logo

Blog single photo

ԱՐՑԱԽՈՒՄ ԿԱՐԳԵԼԱՓԱԿՎԻ ՕՆԼԱՅՆ ԿԱԶԻՆՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈԻՆԸ. ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արցախում կարգելափակվի օնլայն կազինոների գործունեությունը։

Անձամբ գիտեմ ավելի քան հինգ տասնյակ ընտանիքներ, որոնք ֆինանսական շատ ծանր վիճակում են հայտնվել  ընտանիքի մեկ անդամի խաղամոլության հետևանքով։

Բազմաթիվ փորձեր եմ կատարել օգնել մարդկանց հրաժարվել խաղամոլությունից, նույնիսկ Վազգեն Ասրյանի և Լևոն Արշակյանի հետ միասին նկարահանել ենք սոցիալական տեսահոլովակ խաղամոլության դեմ ,  բայց ամեն ինչ ապարդյուն։

Արցախահայության մի մեծ հատված (մեծամասամբ երիտասարդներ) շարունակում էին խաղալ և կրվել տան վերջին կոպեկը։ Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներ քանդվեցին այդ հողի վրա։

Հետաքրքիրն այն է, որ գրեթե բոլոր խաղացողներն, ում ճանաչում եմ անձամբ, ինձ մշտապես նույն խնդրանքով են դիմել` փակեք կազինոները։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի  հայտարարությունը վստահաբար կփրկի  բազմաթիվ ընտանիքներ և ինչու ոչ՝ կյանքեր։ Այս որոշումը շատ սպասված էր և տեղին։
Իսկ նրանք, ովքեր այս որոշման մեջ էլ բացասականը տեսան, հանդես գալով իբրև ժողովրդավարական արժեքների պահապաններ.
1. Կա’մ դեռ չեն կրվել մեծ գումար, իրենք իրենց խաբում և հավատում են, որ կարելի է խաղալ հաճույքի համար։
2. Կա’մ բացարձակապես տեղյակ չեն մեր հասարակությունից,
3. Կա՛մ դեմ են դեմ երևալու համար,
4. Կա՛մ չեն ուզում արցախցին ապրի բարեկեցիկ։

ԱԺ պատգամավոր Արամ Հարությունյան

Top