logo

Արցախյան պատերազմի մասնակից թվով 10 ազատամարտիկների նվիրաբերվեց «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ

Արցախի հանրապետության նախագահի  աշխատակազմից տեղեկացնում են, որ այսօր՝ օգոստոսի 1-ին, Արցախի ազատամարտիկների միությունը արցախյան գոյապայքարում ունեցած զգալի ավանդի համար թվով 10 ազատամարտիկի նվիրել է  «Նիվա»  մակնիշի ավտոմեքենա:

Արարողությանը մասնակցել են ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը:

«Ստեղծման օրվանից ի վեր Արցախի ազատամարտիկների միությունը միշտ կանգնած է եղել Արցախյան ազատամարտում հաղթանակ կերտածների թիկունքին և պարբերաբար իր նախաձեռնություններով փորձել է արժևորել ու գնահատել վերջիններիս հերոսական արարքը»,-ասված է տեղեկատվության մեջ:

 

 

Top