պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի  ակադեմիկոս, թղթակից անդամ  Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ  Յուրի Սուվարյանը: Նա իր ելույթում նշեց. « Սկսում ենք մեր գիտաժողովը՝ նվիրված Սևրի դաշնագրի 100 ամյակին: 100 տարի առաջ ճիշտ այս օրը Թուրքիայի սուլթանական կառավարության ու Անտանտի պետությունների միջև կնքվեց պայմանագիր, մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ կար անրադարձ հայկական հարցին: Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, ըստ այդ պայմանագրի և իբրև միջնորդ առաջարկվում էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին գծելու ապագա Անկախ Հայաստանի սահմանները: Այդ սահմանները պետք է անցնեին Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլլայեթների շրջանակներում: Վուդրո Վիլսոնն ընդունեց սահմանների վերաբերյալ արբիտրաժային վճիռը, սակայն բավականին ուշ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին: Եվ հետո ըստ այդ գծված սահմանների Սևրի պայմանագիրը ըստ էության  չիրականացավ:Բայց մի բան փաստ էր, որ Բագրատունյաց Հայաստանի ցավալի կործանումից 875, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանի թագավորության անկումից 545 տարի հետո միջազգայնորեն ընդունվեց, ճանաչվեց հայ ժողովրդի իրավունքը, իր պատմական հողերի վրա Հայկական լեռնաշխարհում վերաստեղծելու իր անկախ պետությունը: Սա մի երևույթ է, որ անանց արժեք ունի, որովհետև ճանաչվեց հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իր իսկ պատմական  տարածքում սա շատ հուսադրող փաստ էր հայկական հարցի լուծման համար: Բայց ապագայում պայմանագրի դրույթները չիրագործվեցին Այս խնդիրը մեր գիտական և պատմագիտական մտքի միշտ կենտրոնում է եղել, շատ հետազոտություններ են նվիրվել գրքեր, հոդվածներ են նվիրել սրան: Եվ այսօր 100 տարի անց,տարիների հեռվից, մի անգամ ևս փորձ է արվում դիտարկելու Սևրի պայմանագրի փիլիսոփայությունը, նաև այն թե ինչ պատճառներով հնարավոր չեղավ իրագործել: Բայց Սևրը ապրում է, այն չի մոռացվել, և հուսով ենք, որ կստեղծվի պատմական մի իրավիճակ, որ խնդիրը կստանա այնուամենայնիվ կստանա իր լուծումը: Մեր գիտաժողովում հենց ելույթները նվիրված են լինելու այդպիսի  խնդիրների դիտարկմանը, այն ուղիների նախանշմանը, դիտարկմանը,որոնք հնարավորություն կտան նախ արժևորել Սևրի պայմանագիրը, նրա էությունը, խորամուղ լինել նրա էության մեջ, և նաև փորձել տեսնել թե ինչ աշխարհաքաղաքական ռիսկեր կան այսօր, որոնք Սևրի լույսի ներքո կարող են վտանգ սպառնալ ու ինչպես դրանք հաղթահարել»:Գիտաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ընթերցեց ակադեմիկոս ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել է. « Հարգելի՛ հայրենակիցներ, Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:  Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնա­կալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ:Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենա­դրամա­տիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանք­ներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարա­բերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկու­թյանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջա­նում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանա­գրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարա­բերու­թյունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետություն­ների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգա­յին հարաբերու­թյուններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազար­ամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹Հայկական հարցը››: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար:Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»:Գիտաժողովի ընթացքում հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, «Հայկական հարցը Սևրի դաշնագրում  և արդիական խնդիրները»: Նա իր ելույթի սկզբում նշեց.« Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը  հայտնել այս գիտաժողովի, և հատկապես այն հանգամանքի կապակցությամբ,որ մենք վերջապես պետական մոտեցում ունեցանք  Սևրի դաշնագրի խնդրին, այն դեպքում, երբ մարդիկ քամահրոր էին վերաբերվում և պետական վերաբերմունքը շատ դանդաղորեն մտավ մեզ մոտ օրակարգ: Բայց այն իրողություն է և զուտ գիտնականների մենաշնորհը չէ, խնդրի ուսումնասիրությունը և այն դարձել հանրության քննարկման առարկա»:Զեկույցներով հանդես եկան նաև Արևելագիտության  ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը,«Թուրքիա առերեսում Սևրի հետ աշխարհաքաղաքական մտորումներ», Պատմության ինստիտուտի փոխտնօրեն պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը «Սևրի պայմանագիրը և Ռուսաստանը», Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Սևրի դաշնագիրը որպես պահանջատիրական հիմքերից մեկը» և Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Լևոն Հովսեփյանը «Սևրի ուրվականը 100 տարի անց, Սևրի սինդրոմը,Թուրքիայի արդի հասարակությունը» թեմաներով:Ամփոփելով գիտաժողովը Յուրի Սուվարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու զեկուցողներին նշելով, որ այս պատմական դաշնագիրը այստեղ ներկայացվեց տարբեր տեսանկյուններից՝համայն աշխարհին ապացուցելու 3 համատեքստեր կամ աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք պարունակում են պայմանագրում:

Գարիկ Ավետիսյան 

" />
logo

Պատմական այս օրը. Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայում կազմակերպվեց «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողովը

100 տարի առաջ՝ 1920-ի օգոստոսի 10-ին, կնքվեց հայության համար ճակատագրական Սևրի հաշտության պայմանագիրը: Այն կնքվեց Փարիզի հարավ-արևմուտքում  գտնվող Սևր արվարձանի մոտ Սա կնքվեց  Թուրքիայի  սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա,  Ֆրան-սիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Հայաստան եւ այլն) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։Սևրի հաշտության պայմանագրի Հայաստան բաժինն ընդգրկում էր 88-93-րդ հոդվածները։ Թուրքիան Հայաստանը ճանաչում էր որպես ազատ ու անկախ պետություն։ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում (վիլայեթներ) երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը և ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես և բոլոր առաջարկները՝ Հայաստանին դեպի ծով ելք տալու և հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տարածքների ապառազմականացման վերաբերյալ։ Ադրբեջանի և Վրաստանի հետ Հայաստանի սահմանները որոշվելու էին այդ պետությունների հետ ուղղակի բանակցությունների միջոցով։ Համաձայն պայմանագրի պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Վրաստանը, Հայաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը Բաթումի նավահանգստով ազատ մուտք ունենան դեպի Սև ծով։ Դաշնակիցները բարյացակամորեն էին վերաբերվում Կարսից Ճորոխ հովտով դեպի Բաթում Հայկական միջանցքի գաղափարին, սակայն պայմանագիրը ստորագրելու պահին Վրաստանը դրա փոխարեն հայերին առաջարկեց երկաթուղի կառուցել Վրաստանի տարածքով։ Եվ քանի որ դեռևս հայտնի չէր՝ Տրապիզոնի նավահանգիստը Հայաստանի մեջ կմտցվի թե ոչ, ապա հատուկ հոդվածով Հայաստանին երաշխավորում էին տրանզիտային արտոնություններ ու այդ նավահանգստի մի մասի առհավետ վարձակալություն։Մինչև Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը պրեզիդենտ Վուդրո Վիլսոնի նշանակած հանձնաժողովը ուսսումնասիրել էր տեղագրությունը, տնտեսությունը, տրանսպորտը, ջրային ռեսուրսները, առևտրական ճանապարհները, ժողովրդագրական և մյուս խնդիրները, որոնք պետք է հաշվի առնվեին սահմանները որոշելիս։ Հանձնաժողովն իր հանձնարարականները քննարկման ներկայացրեց 1920 թ. սեպտեմբերին, իսկ պրեզիդենտն իր որոշումը եվրոպական տերություններին հանձնեց նոյեմբերին։ Նրա որոշման համաձայն՝ Հայաստանը պետք է ստանար Վանի և Բիթլիսի նահանգների երկու երրորդը, Էրզրումի գրեթե ամբողջ նահանգը, Տրապիզոնի նահանգի մեծ մասը՝ ներառյալ նավահանգիստը։ Ընդհանուր առմամբ այդ տարածքը կազմում էր մոտ 90 հազար ք/կմ։ Միավորվելով Հայաստանի Հանրապետության հետ՝ հայկական անկախ պետությունը կունենար շուրջ 160 հազար ք/կմ տարածություն՝ դեպի Սև ծով ելքով։Սեւրի պայմանագիրը չիրագործվեց միջազգային նոր իրավիճակում: Թուրքիայում իշխանության գալով, Աթաթուրքը քայլեր ձեռնարկեց Սեւրի պայմանագիրը չեզոքացնելու ուղղությամբ: Թուրքիան հարձակվեց Հայաստանի Հանրապետության դեմ եւ Ռուսաստանի ահռելի աջակցությամբ փորձելով հասնել այդ պայմանագրի չեղարկմանը: Ռուսաստանն ու Թուրքիան 1921 թ. պայմանագրերով հաստատեցին իրենց «Սեւրը», օկուպացնելով Հայաստանի Հանրապետության տարածքը եւ բաժանելով այն:Հայաստանը մնաց որպես հայերի փոքր ռեզերվացիա Խորհրդային Հայաստանի տեսքով, որտեղ 1921-23 թթ. ռուս-թուրքական ուժերը համատեղ շարունակեցին թուրքահայերի ջարդերն ու տեղահանությունը: Ջարդերի ալիքն ու տեղահանությունները շարունակվեցին 1930-ականներին, 1946-1947-ին, 1980-ականների վերջին, հայերի ներկայությունը նվազագույնի հասցնելով պատմական բնակության արեալում, որը բացառում է քաղաքական, ժողովրդագրական ու տնտեսական զարգացումը:Նշենք, այն հանգամանքն, որ Թե 100 տարի առաջ, թե ներկայում հայկական ազգային-քաղաքական միտքը պատրաստ չէր այս իրադարձությունների իմաստավորմանը: Սեւրի եւ 1921 թ. պայմանագրերի շուրջ հաստատված տաբուն շարունակվում է մինչ այժմ, չեն քննարկվում եւ իմաստավորվում այդ իրադարձությունների խորքային պատճառներն ու հետեւանքները, դրանց քաղաքական ներուժը նո ժամանակներում հայկական իրավունքների ու պահանջների հարցում:Փոխարենը, հայկական հանրային-քաղաքական մտածողության մեջ կարծրացել են ռեզերվացիային բնորոշ մոտեցումներ ու պատկերացումներ, որոնք հակոտնյա են պետական ազգին ու զարգացմանը, հիմքում ունենալով վախն աշխարհից: Դա չկոտրվեց նույնիսկ Արցախում եւ Տավուշում հաղթանակից հետո, որի արժեքը բնականաբար չընկալվեց լայն իրադարձությունների համատեքստում: Հաղթանակներն այլոց վերագրելու, ոտքերը վերմակի չափով մեկնելու հավատամքը, սեփական ուժերի հանդեպ թերահավատությունը շարունակում են մնալ հայկական մտքի «շարժիչը»: Այստեղից էլ սարսափը նորի, միջազգային կոնվենցիաների, ներգաղթի եւ պետական զարգացման տեսակետից այլ պայմանների հանդեպ:Փոխարենը, թուրքերը շատ լավ են հասկանում հայկական հարցի ուժն ու արժեքը, եւ Էրդողանը հարյուր տարի անց կրկին եռանդուն պայքարում է Սեւրի դեմ, ստեղծելով տարատեսակ հանձնաժողովներ եւ ռազմական գործողություններ վարում հայկական քաղաքակրթական ներկայության ողջ շրջագծով: Հասկանալի պատճառներով կապված սրա հետ բազմամարդ միջոցառումներ նախատեսված չեն, սակայն չենք կարող չներկայացնել Գիտությունների Ազգային Ակադեմիայում կազմակերպված առցանց գիտաժողովը: Այսպիսով՝ սույն թվականի օգոստոսի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Սևրի դաշնագիրը և Հայկական հարցը» գիտաժողովը, որը հեռարձակվեց առցանց եղանակով։Այն նվիրված էր Սևրի դաշնագրի 100-րդ տարեդարձին։Այստեղ զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ պատմության և արևելագիտության ինստիտուտների առաջատար մասնագետները։ Նախքան գիտաժողովի սկսվելը բոլորը մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Վերջերս Լիբանանի Հանրապետությունում պայթունի հետևանքով զոհվածներին: Գիտաժողովը վարում էր, ինչպես նաև բացումն իրականացրեց  հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիայի  ակադեմիկոս, թղթակից անդամ  Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ  Յուրի Սուվարյանը: Նա իր ելույթում նշեց. « Սկսում ենք մեր գիտաժողովը՝ նվիրված Սևրի դաշնագրի 100 ամյակին: 100 տարի առաջ ճիշտ այս օրը Թուրքիայի սուլթանական կառավարության ու Անտանտի պետությունների միջև կնքվեց պայմանագիր, մի ծավալուն փաստաթուղթ, որտեղ կար անրադարձ հայկական հարցին: Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, ըստ այդ պայմանագրի և իբրև միջնորդ առաջարկվում էր ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին գծելու ապագա Անկախ Հայաստանի սահմանները: Այդ սահմանները պետք է անցնեին Էրզրումի, Վանի, Բիթլիսի և Տրապիզոնի վիլլայեթների շրջանակներում: Վուդրո Վիլսոնն ընդունեց սահմանների վերաբերյալ արբիտրաժային վճիռը, սակայն բավականին ուշ՝ 1920 թվականի նոյեմբերի 22-ին: Եվ հետո ըստ այդ գծված սահմանների Սևրի պայմանագիրը ըստ էության  չիրականացավ:Բայց մի բան փաստ էր, որ Բագրատունյաց Հայաստանի ցավալի կործանումից 875, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանի թագավորության անկումից 545 տարի հետո միջազգայնորեն ընդունվեց, ճանաչվեց հայ ժողովրդի իրավունքը, իր պատմական հողերի վրա Հայկական լեռնաշխարհում վերաստեղծելու իր անկախ պետությունը: Սա մի երևույթ է, որ անանց արժեք ունի, որովհետև ճանաչվեց հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իր իսկ պատմական  տարածքում սա շատ հուսադրող փաստ էր հայկական հարցի լուծման համար: Բայց ապագայում պայմանագրի դրույթները չիրագործվեցին Այս խնդիրը մեր գիտական և պատմագիտական մտքի միշտ կենտրոնում է եղել, շատ հետազոտություններ են նվիրվել գրքեր, հոդվածներ են նվիրել սրան: Եվ այսօր 100 տարի անց,տարիների հեռվից, մի անգամ ևս փորձ է արվում դիտարկելու Սևրի պայմանագրի փիլիսոփայությունը, նաև այն թե ինչ պատճառներով հնարավոր չեղավ իրագործել: Բայց Սևրը ապրում է, այն չի մոռացվել, և հուսով ենք, որ կստեղծվի պատմական մի իրավիճակ, որ խնդիրը կստանա այնուամենայնիվ կստանա իր լուծումը: Մեր գիտաժողովում հենց ելույթները նվիրված են լինելու այդպիսի  խնդիրների դիտարկմանը, այն ուղիների նախանշմանը, դիտարկմանը,որոնք հնարավորություն կտան նախ արժևորել Սևրի պայմանագիրը, նրա էությունը, խորամուղ լինել նրա էության մեջ, և նաև փորձել տեսնել թե ինչ աշխարհաքաղաքական ռիսկեր կան այսօր, որոնք Սևրի լույսի ներքո կարող են վտանգ սպառնալ ու ինչպես դրանք հաղթահարել»:Գիտաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ընթերցեց ակադեմիկոս ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում նշել է. « Հարգելի՛ հայրենակիցներ, Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար:  Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների առարկա: Ուստի հույժ կարևոր է, որ մեկ դար առաջ կնքված այդ փաստաթղթի, դրան նախորդած իրադարձությունների և հաջորդած զարգացումների մասին մեր գիտնականների անկողմնա­կալ վերլուծությունները հասանելի լինեն թե՛ մեր ժողովրդին և թե՛ միջազգային լայն հանրությանը: Այսօրվա գիտաժողովը ծառայում է հենց այդ նպատակին, և ես հաջողություն եմ մաղթում դրա աշխատանքներին՝ ցանկանալով բոլորին արգասաբեր քննարկումներ և նոր կարևոր բացահայտումներ:Սևրի պայմանագիրը պատմական փաստ է: Այն մնում է այդպիսին մինչ այսօր: Ինչո՞վ է այդ փաստաթուղթը հայ ժողովրդի համար կարևոր: Ինչու՞ է այն առ այսօր մեր ուշադրության կենտրոնում:Նախ՝ Սևրի պայմանագիրը կնքվեց մարդկության պատմության ամենա­դրամա­տիկ էջերից մեկի՝ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա, դրա ավարտից շուրջ երկու տարի անց: Ինչպես Վերսալի պայմանագիրը խաղաղություն էր հաստատում Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը՝ Օսմանյան կայսրության նախկինում պատկանող Առաջավոր Ասիայի տարածքներում: Այն վերջ էր դնում պատերազմի պատճառով այդ տարածաշրջանի ժողովուրդների կրած տառապանք­ներին և զրկանքներին: Այն «անիծյալ տարիների» ավարտն էր ազդարարում:Ինչպես Վերսալի պայմանագիրը Եվրոպայում, այնպես էլ Սևրի պայմանագիրը միջպետական հարա­բերությունների նոր համակարգ էր ձևավորում տարածաշրջանում: Այն նոր սկզբունքներ ու արժեքներ էր ներմուծում, ոչ միայն խաղաղություն, այլ նաև արդարություն էր հաստատում Առաջավոր Ասիայում:Պայմանագիրը կազմվել էր ժամանակի ամենաառաջադեմ գաղափարների հիման վրա: Առանցքայինն այնտեղ ազգերի ինքնորոշման և իրավահավասարության սկզբունքն էր: Այն վերջ էր դնում կայսրությունների պարտադրած դարավոր ստրկու­թյանը և ազատություն ու անկախություն պարգևում տարածաշրջանի ժողովուրդներին:Ավելին, պատմական տարածքներում ազգային պետություններ հիմնելու իրավունք տրամադրելով, այն բարենպաստ պայմաններ էր ստեղծում տարածաշրջա­նում մուսուլման և քրիստոնյա ժողովուրդների համակեցության, խաղաղ գոյակցության և տարածաշրջանի քաղաքակրթական բազմազանության պահպանման և հետագա զարգացման համար:Երկրորդ՝ Սևրի պայմանագիրը միջազգային այն փաստաթուղթն է, որը ճանաչեց և ամրագրեց Հայաստանի անկախությունը: Հայաստանի Հանրապետությունը հանդես էր գալիս որպես այդ փաստաթղթի իրավահավասար կողմ: Անկախության կորստից դարեր անց Հայաստանի իշխանություններն առաջին անգամ աշխարհի մեծ տերությունների հետ մեկտեղ կնքում էին միջազգային պայմանագիր: Հայաստանի Հանրապետությունը պայմանա­գրում նախանշված սահմաններում ճանաչվում էր որպես միջազգային հարա­բերու­թյունների լիիրավ անդամ և միջազգային իրավունքի իրավահավասար սուբյեկտ:Պայմանագրի կողմ հանդիսանալու միջոցով ճանաչում էր ստանում նաև Հայաստանի և հայ ժողովրդի ներդրումը՝ Առաջին համաշխարհային պատերազմում դաշնակից պետություն­ների կրած հաղթանակի և խաղաղության հաստատման գործում: Ընդգծվում և հավուր պատշաճի գնահատվում էր հայ ժողովրդի դերակատարումը միջազգա­յին հարաբերու­թյուններում և աշխարհի ետպատերազմյան կառավարման գործում:Երրորդ՝ Սևրի պայմանագիրն իր 89-րդ հոդվածով փաստում և ամրագրում էր հայ ժողովրդի պատմական անվիճելի առնչությունը Հայկական լեռնաշխարհի հետ, որտեղ հազար­ամյակներ ի վեր ծնվել, ապրել և պետականություն ու մշակույթ էր կերտել հայ ժողովուրդը:Եվ վերջապես, Սևրի պայմանագիրը կնքվեց Հայոց Մեծ եղեռնի տարիներին հաջորդած ժամանակաշրջանում, երբ Օսմանյան կայսրությունը փորձում էր հայ ժողովրդի բնաջնջմամբ լուծել ‹‹Հայկական հարցը››: Հայ ժողովուրդը ենթարկվել էր ամենադաժան և անմարդկային տառապանքների: Հսկայական էին նրա կրած կորուստները: Մինչդեռ Սևրի պայմանագիրը ճանապարհ էր հարթում ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար: Հայ ժողովրդի պատմական բնօրրանում անկախ պետականության ստեղծման միջոցով արդարացի լուծում էր ստանում «Հայկական հարցը»: Վերականգնվում էր պատմական արդարությունը: Բարենպաստ պայմաններ էին ստեղծվում մեր ժողովրդի տնտեսական և ժողովրդագրական ներուժի վերականգնման, նրա բնականոն զարգացման և առաջընթացի համար:Չնայած Սևրի պայմանագիրն այդպես էլ կյանքի չկոչվեց, այն շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ, որն արտացոլում է անկախ պետականության վերականգնման համար անցած մեր ուղին: Մեր պարտքն է հիշել այն, գիտակցել և պահպանել նրա խորհուրդը»:Գիտաժողովի ընթացքում հետաքրքիր զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, «Հայկական հարցը Սևրի դաշնագրում  և արդիական խնդիրները»: Նա իր ելույթի սկզբում նշեց.« Ես ցանկանում եմ իմ գոհունակությունը  հայտնել այս գիտաժողովի, և հատկապես այն հանգամանքի կապակցությամբ,որ մենք վերջապես պետական մոտեցում ունեցանք  Սևրի դաշնագրի խնդրին, այն դեպքում, երբ մարդիկ քամահրոր էին վերաբերվում և պետական վերաբերմունքը շատ դանդաղորեն մտավ մեզ մոտ օրակարգ: Բայց այն իրողություն է և զուտ գիտնականների մենաշնորհը չէ, խնդրի ուսումնասիրությունը և այն դարձել հանրության քննարկման առարկա»:Զեկույցներով հանդես եկան նաև Արևելագիտության  ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը,«Թուրքիա առերեսում Սևրի հետ աշխարհաքաղաքական մտորումներ», Պատմության ինստիտուտի փոխտնօրեն պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Կարեն Խաչատրյանը «Սևրի պայմանագիրը և Ռուսաստանը», Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արմեն Մարուքյանը «Սևրի դաշնագիրը որպես պահանջատիրական հիմքերից մեկը» և Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող պատմական գիտությունների թեկնածու դոցենտ Լևոն Հովսեփյանը «Սևրի ուրվականը 100 տարի անց, Սևրի սինդրոմը,Թուրքիայի արդի հասարակությունը» թեմաներով:Ամփոփելով գիտաժողովը Յուրի Սուվարյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու զեկուցողներին նշելով, որ այս պատմական դաշնագիրը այստեղ ներկայացվեց տարբեր տեսանկյուններից՝համայն աշխարհին ապացուցելու 3 համատեքստեր կամ աշխարհաքաղաքական ռիսկեր, որոնք պարունակում են պայմանագրում:

Գարիկ Ավետիսյան 

Top