logo
Blog single photo

ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՎՍՏԱՀ ԼԻՆԵՆ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԿՈՂՔԻՆ ԵՆ

 


ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մանվել Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև։ 


<<Թանկագին հայրենակիցներ, ֆեյսբուքյան ընկերներ,

Ինչպես գիտեք՝ ս.թ. օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած հուժկու պայթյունը պատճառ է դարձել բազմաթիվ մարդկային զոհերի ու ավերածությունների։ Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպելու և համակարգելու նպատակով ԱՀ Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամ եմ հանդիսանում նաև ես։ 

Այս դժվարին պահին Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ արցախցիներն իրենց կողքին են, ինչպես մենք ենք զգացել նրանց գործուն աջակցությունն ու զորակցությունը՝ թե՛ պատերազմի ահավոր տարիներին, երբ պաշտպանում էինք մեր հայրենիքը, թե՛ հետպատերազմյան շրջանում, երբ կառուցում ու շենացնում էինք այն։

Ես կոչ եմ անում ու հորդորում իմ բոլոր ընկերներին, ծանոթներին, մեր հայրենակիցներին՝ ամեն մեկս մեր հնարավորությունների սահմաններում օգնենք Լիբանանի մեր քույրերին ու եղբայրներին՝ հաղթահարելու այս ծանր փորձությունը։ 

«Ղարաբաղ տելեկոմ» ընկերության բաժանորդները կարող են 1208 կարճ հեռախոսահամարին (մեկ հաղորդագրության արժեքը 250 ՀՀ դրամ է) հաղորդագրություն ուղարկել՝ նշելով նվիրատուի անուն ազգանունը:

ԱՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում այդ կապակցությամբ բացված հաշվեհամարներն են.
AMD 22300612211100
USD 22300110153200
EUR 22300200153300
RUB 22300400153100 >>,-գրել է Մ.Բաբաջանյանը։

Top