու  որոշման վերաբերյալ Էրդողանը հայտարարել էր դեռևս հուլիսի 11-ին և չնայած տարբեր երկրների քրիստոնեական համայնքների կոչերին` այնուամենայնիվ նա չհրաժարվեց իր որոշումից։ Այդ քայլով պաշտոնական Անկարան ևս մեկ անգամ ապացուցեց, որ տոլեռանդությունը տեղ չունի իր ազգային մտածողության մեջ և հավատարիմ լինելով պանթուրքիզմի գաղափարախոսությանը պատրաստ են պղծել այլ ժողովուրդների կրոնական, մշակութային արժեքները։ Ստամբուլում բավականին մեծ թվով մզկիթներ կան և իրականում Էրդողանի այս որոշումը քաղաքական հիմքեր ունի իր իմպերիալիստական ձգտումները բավարարելու համար։ Հաշվի առնելով նաև Թուրքիայի կողմից Միջերկրական և Էգեյան ծովերում Հունաստանի տարածքային ամբողջականության խախտումները կարելի է ենթադրել, որ Էրդողանը ի հեճուկս արևմուտքի փորձում է թուրք-հունական սրված հարաբերությունները կուլմինացիայի հասցնել։ Հունաստանը ԵՄ անդամ է և սուլթան Էրդողանը շատ լավ է հասկանում, որ սա առաջին հերթին անմիջական հարված է կառույցի հեղինակությանը։ Առհասարակ մերժված լինելով կառույցի կողմից Թուրքիայի քայլերն ուղղված են տարածաշրջանում դոմինանտության հաստատմանը և թուրքական գործոնի ազդեցության ընդլայնմանը ԵՄ անդամ երկրներում։ Հիշեցնեմ, որ Թուրքիան ինչպես նաև ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրները, այդ թվում և Հունաստանը անդամակցում է ՆԱՏՕ-ին, սակայն այս հանգամանքն երբեք զսպող դեր չի խաղացել Էրդողանի իմպերիալիստական ձգտումների դեմ։

Քաղաքագետ Ժիրայր Ազիզյան

Top