logo
Blog single photo

ՆՐԱ ԿԱՏԱՐՄԱՄԲ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳՆ ԱՅԼ ԵՐԱՆԳ Է ՍՏԱՆՈԻՄ

Ժողովրդական երգերի աստղաբույլից , որն էլ լսես նրա կատարմամբ , մեծ հիացմունք կապրես։ Իսկապես, Յուրի Մնացականյանի կատարումներն այնքան հոգեպարար են ու անզուգական , որ անկարող ես չլսել սկզբից մինչև վերջ։ Ժողովրդական ու երևանյան երգերի մեջ իրեն լիարժեք զգացող երգիչը չի դադարում հիացնել իր լսարանին։ Հարյուրավոր շնորհակալական խոսքերից հետո ինքը պարտավորված է զգում , ասում է , որ այդ ամենից հետո պատասխանատվությունն ավելի է մեծանում , քանի որ պետք է ունկնդիրներիդ ներկայացնես այն, ինչ քեզանից սպասում են։ Յուրի Մնացականյանը ծնունդով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքից է։ Երաժշտության հանդեպ սերը Յուրիին տարավ Ալեքսանդր Աճեմյանի անվան երաժշտական դպրոց, իսկ երբ ավարտեց ` ընդունվեց և սովորեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում։ Այս տարի ավարտել է Երևանի Մշակույթի համալսարանը։ Այժմ աշխատում է "Claude Monet Yerevan Rest "-ում։ Արդարև, մեր օրերում կարծես երկրորդ պլան է մղվում ժողովրդական երգերը, որը ցավալի իրականություն է ։ Շատերը այն անվանում են <<սպառված>> երգեր, սակայն մեր երգարվեստի երանգ ապահովողը հենց ժողովրդական երգն է։ Տաղանդավոր Յուրիի յուրատեսակ կատարումները լցված են անափ սիրով ու ջերմությամբ, ասել է , թե ` ինքը երգի մեջ է, երգն էլ` իր մեջ։ Մեղեդիների անկանոն վազքը Յուրիի ամենօրյա ուղեկիցն է։ Ամեն օր նոր բացահայտում է լինում, կարծես պահի տակ զգում է , որ իրերն ու երևույթներն արդեն իր` երգիչ Յուրիի աշխարհում ավելի երաժշտական են ու տարբերվող։ Այդպես ամեն օր` լի բացահայտումներով ու ինքնատիպ կատարումներով։ Իսկապես, ունկնդիրներն էլ են միշտ անհամբերությամբ սպասում իր կատարումներին։ Ինձ մնում է լուսահորդ ու երաժշտական հարթ ճանապարհ մաղթեմ Յուրիին, թող նրա կատարումները միշտ այդքան ինքնատիպ լինեն ու ունկնդիրների համար` հաճելի։ Բարի երթ, ժողովրդական երգիչ... 

 

 Վովա Արզումանյան 

Top