logo
Blog single photo

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԼԻԲԱՆԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑՐԱԾ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐՈՎ ՇՈՒՐՋ 100 ԼԻԲԱՆԱՀԱՅԵՐ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանից Լիբանանին օգնություն հասցրած ինքնաթիռներով մեր շուրջ 100 քաղաքացիներ վերադառնում են Հայաստան։ Այս մասին իր պաշտոնական էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. 

Վարչապետի խոսքով ինքնաթիռներից երկուսն արդեն ժամանել են, իսկ երրորդը ժամանեց մի քանի ժամ առաջ։

ՀՀ պատկան կառույցները տվյալներ են հավաքագրում անօթևան մնացած և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ Ես իմ ելույթներից մեկում նշել եմ՝ պետք է կարողանանք արագ գնահատել ՀՀ վերադարձող մեր քաղաքացիների կարիքները, որպեսզի վերջիններս առանց մեծ դժվարությունների կարողանան իրենց կեցությունը հաստատել հայրենիքում։

Բարի գալուստ, Հայաստան, սիրելի հայրենակիցներ։ Ուրախ ենք բոլորիդ ընդունելու համար եւ անում ենք հնարավոր ամենը՝ ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիների վերադարձը կազմակերպելու համար։

Top