logo

Blog single photo

ԱՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ , ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐ ԼՈՒՍԻՆԵ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ


Լուսինե Ղարախանյանը ծնվել է 1978 թ., գոստոսի 13-ին, ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում:
1996-2000թթ սովորել է Արցախի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետում և ստացել հոգեբանի որակավորում:
2000-2002թթ սովորել է նույն բուհի մագիստրատուրայում և ստացել մագիստրոսի աստիճան հոգեբանություն մասնագիտությամբ:

Աշխատանքային գործունեություն
2000-2001թթ աշխատել է ԼՂՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:
2001-2002թթ դասավանդել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:
2002-2004թթ աշխատել է ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության արտադպրոցական և երիտասարդության հարցերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:
2004-2012թթ՝ նույն նախարարության բարձրագույն և միջին մասնագիտական կրթության և գիտության բաժնի գլխավոր մասնագետ:
2012-2020թթ զբաղեցրել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և գիտության բաժնի վարիչի պաշտոնը:
2020թ. մայիսի 26-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար:
2011 թվականին թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել Երևանի պետական համալսարանում՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2015 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում:
Ավելի քան քսան գիտական հոդվածների և մեկ գիտամեթոդական ձեռնարկի հեղինակ։

Ամուսնացած է: Ունի մեկ դուստր:

Top