Ժամանակակից գրողները այլևս չեն կարողանում օգտվել պետական աջակցությամբ կամ պետական պատվերով գրքեր հրատարակելու հնարավորությունից, որ ունեին սկսած 2001 թվականից: Այս խնդիրն առաջացավ նաև Մարինե Մանուկյանի մոտ։ Մարինեն տարիներ շարունակ գրում է հայոց հողի պաշտպանության ժամանակ նահատակված բոլոր հերոսների մասին։
Մենք գիտենք, որ պետպատվերի՝ պետբյուջեից ստացվող գումարների շնորհիվ բազմաթիվ գրողներ տարիներ շարունակ գրքեր են տպագրել՝ համագործակցելով այս կամ այն հրատարակչության հետ: Հիմա փաստորեն այս հարցը պիտի այլ լուծում ստանա սակայն դեռևս մնում է չլուծված.
Գյումրեցի հոգեբան Մարինե Մանուկյանն, ապրիլյան պատերազմից հետո, շուրջ 4 տարի, մոռացած իր սեփական ԵՍ-ն, ապրում է իր հերոսներով։ Եվ այդ 4 տարիների ընթացքում նա անուն առ անուն գրել է իր հերոսների մասին, և հիմա հրատարակման համար նրան գումար է պետք։ Նա նաև մի շարք Հկ-ների և էջերի համակարգող ու կամավոր է։ Այս ամենի մեջ առավել հիշատակման է արժանի այն, որ նա անմահ հերոս, քաջ Տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբոր' Ժորա Աբգարյանի հետ, ով ՏԻԳՐԱՆ ԱԲԳԱՐՅԱՆ մարտական պատրաստության ակումբի նախագահն է, շուրջ 4 տարի մտածում է սահմանի ամրացման մասին ու սատարում վերջինիս' անվադողեր բեռնելն ու սահման ուղարկելը լուսաբանելու գործում։ Նա ակումբի իրադարձությունների մեկնաբանն է։
Սա նրա գրքիմնմուշն է։ Այն միակ օրինակն է այս պահին։ Այստեղ զետեղված են 5 ողջ մնացած և 5 անմահ հերոսների անուններ: Տեսանյութը թող տագնապ կամ խուճապ չառաջացնի, թե ինչու են այս գրքում հերոսները քիչ: Կրկնում եմ՝ սա ընդամենը նմուշն է, իսկ երբ իսկական գիրքը հրատարակվի՝ այնտեղ կան 18 ողջ մնացած և 49 անմահ հերոսների անուններ:
Մեկ պարզաբանում ևս՝ գրքի վրա պարզ գրված է I հատոր, այսինքն հետևություն, որ լինելու է նաև II հատոր: Ու այն հերոսների անունները, որ չկան այստեղ՝ կլինեն II հատորում:
Հեղինակի կողմից ոչ մի հերոս անտեսված ու մոռացված չէ... Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով https://m.facebook.com/100001769974725/posts/3058604500875186/?app=fbl
Գրքի հրատարակչության համար բոլոր ցանկացողները կարող են փող փոխանցել՝
Իդրամ
ID 633739490-ով