logo

90 երեխայի մկրտությունը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին` Խաչվերաց եկեղեցական տոնի կապակցությամբ, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմում զոհվածների երեխաների, հարազատների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը։ Մկրտության գաղափարը «Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միության» անդամներինն էր, իսկ կազմակերպման հարցերով զբաղվելու պարտականությունն իր վրա է վերցրել Ռուբեն Մխիթարյանը:

Մկրտությունը կատարվել է Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ։ Մկրտման արարողությանը ներկա են եղել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը,ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, ԱՀ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը,ԱՀ ոստիկանության պետ Լյովա Մնացականյանը։

Top